- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության գործով կալանավորված Արարատ Նիկողոսյանի փաստաբան Վրեժ Խաչիկյանը պնդում է, որ նա դեպքից հետո փախուստի չի դիմել, նա չի իմացել, որ 58-ամյա տղամարդը ծեծկռտուքից հետո մահացել է եւ ինքը փնտրվում է ոստիկանության կողմից:
«Արարատ Նիկողոսյանը հենց իմացել է, որ մահացել է տվյալ անձնավորությունը՝ ինքնակամ եկել, ներկայացել է ոստիկանություն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Հարցին՝ արդյոք իր պաշտպանյալին մեկ շաբա՞թ էր պետք, որ կարողանար իմանալ, որ իրենց կողմից ծեծի ենթարկված տղամարդը հենց նույն օրը մահացել է եւ ինքն էլ հետախուզման մեջ է, այն դեպքում, երբ ամբողջ մամուլը հեղեղված էր այդ մասին նյութերով, փաստաբանը պատասխանեց՝ «Ինչքանով ես եմ տեղեկացված, դեպքից հետո գնացել են այդ տարածքից, հետո իմացել են, որ մահացել է՝ եկել ինքնակամ ներկայացել են: Օրենքով որոշում է կայացվել բերման ենթարկել նրան, քանի որ տանը չի եղել, հենց այդ պատճառով է նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել, հենց իմացել է՝ ներկայացել է»:
Փաստաբանը հստակ պատասխան չտվեց, թե որտեղ է գտնվել իր պաշտպանյալն այս մեկ շաբաթվա ընթացքում, նշելով, որ չգիտի, տեղեկացված էլ լիներ՝ իրավասու չէր լինի պատասխանել:
Վրեժ Խաչիկյանը նշեց, որ դեռ չի ցանկանում դիրքորոշում հայտնել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, քանի որ գործի նյութերին ամբողջությամբ չի հասցրել ծանոթանալ:
«Արարատ Նիկողոսյանն այս ընթացքում ոչ մի հարցի չի պատասխանել, ոչ մի բան չի խոսել, ընդամենն իր անունն ու ազգանունն է ասել: Պաշտպանյալիս հետ դատարանում ենք հանդիպել, հաջորդ շաբաթ եմ նրա հետ զրուցելու»,-ասաց նա:
Նույն գործով կալանավորված Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ տեսակցել է իր պաշտպանյալին, խոսել է նրա հետ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արարատ Չիչոյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ իրենք դեռ դիրքորոշում չեն հայտնել, հրաժարվում է մանրամասներ ներկայացնելուց:
Նշենք, սակայն, որ սպանվածի կինը՝ Փառանձեմ մեյթիխանյանը նշել է, որ իր սկեսուրը, որը ներկա է եղել միջադեպին, հայտնել է, որ իր որդուն ծեծողները հեռացել են միայն այն բանից հետո, երբ իմացել են, որ նա այլեւս չի շնչում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով մեղադրյալներ 26-ամյա Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը, որ հետախուզման մեջ էին, հունիսի 12-ի գիշերը ներկայացել էին ոստիկանություն:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում վերջինս Խաչատրյանը դաժան ծեծի էր ենթարկվել եւ ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:
Գործով 3 մեղադրյալները՝ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու 23-ամյա Արտաշես Չիչոյանը կալանավորված են:
Ի դեպ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը նաեւ մեկ այլ գործով է հայտնի: Մասնավորապես, 6 տարի առաջ, 2010 թվականի մայիսի 31-ի կեսգիշերին մոտ նա Երեւանի Մխիթար Հերացու փողոցում վրաերթի էր ենթարկել 18-20 տարեկան երկու աղջիկների եւ դիմել փախուստի: Աղջիկները մահացել են:
Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն երեք տարի անց համաներումով ազատ է արձակվել:

Բեռլինում բեռնատարը մխրճվել է տոնավաճառի մեջ,կան զոհ ..(Տեսանյութ)

Մահացել է Արմեն Երիցյանը...

Italy quake: Powerful tremor near Norcia destroys buildings

Հայտնի է Երևան-Մոսկվա ողբերգական վթարից տուժածների անունները. ամբողջական ցուցակ (թարմացվում է)

FALSE ALARM OF ACTIVE SHOOTER CAUSES TRAFFIC NIGHTMARE AT LAX

Ուղիղ միացում Ազատության հրապարակից.մեկնարկել է երթ (տեսանյութ)

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 8-ը օգոստոսի, 2016թ․

08.08.16 Ուղիղ միացում Ազատության հրապարակից

Ուղիղ միացում Խորենացի փողոցից ու Ազատության հրապարակից

ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիննե՞ր են բերվել

Ինչ հաբեր են ընդունում քաղաքացիական հագուստով ոստիկանները գրոհից առաջ

Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներից մեկն իր վրա բենզին է լցրել ու փորձել է ինքնահրկիզվել

Մտավորականներ,որ նայում եք այս նկարին, չե՞ք ուզում մի նամակ գրեք ձեզ բավարարող պաշտոնյային և խնդրեք, որ արյուն չլինի...

Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է. Գալա

Ինչպես են ոստիկանները Սարի թաղում «հատուկ միջոցներ» կիրառում. Բացառիկ տեսանյութ

Սարի թաղում քաղաքացիական անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» ՀԸ թղթակիցն ու օպերատորը

Սարի թաղում քաղաքացիներին և լրագրողներին հետապնդողների մեջ եղել են Մհեր Սեդրակյանի թիմակիցները

Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը

LIVE. ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Կան մի քանի տասնյակ վիրավորներ. ՊՊԾ գնդում գործողություններ են իրականացվում

Սարի թաղում հարձակման են ենթարկվել «Ազատության» լրագրողները

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 29-ը հուլիսի, 2016թ․

Ուղիղ հեռարձակում

Հայտնի են ՊՊԾ գնդում վիրավորված անձանց անունները


