- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:56:00Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-25 15:05:00Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net
- 2025-02-25 12:49:00ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ոչ շատ հեռու օրերում է եղել հրետակոծվող Մարտակերտը, սարսափի դրոշմը դեռ չի անցել մեր բոլորի հոգուց, հետքերն էլ չեն անցել պատճառած մեծագույն մարդկային կորուստների ու ավերված բնակելի տների: Հոգիդ դեռ ցնցվում է անցյալ օրերի ցավալի հիշողություններում, ապրածդ օրերի վերհուշի մեջ նորից տեսնում ես հայի անկոտրում կամքը, որ նորից վերադարձել է իր հարազատ օջախը, նորից արարում է, որ ապրի, ինչքան էլ սարսափելի լինի թշնամու դաժան հայացքի տակ մեր ապրելու իրավունքը:
Չգիտեմ` զարմանա՞մ մեր այս տեսակից, որ չենք ուզում լքել մեր օջախները, ապրում ենք անորոշ ու անհասկանալի ինչ-որ սպասումով, երկարատև խաղաղության ակնկալիքով, նույնիսկ երբեմն մոռացած, որ այն օրերին ապրելու համար Աստծուց փրկություն էինք խնդրում:
Երբեմն մենք էլ ծիծաղում ենք ու այդպես ծիծաղով նորից վերապրում մեր անցած օրերը, նորից արտասվում ենք ու նորից այդ արցունքներին շաղախված ծիծաղի մանրիկ հատիկներով ժպտում ենք ու փառք տալիս Աստծուն, որ ապրում ենք:
Բնակավայրս նորից շնչում է, բնակիչներս երբեմն հոգոց ենք քաշում, որ սահմանին այնքան մոտ լինելով` ոչ մի արտոնությունից չենք օգտվում: Բայց ո՞վ է ասում, որ պատերազմ տեսած այս փոքրիկ բնակավայրը «կարիք» ունի այդ արտոնություններին, երբ ապրել գիտենք, որքան էլ մեզ վրա թափվող արկերի խուլ արձագանքները մեր հոգում զգանք: Երևի այդ ապրելու համառ կամքն է ոմանց պարտադրում, որ այս ցավալի ապրումներից հետո մեր աշխատավարձերից առաջարկեն պահումներ կատարել գումարային տեսքով, որ օգնենք նրանց, ովքեր սահմանին մեր խաղաղությունն են ապահովում:
Մեր վիրավոր հոգիները աղաղակում են այս օրերին, մեր ապրած ծանր օրերի վերհուշը դեռ չի անցել, ամեն մի ձայնից դեռ վեր ենք թռչում խուլ հառաչանքով, անանուն հիվանդություններ ունենք մեր սրտում...
Գուցե մարտակերտցիներիս պետք չէր «ձեռք տալ», և ուզում եմ բոլորիս անունից բարձրաձայն ասել` թողե՛ք ապրենք մեր հոգս ու ցավով, մի՛ վիրավորեք մեր վիրավոր հոգիներին, որտեղ հետքեր կան սարսափի, մի՛ պղտորեք մեր հոգիները, որ մտածենք, թե այս ցեխոտ ու փոշոտ բնակավայրում մեր ապրելն էլ գումար արժե, և պիտի վճարենք մեր այս խաղաղ օրերի համար:
Նատաշա Պողոսյան,
Արցախի վաստակավոր մանկավարժ,
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ
դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է

Արփինե Սարգսյանը Փաշինյանին ազդակնե՞ր է հղում, թե՞ խոսում է առանց հետին մտքի

Ռոբերտ Քոչարյանն այն նախագահն էր, ում հետ պատվարժանորեն հաշվի էր նստում ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ թշնամին

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ՝ «ՊԱՏՎԵՐՈՎ»

ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում

«Ժողովուրդ». ՔՊ-ում լուռ դժգոհություն է հասունացել Ալեն Սիմոնյանի թքելու և Սամվելին խոշտանգելու դեպքերով

Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել

«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Ադրբեջանի «տրոյալկան ձին»

Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը

Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին

Ախուրյանցի Անոն պաշտոնատար անձանց հավաքական կերպարն է

Մարիամ Վահանյանի բացահայտումը՝ Վարդան Ղուկասյան մարդու մասին

Սերժ Սարգսյանը Գյումրիում առաջադրել է իր ծաղրածուին՝ Ռուբեն Մխիթարյանին

Անահիտ Ավանեսյանին կանչել են ԱԺ․համապարփակ ապահովագրության նախագիծը մնացել է կոկորդում. «Ժողովուրդ»

Այ՛ ախչի, որ ամոթ ունենաս «ռեխդ» կփակես ու կպապանձվես...

Ուսանողները տհաճ իրավիճակի մեջ են դրել Հայաստանի՝ տուրիստի համարում ունեցողի գլխին. ի՞նչ են պահանջում

ՆԱԽԿԻՆՆԵՐՆ ԵՆ «ՄԵՂԱՎՈՐ». Անուշ Պողոսյան

«Ժողովուրդ». ԱԺ նախագահի՝ արդուկի գծով խորհրդականի գործառույթները հույժ գաղտնի են. փաստաթուղթ

Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած

Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը

Դինուլի բացասական օրինակը վարակիչ է դառնում

Նիկոլ Փաշինյանը փորձում է համոզել, որ Հայաստանի ոչնչացումը պատմական անհրաժեշտություն է

2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում.Oragir.News



