- 2024-11-16 17:11:00Նիկոլ Փաշինյանը կարագացնի Հայաստանի անկման պրոցեսը
- 2024-11-13 12:28:00Սուրեն Պապիկյանն Ադրբեջանից զինվելու իրավունք է մուրում
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2024-11-12 12:02:00 Անդրանիկ Քոչարյանը կբացահայտի՞, թե՞ կկոծկի ճշմարտությունը. հարցի արժեքն իշխանությունն է
- 2024-11-11 23:05:00Այս ու՞ր ենք հասել, հանդուրժում ենք ամեն ինչ, անտարբեր անցնում այդ ամենի կողքով...Նատաշա Պողոսյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ողջունում ենք Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Առավել ողջունում ենք նրանց կողմից իրենց բաժին պատասխանատվության ստանձնումը:
Սակայն ուզում ենք անդրադառնալ այս ճանաչման առնչվող մի հարցի, որը բարձրաձայնման խիստ կարիք ունի: Այս գործընթացի նախաձեռնողն ու աննկուն մարտիկն, իհարկե, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, ազգությամբ չերքես Ջեմ Օզդեմիրն է: Եվ սա խորհրդանշական է: Նա մի ազգի ներկայացուցիչ է, որը 19-րդ դարում ենթարկվել է ցեղասպանության Ռուսական կայսրության կողմից:
Մեր երկու ժողովուրդների ճակատագրերը խիստ նման են իրար: Ռուսաստանի և Թուրքիայի գաղտնի պայմանավորվածության արդյունքում տեղի ունեցավ ժողովուրդների փոխանակություն, չերքեսների մի ահռելի զանգված ցեղասպանության արդյունքում քշվեց Թուրքիա, իսկ որոշ ժամանակ անց հայերին իրենց հայրենիքից աքսորեցին չերքեսների ամայի մնացած բնակավայրերը, ներկայիս Ռուսաստանի Կրասնոդարի և Ռոստովի երկրամասեր: Այնտեղ մինչ այժմ ապրում է նաև հայերի մի հատված, ում կոչում են չերքեսահայեր:
Կովկասի համարյա բոլոր ազգերն էլ ենթարկվել են զանգվածային բռնությունների եկվորների՝ թուրքերի կամ ռուսների կողմից: Կովկասի բնիկ ժողովուրդների ընդհանուր շահը պահանջում է միավորել իրենց ուժերը, դիմագրավելու զավթիչներին, որոնք հանուն իրենց նվաճողական նպատակների այժմ էլ պատրաստ են նոր ցեղասպանություն իրագործել:
Խորապես գիտակցելով սույն վտանգը և հասկանալով, որ մեր տարածաշրջանը կարող է զարգանալ և լինել ապահով միայն բնիկ ժողովուրդների բարիդրացիական, փոխադարձ վստահություն ներշնչող հարաբերությունների դեպքում, մենք՝ տարածաշրջանի բնիկ ազգերի ներկայացուցիչներս, ստեղծեցինք ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբը, որի գերնպատակն է նպաստել Կովկասի բնիկ ժողովուրդների ազատությանը, անվտանգության համատեղ ապահովմանը, տնտեսական զարգացմանը: Մեր փորձով արդեն համոզվել ենք, որ մեզ միավորող նպատակները շատ ավելին են, քան տարանջատողները:
ԱՄՆ Գեոպելիտիկ Ակումբը (որը երբեմն անվանում են նաև Լոս Անջելեսի Գեոպելիտիկ Ակումբ) ունի Չերքեսական հզոր ծառայություն և համագործակցում է Չերքեսական տարբեր կառույցների հետ: Այս կառույցի աշխատանքի արդյունքում, օրինակ, Թուրքիայում Մեծ Եղեռնի օրը նշելու համար Ստամբուլում հայերին միանում են նաև բազմաթիվ չերքեսներ, աշխարհի տարբեր վայրերում համագործակցության սկիզբ է դրվել: Մեր Չերքեսական ծառայության կտրուկ միջամտությունը արդյունքում 2015 թվականի փետրվարին Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում կանխվեց ռուսների իրագործած սադրանքի արդյունքում սպառնացող հայերի ջարդը:
ԱՄՆ Գեոպելիտիկ Ակումբը և Արցախի պատերազմի վետերանների Հայդուկ կազմակերպությունը պաշտոնապես ճանաչել են մայիսի 21-ը որպես չերքես ժողովրդի Ցեղասպանության օր և ամեն տարի չերքես եղբայրների հետ միասին մասնակցում են անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին, տարբեր միջոցներով նպաստում աշխարհում այդ խնդրի բարձրաձայնմանը և ճանաչմանը:
Եկել է ժամանակը, և մենք կոչ ենք անում, որ Հայաստան պետությունը պաշտոնապես ճանաչի Չերքես Ժողովրդի Ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում, որ աշխարհի բոլոր պետությունները պաշտոնապես ճանաչեն Չերքես Ժողովրդի Ցեղասպանությունը:
Նաև կոչ ենք անում հայկական որոշ հայտնի կազմակերպությունների զերծ մնալ Գերմանիայի Բուդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման որոշման կայացումն իրենց վերագրելուց: Իրենք դրա հետ ոչ մի կապ չունեն, և Ցեղասպանության խնդիրն ինքնագովազդի վերածելը խիստ պարսավելի երևույթ է:
ԱՄՆ Գեոպելիտիկ Ակումբ
ԱՄՆ Հայդուկ կազմակերպություն
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ նախկին ղեկավարից փաստաբանական ընկերության հիմնադիր
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Մանրամասներ՝ դատախազ Կարեն Խաչատրյանի կյանքից զրկվելու դեպքից.armlur
Գյումրեցի լրագրողին հետապնդում են․ նա լուրջ բացահայտումներ է անում.asekose
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Ալավերդիում բնական աղե՞տ, թե՞ դիտավորություն․փրկարար ծառայության պահեստազորի գնդապետը մանրամասնում է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին
Բերման է ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանը (տեսանյութ)
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Իր սեփական բնակարանը գրավ է դրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի կնոջն օգնելու համար և ահա քեզ պատասխան․․․
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ․ 9 հոգանոց ընտանիքին դուրս են հանում Ֆիրդուսի 13 հասցեում գտնվող շենքից