- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 152 մանկապարտեզի տնօրինությունը սկսել է իր սաներից բավականին մեծ գումարներ պահանջել։ Հավանաբար մանկապարտեզի տնօրենը՝ տիկին Զիտտա Նազարյանը, որոշել է մանկապարտեզի սաների ծնողների հաշվին իր ամառային հանգիստն անցկացնել էկզոտիկ որեւէ երկրում։
«ՉԻ» տեղեկություններով` մանկապարտեզի տնօրենը՝ Նազարյանը, 10 հազարական դրամ է պահանջել երեխաների ծնողներից՝ բացատրելով, որ դրանից 6 հազար դրամով պետք է ավարտական հանդեսի շրջանակներում բեմադրված պարի հագուստ գնել, 4 հազարն էլ՝ վինետկայի գումար է։ Ընդ որում՝ տնօրենը կոնկրետ մատնացույց է արել պարի հագուստի ձեռքբերման տեղը։ Սա էլ մի կողմ, երբ ծնողները ասել են, թե հնարավորություն ունեն անվճար մեկ օրով վերցնելու պարի հանդերձանք, ըստ այդմ՝ պետք չէ լրացուցիչ ծախսեր անել, տնօրենը հրաժարվել է առաջարկից ու ավելի հեռուն գնացող հայտարարություններ է արել։ Մասնավորապես նա ասել է, թե ծնողների հաշվին ձեռքբերվող հանդերձանքը մնալու է մանկապարտեզին, որպեսզի հաջորդ սերունդներն էլ օգտագործեն դրանք։
Տնօրենի անհասկանալի պահվածքի վերաբերյալ ծնողները ահազանգել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարան։ Հաջորդ օրը մանկապարտեզի տնօրենը մանկապարտեզ է հրավիրել երեխաների ծնողներին ու նրանցից ամեն մեկին ստորագրել է տվել նամակ, թե իբր մանկապարտեզի տնօրինությունը վերադարձրել է հավաքած գումարը։ Ծնողներն էլ ստորագրել են՝ կարծելով, թե դրանից հետո կստանան իրենց գումարները։ Բայց` ոչ։ Տնօրեն Զիտտա Նազարյանը ոչ միայն չի վերադարձրել գումարները, այլեւ հաջորդ օրը պարտավորեցրել է ծնողներին եւս 4 հազար դրամ վճարել՝ դաստիարակներին նվերներ գնելու պատրվակով։ Այսինքն՝ ամեն երեխայից տնօրենը որոշել է «պոկել» 14 հազար դրամ։
Մեր տեղեկություններով` «ռեկետի» թիրախ հանդիսացող տվյալ խումբը բաղկացած է 30 հոգուց։ Հավելենք նաեւ, որ ավարտական միջոցառումներ մանկապարտեզում ավանդաբար անցկացնում են բոլոր խմբերը։ Ուստի՝ մենք փորձեցինք պարզել, թե քանի խումբ եւ քանի երեխա կա այս մանկապարտեզում։ Համաձայն «ognirmankapartezid.am» կայքի՝ այս մանկապարտեզում խմբերի քանակը 4-ն է, իսկ երեխաների քանակը` 125։ Մանկապարտեզի աշխատակազմն էլ բաղկացած է 23 հոգուց։
Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության թեժ գիծն այս թեմայով ահազանգ չի ստացել։ Քաղաքապետարանից մեզ խոստացան ուսումնասիրել խնդիրն ու պարզաբանումներ ներկայացնել «ՉԻ»-ին։
Գոհար Վեզիրյան

Բեռլինում բեռնատարը մխրճվել է տոնավաճառի մեջ,կան զոհ ..(Տեսանյութ)

Մահացել է Արմեն Երիցյանը...

Italy quake: Powerful tremor near Norcia destroys buildings

Հայտնի է Երևան-Մոսկվա ողբերգական վթարից տուժածների անունները. ամբողջական ցուցակ (թարմացվում է)

FALSE ALARM OF ACTIVE SHOOTER CAUSES TRAFFIC NIGHTMARE AT LAX

Ուղիղ միացում Ազատության հրապարակից.մեկնարկել է երթ (տեսանյութ)

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 8-ը օգոստոսի, 2016թ․

08.08.16 Ուղիղ միացում Ազատության հրապարակից

Ուղիղ միացում Խորենացի փողոցից ու Ազատության հրապարակից

ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիննե՞ր են բերվել

Ինչ հաբեր են ընդունում քաղաքացիական հագուստով ոստիկանները գրոհից առաջ

Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներից մեկն իր վրա բենզին է լցրել ու փորձել է ինքնահրկիզվել

Մտավորականներ,որ նայում եք այս նկարին, չե՞ք ուզում մի նամակ գրեք ձեզ բավարարող պաշտոնյային և խնդրեք, որ արյուն չլինի...

Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է. Գալա

Ինչպես են ոստիկանները Սարի թաղում «հատուկ միջոցներ» կիրառում. Բացառիկ տեսանյութ

Սարի թաղում քաղաքացիական անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» ՀԸ թղթակիցն ու օպերատորը

Սարի թաղում քաղաքացիներին և լրագրողներին հետապնդողների մեջ եղել են Մհեր Սեդրակյանի թիմակիցները

Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը

LIVE. ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Կան մի քանի տասնյակ վիրավորներ. ՊՊԾ գնդում գործողություններ են իրականացվում

Սարի թաղում հարձակման են ենթարկվել «Ազատության» լրագրողները

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 29-ը հուլիսի, 2016թ․

Ուղիղ հեռարձակում

Հայտնի են ՊՊԾ գնդում վիրավորված անձանց անունները


