- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Երազանքնե՞ր… Կարևորը մամաս տեսնի, մնացածը մենք կանենք»: Սա 13-ամյա կապանցի Կարենի երազանքն է:
Խոհանոցում երկուսով զրուցում ենք: Կարենն անընդհատ ժպտում է: 4 տարի է՝ մայրը կորցրել է տեսողությունը, տան գործերը հիմնականում ինքն է անում՝ հաց է թխում, խմորեղեն է պատրաստում, ճաշ է եփում, կար է անում… Մի անգամ թխվածք էր թխել, տարել դպրոց:
Կարենի դեմքին հոգսերի հետքեր չեք գտնի: Նա խոսում է ամաչելով, բայց ոչ խեղճացած: Խոհանոցում հին սպասքապահարանն է՝ մի քանի բաժակ-ափսեներով, մի հին սեղան, մի աթոռ ու տախտակ, որը հարմարեցված է նստելու համար: Կարենը նստում է այդ տախտակին, ես՝ աթոռին: Հարցնում եմ՝ ո՞նց է անցնում օրը, ուսերը վեր է քաշում, թե՝ սովորական: Պահարանի վրա սրբիչով փակել է հացի խմորը. «Մամաս ասում է՝ ինչ լցնեմ, ինչ անեմ, ես խառնում եմ, հետո դնում եմ գազի մեջ»:
Կարենը սովորել է սվաղ անել, մեր գնալու պահին պատրաստվում էր լվացարանը տեղադրել: «Ամեն ինչ չէ, որ կարողանում եմ անել, դռելով-բանով աշխատում եմ, բայց բալգարկայով դեռ չեմ կարողանում»,- նշում է տղան, հետո բացատրում, որ «բալգարկայով» երկաթը պիտի ուղիղ կտրի, եթե ուղիղ չկտրի, կվնասի իրեն: Դրա համար առայժմ վախենում է աշխատել այդ գործիքով:
Կարենը հաճախ բակից ծաղիկներ է բերում մոր համար: Մայրը՝ Լուսինե Առուստամյանը, ասում է. «Երբ Կարենչիկը ծաղիկ է բերում, բացատրում է ձևը, գույնն է ասում, հետո թե՝ մամա, հոտ քաշի»: Հեռուստացույցի մոտ և պատուհանագոգին վարդեր են դրված: Դրանք էլ է Կարենը բերել: Մայրը երբեմն խնդրում է տղային, որ ուրիշի այգիներից կամ բակից ծաղիկներ չպոկի, գողության պես բան է, բայց Կարենն ասում է՝ ի՞նչ անենք, ծաղիկ է: «Ասում է՝ մամ, բերում եմ, որ դու ուրախանաս, ի՞նչ է դառնում որ»,- նշում է Լուսինեն:Բակում, ասում է, չի ուզում, որ երեխաներն իր մասին վատ բան մտածեն. ասեն՝ մամայի բալիկ է, օգնում է մամային: Բայց, շարունակում է, ուրիշ ելք չունի: Դպրոցից հետո Կարենը մնում է խնամքի կենտրոնում: Միայն շաբաթ-կիրակի օրերին է տուն գալիս: Այդ ընթացքում տան գործերն անում են բարեկամները: Դե, նրանք էլ իրենց հոգսերն ունեն, շատ ժամանակ, օրինակ, Շիկահողում ապրող քույրը չի կարողանում գալ, երեխաներ ունի, ընտանիք է պահում: Բոլորին էլ հասկանում է, և ասում է՝ շնորհակալ է, որ օգնում են իրենց:
Երբ հյուր են գնում, մայրը պատմում է, որ Կարենն ամեն ինչ անում է, որ ինքը գեղեցիկ տեսք ունենա: «Ինքն է իմ ձեռքերի, ոտքերի մանիկյուրը քսում: Տեղ գնալուց ասում է՝ մամա, պիտի աշխարհի ամենասիրուն մաման լինես…»,- նկատում է 42-ամյա կինը:
Լուսինեի մոտ տեսության կորուստն առաջացել է տարիներ առաջ, առաջին ամուսինը հարվածել էր, մատը մտել էր աչքը: Տարիներ անց մի աչքի տեսողությունը կորավ, մյուսն էլ միայն թեթև լույս է տեսնում:
Հարևանների կարուձևի աշխատանքերին էլ է օգնում Կարենը, վերմակի երեսներն են բերում, որ կարի: Մտերիմների խոսքով՝ ականջը թեթև երեխա է, մի բանով դիմես՝ կօգնի:
«Կարենչիկին միշտ ասում եմ՝ մարդ պիտի ուժեղ լինի»,- շարունակում է Լուսինեն: Վերջինս երկու անգամ է ամուսնացել, երկու անգամ էլ, ինչպես ասում է, անհաջող ամուսնություն է եղել, բայց դրա համար մեղավորներ չի փնտրում, պարզապես իրար չեն հասկացել: Առաջին ամուսնուց երկու որդի ունի, երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն, երկրորդ ամուսինը ազգությամբ ռուս էր՝ Կարենի հայրը: Կարենը կրտսեր եղբայր է ունեցել, բայց նորածին էր, երբ մահացավ:
«Իմ պատմությունը շատ երկար է»,- ասում է Լուսինեն: Ավագ որդին հիմա դատապարտյալների հիվանդանոցում է: Մոր խոսքերով՝ բանակում հոգեկան խնդիրներ են առաջացել որդու մոտ, ինչի պատճառով էլ զինծառայությունը կիսատ է թողել, վաղաժամ զորացրվել: Ամուսնացել է, մի երեխա ունի: Բնակարանային գողության պատճառով դատապարտվել է 5 տարի ազատազրկման: «Բանակ ճանապարհեցի, բայց հոգեբուժարանից հանեցի»,- շեշտում է Լուսինեն: Միջնեկը որդին էլ երևանյան հիվանդություն ունի: «Հիմա գնացել է ներկ քսելու, աշխատում է, բայց շունչը կտրվում է»,- ավելացնում է:
Լուսինեն առաջին կարգի հաշմանդամ է, ստանում է 21 հազար դրամ թոշակ և նպաստ՝ 23 հազար դրամ: Մեր զրույցի ընթացքում թվարկում է այն մարդկանց անունները, ովքեր օգնել են իրեն, չի մոռանում որևէ մեկի արածը: Նաև վատ է զգում դրա համար, ասում է՝ որ տեսնեմ, ամեն ինչ կկարողանամ ինքս անել:
Կարենը քսակ է կարում, մենք հետևում ենք նրան: Մայրը ցանկանում է, որ որդին զինվորական դառնա, Կարենի սրտով չէ: Ասում է՝ ինքն ուզում է առաքիչ դառնալ: Ծիծաղում ենք: Որոշ ժամանակ Կապանում առաքիչ է աշխատել, Լուսինեի ընկերուհին է օգնել այդ հարցում:Նախորդ տարի Կարենը նամակ է գրել ՀՀ նախագահին՝ խնդրել, որ օգնեն մոր տեսողությունը վերականգնել: Հաշվարկել են՝ վիրահատությունը 2 միլիոն դրամից քիչ ավել է:
«Կարենչիկը շատ է սիրում լողավազան գնալ, որ թոշակս կամ նպաստը ստանում եմ, փող եմ տալիս, որ գնա լողավազան»,- նկատում է մայրը: Կարենից հարցնում եմ՝ լա՞վ է լողում, պատասխանում է՝ այո, հետո ժպտում:
«Ես երազում եմ, որ տղայիս դեմքը տեսնեմ: 4 տարի է անցել, մեծացել է Կարենչիկը, ուղղակի պատկերացնում եմ դեմքը: Մտածում եմ, որ սիրուն տղա է»,- սա ասելուն պես ձայնը խզվում է, ակնոցի տակից արցունքներ են հոսում:
Կարենը կարի մեքենայով կար է անում: Մայրն ասում է. «Կարենչիկ, մի հատ թութաջաղ (բռնիչ) կարի, կակռազ չունենք»: Տղան կարի մեքենայի ասեղն է թելում, մոր հուզմունքից ազդվում է. «Մամա՛, հանգստացի՛ր»:
Մարինե Մարտիրոսյան
Բեռլինում բեռնատարը մխրճվել է տոնավաճառի մեջ,կան զոհ ..(Տեսանյութ)
Մահացել է Արմեն Երիցյանը...
Italy quake: Powerful tremor near Norcia destroys buildings
Հայտնի է Երևան-Մոսկվա ողբերգական վթարից տուժածների անունները. ամբողջական ցուցակ (թարմացվում է)
FALSE ALARM OF ACTIVE SHOOTER CAUSES TRAFFIC NIGHTMARE AT LAX
Ուղիղ միացում Ազատության հրապարակից.մեկնարկել է երթ (տեսանյութ)
«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 8-ը օգոստոսի, 2016թ․
08.08.16 Ուղիղ միացում Ազատության հրապարակից
Ուղիղ միացում Խորենացի փողոցից ու Ազատության հրապարակից
ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիննե՞ր են բերվել
Ինչ հաբեր են ընդունում քաղաքացիական հագուստով ոստիկանները գրոհից առաջ
Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներից մեկն իր վրա բենզին է լցրել ու փորձել է ինքնահրկիզվել
Մտավորականներ,որ նայում եք այս նկարին, չե՞ք ուզում մի նամակ գրեք ձեզ բավարարող պաշտոնյային և խնդրեք, որ արյուն չլինի...
Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է. Գալա
Ինչպես են ոստիկանները Սարի թաղում «հատուկ միջոցներ» կիրառում. Բացառիկ տեսանյութ
Սարի թաղում քաղաքացիական անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» ՀԸ թղթակիցն ու օպերատորը
Սարի թաղում քաղաքացիներին և լրագրողներին հետապնդողների մեջ եղել են Մհեր Սեդրակյանի թիմակիցները
Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը
LIVE. ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Կան մի քանի տասնյակ վիրավորներ. ՊՊԾ գնդում գործողություններ են իրականացվում
Սարի թաղում հարձակման են ենթարկվել «Ազատության» լրագրողները
«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 29-ը հուլիսի, 2016թ․
Ուղիղ հեռարձակում
Հայտնի են ՊՊԾ գնդում վիրավորված անձանց անունները