USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ընդդիմադիր պատգամավորի ծեծը ստվերեց Սամվել Բաբայանին
2016-06-07 09:30:00
Տպել Տպել

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 5-ին Լեռնային Ղարաբաղ մեկնեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը մի քանի օր առաջ վերադարձել էր Հայաստան և հարցազրույց տվել ներկայիս իրավիճակի ու իր պլանների մասին։

Այդ հարցազրույցն իր բովանդակությամբ բավականին լայն քննարկումների առիթ է դարձել։ Սակայն Սամվել Բաբայանի վերադարձի ֆոնին այդ քննարկումներն այսօր ըստ էության «ստվերեցին» տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղում Սամվել Բաբայանի կողմնակից, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել։ Եվ դա տեղի է ունեցել Բաբայանի վերադարձից մի քանի ժամ հետո, ըստ էության՝ հաջորդ առավոտն իսկ։

Այս համատեքստում անկախ, իհարկե, կոնկրետ անձից, ով էլ լիներ Բաբայանի փոխարեն, հայտնվում է իսկապես բավականին նուրբ իրավիճակում։ Սրան զուգահեռ՝ ակնհայտ է, որ ով և ինչ շարժառիթով էլ կիրառած լինի բռնությունը պատգամավորի հանդեպ, կամա թե ակամա, էլ ավելի է գեներացնում այն իրավիճակը, որ ստեղծվել է Սամվել Բաբայանի վերադարձի և դրա քաղաքական նշանակության համատեքստում։ Եվ, բնականաբար, այս բոլոր համատեքստերից դուրս, այն հարցադրումով հանդերձ, թե ում է ձեռնտու այդ ամենը, ակնհայտ է, որ միանշանակորեն դատապարտելի է որևէ բռնություն՝ անկախ որևէ մոտիվից։ Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղում, բռնությունը չի կարող և չպետք է լինի որևէ հարց լուծելու տարբերակ կամ գործիք»:

Այս նյութը դիտել են - 1409 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook