USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՄԿԱՆ ԵՐԱԶԸ
2016-06-01 02:05:00
Տպել Տպել

Մուկը չի թողնում, որ իր մասին մոռանանք՝ ամեն օր առիթ է տալիս, որ հասկանանք Հայաստանի ողբալի վիճակը:

Վարչապետի դերը քանի գնում ՝ ավելի հավեսով է խաղում, իրեն մտովի համեմատում է Հայաստանի ու աշխարհի վարչապետների հետ և ուզում է ապացուցել, որ ինքը դրանցից պակաս տղա չէ:

Խորհրդականներն ու խորհրդականուհիները, երևի, ուսումնասիրում և հուշում են, թե էլ ինչ քայլեր անի, որ վարչապետի նման դառնա: Որ բոլորին հավաքի բուռը, բոլորին օգտագործի իր մեծամեծ ծրագրերի համար: Էդ բոլորը առանձին-առանձին մտածում են, թե իրենք Մկանը հարիֆացնում, փողերն ուտում են, Մուկն էլ մտածում է՝ ինքն է հարիֆացնում:

Խեղճ Հայաստան… Մուկը ուզում է ապացուցել, որ ինքը ամեն ինչ է՝ զորավար է, տնտեսագետ է, ֆինանսիստ է, քաղգործիչ-քաղաքագետ է, բարեգործ, մեդիափորձագետ է, հոգեբան ու գողականով ՙճիշտ՚ տղա է: Մի տեսակ՝ Արա Գեղեցիկի, Նժդեհի ու Սվոյ Ռաֆի ՙթույն՚ խառնուրդ… 

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին ահեղագոչ հայտարարություններ արեց՝ մտքում հաշվելով, թե 15 միլիոն եվրոյի քանի կիլո ու ինչ տեսակի պանիրներ կարող է առնել: Բա եթե հանկարծ վաղը եվրոպաներից ասեն, որ մկների դեմ պայքարի համար են գրանտ տալիս, կարծում եք՝ կվարանի՞.շատ վճռական և գործից հասկացողի իրավունքով կասի, որ մկները անիծում են ոչ միայն գյուղատնտեսության հերը, ոչ միայն ընկնում են և հարամում յուղի կարասները, այլև ապականում են ամեն ինչ, ինչին որ դիպչում են: Կասի ու կսկսի կատաղի պայքարել թիվ մեկ կրծողի՝ ինքն իր դեմ:  

Կոռոիպցիայից բացի՝ Մուկը կատաղի պայքար է սկսել ոստիկանության դեմ. արտաբյուջետային պանրի հոտ է առել: Ծիծաղելի էր տեսնել, թե Մուկն ինչ եղանակով է ուզում դա անել: 

Մուկը չգիտի, որ Գառնիում կատարվածը՝ գառնեցիների համախմբված ընդդիմանալը, լենդլորդական իր ախորժակին, նախադեպ է: Ըստ Մկանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ Մուկն ասել է, որ կյանքում էլ Գառնի չի գնալու: Կգա ժամանակ, որ Մխչյանից բացի՝ ուրիշ տեղում հայտնվել չի կարողանալու և վերադառնալու է արմատներին: Ու ինքն էլ չի հավատալու, որ Հայաստանի վարչապետի կաբինետում նստել-վեր է կացել, խորհրդակցություններ անցկացրել, կառավարության նիստեր վարել, երազել բոլոր հակառակորդներին շարքից հանելու մասին:

Կրակած մազերը կորցրած, ներկը թափած գլուխը կախ՝ բիբար-բադրիջանի վնասատուների դեմ է պայքարելու: Ինքն էլ չի հավատալու, որ երկրի ղեկը ձեռքին է եղել: Մենք էլ չենք հավատալու:

Ճիշտն ասած, հիմա էլ չենք հավատում, որ Մուկը վարչապետ է. ո՞նց կարող է նման բան լինել:

Մարգարիտ Սարգսյանի ֆբ էջից

 
Այս նյութը դիտել են - 2493 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook