USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վահրամ Սահակյանը սպառնացել էր վերացնել այն լրագրողներին, ովքեր նրա մասին որևէ բան կգրեն...
2016-06-07 10:01:00
Տպել Տպել

HAHR.AM գրում է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հայցն ընդդեմ Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը: Սակայն Վահրամ Սահակյանի փաստաբան Հարություն Հարությունյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի, քանի որ ինքը հենց այսօր է լիազորվել որպես Վահրամ Սահակյանի փաստաբան և իրեն ժամանակ է պետք գործի նյութերին ծանոթանալու համար:

Արթուր Հայրապետյանը չառարկեց և դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հուլիսի 4-ին, ժամը 16.40: Իդեպ, Վահրամ Սահակյանը դատական նիստին չէր ներկայացել:

Նշենք, որ ամիսներ առաջ գրող, թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը Facebook սոցիալական ցանցում հայհոյախառն արտահայտություններով գրառում էր կատարել Արթուր Հայրապետյանի մասին՝ վիրավորելով ոչ միայն Հայրապետյանին, այլ նաև նրա ծողներին:

Սահակյանը նաև սպառնացել էր վերացնել այն լրագրողներին, ովքեր նրա մասին որևէ բան կգրեն:

Այս նյութը դիտել են - 2217 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook