USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 26 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Բարին ընդ Ձեզ, սիրելի´ շրջանավարտներ
2016-05-27 09:35:00
Տպել Տպել

Մայիսի 27-ին հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում հնչելու է <<Վերջին զանգը>>՝ ազդարարելով հերթական ուսումնական տարվա ավարտը:
Ձեր դպրոցը ևս, հարգելի´ ուսուցիչներ, կյանք է ճանապարհելու հերթական շրջանավարտներին: Ինչ ողջ ուսումնառության ընթացքում տվել եք Ձեր սաներին, վստահաբար օգնելու են նրանց ճիշտ ճանապարհով ընթանալ, գտնել իրենց արժանի տեղը կյանքում: Դուք ոչ միայն գիտելիք եք տալիս, այլև մարդ եք ձևավորում, անհատականություն, հայրենասեր քաղաքացի: Ձեր այս առաքելության կարևորությունը ընդգծված երևաց այս օրերին, հատկապես արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ: Չէ՞ որ բազում անօրինակ սխրանքներով աչքի ընկած մեր զինվորները ևս Ձեր շրջանավարտներն են եղել, որոնցից շատերն ընդամենը մեկ-երկու տարի առաջ են թողել դպրոցական նստարանը:
Սիրելի´ շրջանավարտներ, Ձեր կյանքի համար որքան հիշարժան, նույնքան էլ վճռական պահ է: Հրաժեշտ եք տալիս Ձեր սիրելի կրթօջախին, Ձեր սիրելի ուսուցիչներին, ու Ձեր կյանքում սկսվելու է նոր, առավել պատասխանատու շրջան: Դուք պարտավորություն ունեք ոչ միայն Ձեր ուսուցիչների, ծնողների, այլև հայրենիքի առաջ: Լավ մասնագետ լինելուց բացի և նրանից առաջ, լավ քաղաքացի պիտի լինեք, քանզի ոչ մի րոպե չպիտի մոռանաք, որ Դուք եք լինելու մեր երկրի վաղվա տերերն ու նրա ապագա կերտողները:
Հարգելի´ ուսուցիչներ, սիրելի´ շրջանավարտներ, այս հիշարժան պահի՝ <<Վերջին զանգի>> կապակցությամբ ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն հաջողություններ: Թո´ղ իրականություն դառնան Ձեր բոլոր ցանկությունները: 
Բարին ընդ Ձեզ, սիրելի´ շրջանավարտներ:

Ք Ա Ղ Ա Ք Ա Պ Ե Տ Կ. Գ Ր Ի Գ Ո Ր Յ Ա Ն

Այս նյութը դիտել են - 3353 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook