USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչ է ակնարկում ամերիկացի դիվանագետը ղարաբաղյան հարցի շուրջ
2016-05-26 09:15:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մայիսի 16-ին Վիեննայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո Երեւան վերադառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, որ բանակցությունների ընթացքում համանախագահները համաձայնել են, որ օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պետք է հաստատվի մոնիթորինգի ռեժիմ: «Ժողովուրդ»-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքից փորձեց պարզել, թե կա՞ արդյոք այդպիսի կոնկրետ ծրագիր արդեն, ի՞նչ ժամկետներում է հնարավոր տեղադրել հետաքննող սարքերը, որպեսզի մշտադիտարկում անցկացվի՝ պարզելու, թե ով է Արցախի եւ Ադրբեջանի սահմանին առաջինը խախտում հրադադարի ռեժիմը: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ամերիկացի համանախագահն ասաց. «Մենք ուզում ենք հնարավորինս արագ առաջ շարժվել Վիեննայում նախագահների միջեւ համաձայնեցված բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ վստահության ձեւավորման միջոցներ ու բանակցություններ, որ կարող են հանգեցնել կարգավորման»: Այլ կերպ ասած, ամերիկացի դիվանագետը ակնարկում է, որ ցանկությունը կա, բայց թե երբ այն կիրագործվի եւ, ընդհանրապես, կիրագործվի, թե ոչ, չեն կարող ասել»:

Այս նյութը դիտել են - 1491 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook