- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական մամուլում արդեն ափսոսանքներ են հայտնվում Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի վերաբերյալ: Խնդիրը նրա վերջին շրջանի հայտարարություններն են, որոնք տեղ-տեղ անհեթեթ են, տեղ-տեղ թողնում են դատապարտվածի տպավորություն: Արծվիկը գրագետ, պարկեշտ պատգամավոր-մասնագետ էր,- նշում են այդ ափսոսանքների հեղինակները,- ի՞նչ է կատարվում նրա հետ:
Հովիկ Աբրահամյանի «հրովարտակից» հետո, երբ հայտարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այդ գործընթացի «դրոշակակիրը» դարձավ Արծվիկ Մինասյանը: Եվ այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ: Նախ նա հայտարարեց, թե նշելու է մենաշնորհները եւ անուններ է տալու, ընդ որում՝ վարչապետի սահմանած երեք շաբաթվա ընթացքում, իսկ հետո աստիճանաբար սկսեց «նահանջել» իր ասածներից: Օրինակ, երբ լրագրողները նրան այդ մասին հարց են տվել, նա հորդորել է իր վրա ժամկետներ չդնել:
Հետո նա ասել է, թե գիտեք հե՞շտ է մենաշնորհների դեմ պայքարը: Եվ առաջարկել է խիստ ինքնատիպ լուծում՝ օրինականացնել դրանք: Հետո իհարկե վարչապետը ակնարկել է, որ դա Արծվիկի գաղափարը չէ, այլ իրենը: Իսկ Արծվիկն էլ իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը եւ մեղքը, հայտարարելով նաեւ, թե ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, եւ այդ մենաշնորհներն այնքան էլ կապված չեն հայտնի անունների հետ:
Խիստ դժվար է այս բոլոր հայտարարությունների մեջ պետական քաղաքականության, հստակ դիրքորոշման տրամաբանական որեւէ առանցք գտնելը: Սակայն այլ տեսանկյունից ամեն ինչ առավել քան պարզ է, եւ հենց այստեղ է Արծվիկի հայտարարությունների հակասականության ու անհեթեթության գաղտնիքը:
Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքար չի լինելու, այլ դրա տակ տեղի է ունենում ներիշխանական խմբավորումների պայքարը, միմյանց միջեւ հաշիվների պարզումը: Բացի այդ, ապրիլյան իրադարձություններից հետո իշխող համակարգը զգացել է, որ իր ժամանակը սպառվել է, եւ փորձ է արվում փրկել գողոնն ու դիրքերը, ապահովագրել դրանք:
Հովիկ Աբրահամյանի տված երեք շաբաթ ժամկետն իրականում ժամկետ է իշխող համակարգին՝ նոր պայմանավորվածության հանգելու, գողոնն ու դիրքերն «օրինականացնելու» ուղղությամբ, որպեսզի հնարավորինս ապահովագրվեն հանրության պահանջներից:
Սա է «կոռուպցիայի դեմ պայքարի» ողջ տրամաբանությունը: Արծվիկ Մինասյանը գող ու թալանչի չէ, ոչ էլ կոռուպցիոներ, նա համակարգին պետք է «կոռուպցիայի դեմ պայքարը» այլ դեմքով ներկայացնելու, հավատ ներշնչելու համար: Արծվիկն ինքն էլ է հասկանում, թե ինչի համար է այդ պայքարը, եւ որն է իր իրական դերը:
Նա հաճախ հղում է անում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնություններին, բայց դա փրփուրից կախվելու պես մի բան է: Դաշնակցությանը հենց դրա համար են մտցրել իշխանություն՝ իշխող համակարգի դիրքերը «լեգիտիմացնելու» համար: ՀՅԴ փերեզակային բնույթի ղեկավարությունն այլ մոտիվացիա չունի:
Արծվիկ Մինասյանը հիմա «ճղվում» է իր հանրային պարտականության եւ համակարգի առաջ ունեցած պարտավորության միջեւ: Վաղը լրանում է այդ չարաբաստիկ ժամկետը, եւ նա կատարելու է իր ընտրությունը: Նա կամ մասնակից է դառնալու «կոռուպցիայի դեմ պայքար» կոչված խեղկատակությանը, ինչը նույնն է՝ հանրության ու պետության դեմ հերթական հանցագործությանը, կամ կարող է հրաժարական տալ՝ փրկելու համար այն Արծվիկին, որի վերաբերյալ դեռ ափսոսանքներ են հնչում:
Ի՞նչն է ընտրելու Արծվիկը: Մնաց մեկ օր:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..