USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի բճի պատմություն
2016-06-16 21:11:00
Տպել Տպել

Երեկ հանրապետական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, իհարկե, ամենաշատը զարմացրեց բոլորին։ Թե ի՞նչ էր կծել նրան, որ որոշեց օրիգինալ ձեւով պատասխանել ընդդիմադիրներին, ու արդյունքում վատ բան ստացվեց։

Ասաց. «Ես շատ լավ հասկանում եմ քաղաքական որբությունը, մարդը որ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացքում քաղաքական բճության է տանում, բիճ է դառնում, ճուտ, այսինքն՝ պապա է ման գալիս։ Հատկապես, որ ինքը ջերմոցի վարունգ է լինում ու օլիգոպոլիայի պարարտանյութով շեղված»։

Վատ բան ստացվեց, քանի որ այն ամենը, ինչ Վարդան Այվազյանն ասել է իբր ընդդիմադիրների վերաբերյալ, մեկը մեկին իր ամբողջ քաղաքական գործունեությունն են արտացոլում։ Այս մարդը ամբողջ կյանքը պապաներ ման գալով է ապրել։ Եթե իր իսկ բառապաշարով արտահայտվենք, ինչի համար նախօրոք ներողություն ենք խնդրում, Վարդան Այվազյանը քաղաքական բճի դասական օրինակ է։ Նորից ենք ասում` իր իսկ բառապաշարն է սա։

Դատեք ինքներդ. կոմերիտականների ժամանակ կոմերիտական է եղել, կոմունիստների ժամանակ` կոմունիստ, ՀՀՇ-ի ժամանակ` հհշական, ՀՀԿ-ի օրոք նժդեհական է։ Վարդան Այվազյանի այս կենսագրությունը ներկայացնելուց հետո եւս մեկ անգամ մեջբերենք իր խոսքը. «Մարդը որ քաղաքական որբ է դառնում, ժամանակի ընթացքում քաղաքական բճության է տանում, բիճ է դառնում, ճուտ, այսինքն՝ պապա է ման գալիս»։

Իհարկե, զուտ Վարդան Այվազյանով չի այս թեման սահմանափակվում։ Նա ընդամենը մի ներկայացուցիչն է այն խավի, որը բոլոր ժամանակներում քաղաքական բճությամբ է զբաղվել ու պապաներ փնտրել։ Ամիսներ առաջ մենք այս թեմային անդրադարձել էինք եւ այս խավի ներկայացուցիչներին անվանել քաղաքական «գաստարբայտերներ»։ Այսինքն, մարդիկ, որոնց համար իշխանությունը խոպան է, որտեղ հայտնվելու դեպքում փող են աշխատում եւ հնարավորինս շատ, քանի որ խոպանը ցանկացած պահի կարող է ավարտվել։

Այդպես է մեր այս պատգամավորը իր բճության հաշվին արդեն 25 տարի խոպան վիճակում։ Եվ զարմանալի չէ, որ հանդիսանում է Հայաստանի ամենահարուստ «խոպանչիներից» մեկը։ Ու որ Հայաստանն այսօր այս վիճակում է, որ մեր երկիրը ահռելի պարտքեր է կուտակել, որ արտագաղթ է, դրա հիմնական պատճառներից մեկը քաղաքական գաստարբայտերների կամ բճերի «շնորհքն» է։

ՀԱՎԱՏԱ՞Լ, ԹԵ՞  ՉՀԱՎԱՏԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՆ

Երեկ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով ապրիլյան դեպքերին եւ լրատվամիջոցների կողմից դրանց լուսաբանմանը, նշել էր, որ ճիշտ կլիներ տեղեկատվություն ստանալ հեռուստացույցից, պաշտոնական կայքերից, ոչ թե սոցցանցերից, առաջին հերթին` Ֆեյսբուքից եւ այլ աղբյուրներից։

Մի կողմից, իհարկե, պետք է համաձայնվել Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Մանավանդ պատերազմական կամ խիստ լարված իրավիճակներում պետք է խուսափել չճշտված տեղեկատվություն տարածելուց, քանի որ դա կարող է հակառակորդի կողմից օգտագործվել քարոզչական պատերազմում, մեզ անհարմար, աննպաստ, ոչ շահեկան իրավիճակում դնել։

Հիմնականում, եթե վերցնենք հայկական առաջատար լրատվամիջոցները, ապրիլյան դեպքերի ժամանակ բավական պրոֆեսիոնալ իրենց պահեցին, զուսպ, զերծ մնացին սեփական նախաձեռնությամբ լուրեր  տարածելուց։

Բայց կար այս հարցի մյուս կողմը. պատերազմի ընթացքում եւ դրանից հետո էլ շատ փաստեր թաքցվել են, կոծկվել։ Թեկուզ 800 հեկտար տարածք կորցնելու փաստը։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հակառակորդը մի քանի մանր-մունր, ռազմավարական առումով որեւէ նշանակություն չունեցող դիրքեր է գրավել, մի քանի մետր էլ առաջ է եկել։ Բոլոր նրանց, ովքեր հայտարարում էին, թե իրականում հայկական կողմը շատ ավելի մեծ տարածքներ է կորցրել, համարյա դավաճան էին անվանում, ջուր պղտորող, թշնամու ջրաղացին ջուր լցնող, սադրիչ։ Ինչ ասես։ Իսկ մեկ ամիս հետո Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ իրականում 800 հեկտար ենք կորցրել։ Ու ինչքան էլ ասեն, որ դրա եղածը մի բան չէ, մենք 800 հազար հեկտար հող ենք ազատագրել, իրականում դա լուրջ կորուստ է։

Ինչպե՞ս վարվեին այն լրատվամիջոցները, որոնք այդ 800 հեկտար տարածք կորցնելու մասին հենց սկզբից գիտեին, սակայն միացնելով հեռուստացույցը, հետեւելով պաշտոնական կայքերին, այդ մասին ոչինչ չէին տեսնում։ Հրապարակեին` դա կորակեին դավաճանություն, չհրապարակեին` պետք է դեմ գնային լրագրողական սկզբունքներին։ Սա այն դեպքը չէ, որ ասեն. նման տեղեկատվությունը պատերազմի ընթացքում հրապարակելը կարող է ազդել պատերազմի ընթացքի վրա։ Տարածքի կորստի մասին ՀՀ ՊՆ-ն էլ է հայտարարել, ԼՂՀ-ն էլ, խոսքը տարածքների չափի մասին է։

Հետեւաբար, պաշտոնական աղբյուրների հանդեպ առաջացել է անվստահության որոշակի մթնոլորտ, դրա համար էլ շատ հաճախ հենց Ֆեյսբուքն է դառնում տեղեկատվության ամենավստահելի աղբյուրը։ Այնպես որ, ՀՀ ՊՆ-ն եւ ընդհանրապես, պաշտոնական կայքերը պետք է լուրջ հետեւություններ անեն։

chi.am

Այս նյութը դիտել են - 1795 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook