- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մեկ տարի ձգձգվող քրեական գործը, որ հարուցվել էր Հայկական Ժամ-ի դեմ՝ մտավ դատարան:
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի գլխավորությամբ, հունիսի 20-ին, ժամը 17:00-ին թիվ 2 դահլիճում կկայանա դատական նիստը: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ՊՆ Սեյրան Օհանյանը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դիմել էր, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեին մեր կայքի խմբագիր Աննա Գեւորգյանն ու թղթակից Ալիս Խեչոյանը: Ինչից հետո Ոստիկանության 6-րդ վարչությունը հետաքննել էր գործը, իսկ նոյեմբերի 6-ին Գլխավոր դատախազությունը հարուցել էր քրեական գործ սուտ մատնության հատկանիշներով եւ գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե գործը քննելու համար:
Ուղիղ մեկ տարի մեր խմբագրակազմը ենթարկվեց քաղաքական հետապնդման, կեղծ պետհամարանիշներով ավտոմեքենաները հետեւում էին մեր կայքի խմբագրին ու թղթակիցներին: Վերջիններիս կանչում էին ոստիկանության 6-րդ վարչություն, այնուհետեւ քննչական կոմիտե, այսպիսով խաթարելով մեր կայքի բնականոն աշխատանքը: Քննչական կոմիտեի աշխատակիցները հանրապետության ողջ տարածքով ընկած մեր կայքի լրագրողների դեմ բողոքներ էին հավաքում: Հետախուզվեց խմբագրի եւ նրա բարեկմաների բնակարանները: Առգրավեցին անձնական նոթատետրերը, համակարգչի հիշողության կրիչը:
Սեյրան Օհանյանի եւ Ռուզաննա Խաչատրյանի արշավն ընդդեմ ԶԼՄ-ների
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Պնախարարի երկրորդ կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ակտիվ հասարակական գործունեություն ծավալեց, համադրելով իր հագուստների ու ծակիկների գունազարդումը, վերամբարձ ու ֆեյսբուքյան ճոռոմ գրառումները, որոնք չվրիպեցին լրագրողներիս աչքից:
Հանում եմ դիմակը՝ ահա Սեյրան Օհանյանի իրական դեմքը վերտառությամբ հոդվածը պայթուցիկի տպավորություն թողեց մեդիա դաշտում: Հանրության սեփականությունը դարձավ ԶՈւ ղեկավարի անձնական կենսագրությունից հատվածներ, որոնց մասին մինչեւ այդ շշուկով էին խոսում քաղաքական կուլիսներում: Այն ինչը Սեյրան Օհանյանը մեկ տասնամյակից ավել խնամքով թաքցնում էր, այլեւս հանրության սեփականությունն էր:
Եվ, ահա, ինչպես Ալիս Խեչոյանն էր բնորոշում Սեյրան Օհանյանի կերպարը՝ նենգ, խորամանկ, սակայն սրբի դիմակով ապրող Սեյրան Օհանյանն արագ ընդունեց իրական դեմքը ու նենգաբար արշավ սկսեց մեր կայքի եւ Ալիս Խեչոյանի դեմ:
Արդյունքում հարուցվեց քրեական գործ, Ս. Օհանյանի համախոհները տարբեր սպառնալիքներ էին հնչեցնում մեր խմբագրակազմի դեմ, զրպարտչական տեղեկություններ տարածում կայքի հասցեին, բանը հասավ նրան, որ Ռուզան եւ Սեյրան զույգի շահերի պաշտպան Կարեն Մեջլումյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հրապարակայնորեն ստեց, հայտարարելով, որ մենք պետական գրանցում չունենք, այնինչ դրանից մի քանի օր առաջ մեզնից ստացել էր տեղեկություններ մեր իրավաբանական գործունեության մասին եւ այլն:
Հիմա անդրադառնանք այն ցանցառ ու թեթեւսոլիկ պատմության տիրոջը՝ դոկտոր Ռուզիկին, ով եփել է այս ողջ շիլան ու ասում են մինչեւ օրս չի մարսել այն, ու ընդհանրապես, ասում են, որ ոչ մի կերածն էլ չի մարսում, քանզի դրանք գողացված են, թալանված, եւ, որ ամենասարսափելին է՝ արյունոտված է մեր անմեղ զինվորների արյունով, այն 172 տղաների որոնց այսօր հողն է պահում, իսկ նրանցից ու նրանց ծնողներից թալանվածը Ռուզան եւ Սեյրան զույգի ու նրանց մերձավորների ձեռքում է:
Ինչպես ասում են, նրանց՝ մեր նահատակված տղաների մեղքը ձեր վիզը:
Ի՞նչ էր հուշում մեր կայքը Սեյրան Օհանյանին
Մենք՝ հանրային հսկիչներս՝ լրագրողներս, ՊՆախարար Սեյրան Օհանյանին մեր հրապարակումներով հուշում էինք բանակում առկա անուշադրության մատնված այն խնդիրների մասին, որի արդյունքում խաղաղ պայմաններում զոհվում են մեր երեխաները, այն թալանի մասին, որ օրը ցերեկով կատարվում է բանակում ու տեղական եւ արտասահմանյան շուկաներում հայտնվում է մեր զինվորների համար նախատեսված սնունդն ու հիգիենիկ պարագաները, հագուստը եւ այլն:
Մենք մեր հոդվածներով հուշում էինք ՊՆ ղեկավարին, որ երկրորդ կինը՝ դոկտոր Ռուզանը վազանցում է իրեն, որ կապիտուլյացիայի է ենթարկել նախարարին, նրանից խլելով Պաշտպանության նախարարի գործառույթները:
Հուշում էինք Սեյրան Օհանյանին, դոկտոր Ռուզիկի ՀՀ նախագահի առաջին տիկին դառնալու մոլուցքի մասին, ու սթափության կոչ էինք հնչեցնում Սեյրան Օհանյանին, որպես Հայոց բանակի հրամանատարի:
Սակայն, ավա՜ղ… նա խուլ էր… կամազուրկ:
Սեյրան Ռուզիկովնան զատկի օրը, ապրիլյան չորսօրյա պատերազմից 3 օր առաջ տարազով ձու էր կռվացնում կնոջ հետ ու լուսանկարվում: Մինչդեռ ՊՆ հետախուզության անգործությունն օգտագործելով, թշնամի անակնկալի բերեց սահմանին կանգնած մեր զինվորներին, ովքեր զենք չունենալով բահ ու քարով կռվեցին՝ մինչեւ վերջին շունչը ու մարտիրոսվեցին հավատարիմ մնալով իրենց երդմանը՝ հանուն հայրենյաց հողի…
Մինչդեռ 200 մլն ԱՄՆ դոլարը, որոնք վարկի տեսքով փոշիացվել ու գրպանվել էին ցանցառ զույգի կողմից, կարող էին օգտագործվել սահմանային անվտանգությունն ապահովող սարքերի ձեռքբերման համար…
Երկրորդ քրեական գործը Սեյրան Օհանյանի ականջներով
Հայկական Ժամ կայքի խմբագրի տանից առգրավված համակարգչի հիշողության կրիչի վրա պահպանված համանուն թերթի ու կայքի արխիվի բոլոր հոդվածներն ուսումնասիրում են քննիչները: Եվ հարցաքննում այն բոլոր հոդվածների հերոսներին ում հետ հարցազրույց կամ նրանց վերաբերվող հրապարակում է եղել մեր թերթում եւ կայքում: Հանրապետության ողջ տարածքով ման գալով, քննիչները հարցաքննել են ու փորձել մեր դեմ ինչ-որ բողոքներ հավաքել:
Եվ ահա, փետրվար ամսին, երբ մեր կայքի խմբագիր Աննա Գեւորգյանը դեռեւս վկայի կարգավիճակով հրավիրված է եղել քննչական կոմիտե սուտ մատնության հատկանիշներով հարուցված գործի շրջանականերում հարցաքննության, գործը վարող ավագ քննիչ Արմեն Կարապետյանը հարցաքննության ավարտից հետո ասել է, որ մի գործ էլ կա, բայց դեռ չգիտեն կհարուցե՞ն, թե՞ ոչ: Թե ո՞րն էր այդ գործը պարզվել է քիչ ավելի ուշ:
Հայկական Ժամ ամսաթերթի հունիս ամսվա համարում ներկայացրել էինք Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանի անգործությունը, թե ինչպես է համայնքի ղեկավարը աշխատանքային օրը եւ ժամին, քաղաքապետարանի իր աշխատասենյակում լինելու, քաղաքի հոգսերը հոգալու փոխարեն, սեփական գազալցակայանում հաշվարկներ անում: Չորս տարի անց, 2015 թվականին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից չգիտես ո՞ր արժանիքների համար «Ծովակալ Հ.Ս. Իսակով»-ի մեդալ ստացած Թումանյանի քաղաքագլուխը, դիմում-բողոք է ներկայացնում քննչական կոմիտե (խմբագիր Աննա Գեւորգյանի հետ առերեսման ժամանակ գլխով ցույց տալով քննիչի կողմը, Լեւոն Զավարյանը բանավոր ասել է, որ իբր քննիչն է ցույց տվել թերթը, հավանաբար նկատի ունենալով, որ հենց քննիչն է իրեն ուղղորդել բողոքը գրելու:Հեղ.), որ իբր մեր կայքի խմբագիր Աննա Գեւորգյանն ու լրագրող Հերմինե Մանուկյանն իրեն փորձել են շորթել:
Պետք է նշենք, որ Ռուզան եւ Սեյրան զույգի պաշտպանական կողմը, այդ թվում նաեւ քննող մարմինն այնքան փնթի էին գտնվել, որ ուղղորդելուց հետո գոնե այս մարդուն ու իր բերած վկաներին չենք կարողացել դասը ճիշտ սովորեցնել: Այնքան անփույթ էին գտնվել, որ վկան «դեպքի վայր» ուրիշ տեղ է մատնանշում, «տուժող» Զավարյանն՝ ուրիշ: Կանչված վկան չի ճանաչում լրագրողին ում դեմ ցուցմունք է տալիս ու ասում, որ ճանաչում է նրան, Լեւոն Զավարյանն իր տված ցուցմունքներում բազմիցս ինքն իրեն հակասում է եւ այլն:
Իսկ դոկտոր Ռուզիկի պաշտպան Կարեն Մեժլումյանը թերթերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հերթական անգամ ստում է, նորից կրկնելով, որ կայքը չունի պետական գրանցում եւ ստեղծված է մարդկանց շորթելու նպատակով: Եվ որքան էլ ցավալի է, բայց իշխանական հանդերում արածող մամուլի որոշ ներկայացուցիչներ այս հիմարությունը տարածում են, հաճոյանալով իրենց կերակրողներին:
Փաստորեն իշխող համակարգն այնքան է ցած գլորվել, որ սեփական սխալներն ու բացթողումները շտկելու փոխարեն զբաղված է բանսարկություններով ու անձնական հաշվեհարդարներով, օգտագործելով իշխանական լծակները: Սակայն, ի գիտություն ցանցառների, թեթեւսոլիկների ու թալանչիների՝ մենք չենք վախենում ո՛չ քրեական եւ ո՛չ քաղաքական հետապնդումներից: Մեր ազատ ձայնն ու խոսքը կտրել չեք կարող, քանզի մեր մասնագիտությունը ճշմարտախոսությունն է:
Իսկ առայժմ, բոլոր նրանց ում հետաքրքիր է այս դատավարությունը, հունիսի 20-ին ժամը 17:00-ին հրավիրում ենք Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան, թ

Բեռլինում բեռնատարը մխրճվել է տոնավաճառի մեջ,կան զոհ ..(Տեսանյութ)

Մահացել է Արմեն Երիցյանը...

Italy quake: Powerful tremor near Norcia destroys buildings

Հայտնի է Երևան-Մոսկվա ողբերգական վթարից տուժածների անունները. ամբողջական ցուցակ (թարմացվում է)

FALSE ALARM OF ACTIVE SHOOTER CAUSES TRAFFIC NIGHTMARE AT LAX

Ուղիղ միացում Ազատության հրապարակից.մեկնարկել է երթ (տեսանյութ)

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 8-ը օգոստոսի, 2016թ․

08.08.16 Ուղիղ միացում Ազատության հրապարակից

Ուղիղ միացում Խորենացի փողոցից ու Ազատության հրապարակից

ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիննե՞ր են բերվել

Ինչ հաբեր են ընդունում քաղաքացիական հագուստով ոստիկանները գրոհից առաջ

Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներից մեկն իր վրա բենզին է լցրել ու փորձել է ինքնահրկիզվել

Մտավորականներ,որ նայում եք այս նկարին, չե՞ք ուզում մի նամակ գրեք ձեզ բավարարող պաշտոնյային և խնդրեք, որ արյուն չլինի...

Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է. Գալա

Ինչպես են ոստիկանները Սարի թաղում «հատուկ միջոցներ» կիրառում. Բացառիկ տեսանյութ

Սարի թաղում քաղաքացիական անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» ՀԸ թղթակիցն ու օպերատորը

Սարի թաղում քաղաքացիներին և լրագրողներին հետապնդողների մեջ եղել են Մհեր Սեդրակյանի թիմակիցները

Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը

LIVE. ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Կան մի քանի տասնյակ վիրավորներ. ՊՊԾ գնդում գործողություններ են իրականացվում

Սարի թաղում հարձակման են ենթարկվել «Ազատության» լրագրողները

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 29-ը հուլիսի, 2016թ․

Ուղիղ հեռարձակում

Հայտնի են ՊՊԾ գնդում վիրավորված անձանց անունները


