- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2025-02-20 11:36:00Ադրբեջանի «տրոյալկան ձին»
- 2025-02-20 10:41:00Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի անտիպոդը
- 2025-02-19 17:06:00Գաղափարախոսների ու պրակտիկ մարդկանց մասին
- 2025-02-12 11:15:00Հայաստանը ճամփա է ընկնում դեպի ԵՄ. կհասնի՞ տեղ, թե՞ ճանապարհին կուտեն գորշ գայլերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը իր պաշտոնանկությունից տարիներ անց մեզ զրույցում պատմել էր, որ, այսպես ասած, իր գլխին «գործ են սարքել», որովհետեւ ՊՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների չարաշահումներ է բացահայտել: Նա խոստացել էր, որ նորանոր բացահայտումներ է անելու համակարգում ապօրինությունների մասին: Ոփանյանի հայտարարությանն արձագանքել էր պաշտպանության նախարարությունը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Ոփանյանն ինքը ապօրինություններ է թույլ տվել համակարգում՝ դանակահարության գործ է թաքցրել, որի համար ստացել է 3800 դոլար կաշառք:
Այսօր Հարություն Ոփանյանը մեզ հետ զրույցում հակադարձեց. «Եդիգարյան Հայկին որ ասել են գրի, ինքը սկզբից հրաժարվել է: Բառացի ասել են նենց մի հատ թիվ գրեք, որ 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով անցնի՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալ: Դա եղել է Արմավիրում:
Էդ որ Սեյրան Օհանյանը ինձ նշանակում էր, չէ՞ր իմանում, որ 6 ամիս առաջ ես 3800 դոլար կաշառք եմ վերցրել: Էդ 3800 դոլարը Արծրուն Հովհաննիսյանի հորեղբոր կուրսո՞վ ա հաշված, ուզում եմ մի հատ իմանամ, թե՞ Կոստանյան Գեւորգի հոր կուրսով: Ամոթ է, այ դա է անբարոյականություն: Անբարոյականությունն այն է, որ այն օրը նստած էի, ասում էին՝ որտեղի՞ց ես, ասում էի Հայաստանից եմ ու գլուխս էի գովում, թե Հայաստանը եսիմ ինչ երկիր ա, հանեցին Եվրախորհրդարանի տված էպիկրիզը Հայաստանի մասին՝ Սոմալին երեւի ավելի լավ երկիր է, քան թե Հայաստանը:
Գլուխ գովալով ուղղակի ման ենք գալիս: Ինչ վերաբերում է կաշառքին, գոնե նենց դեպք գրեին վրես, որ էդպիսի դեպք չի արձանագրվել: Հսկող դատախազը Վարազդատ Բադալյանն է եղել: Բա դու ես եղել հսկողը, ինչի՞ ես կարճել: Քրեականի պետն ի՞նչ անի, ես դրա հետ ընդհանրապես կապ չեմ ունենում: Դրել եք գործը մերժել եք, բա մի հատ Վարազդատի վրա անգործության համար գործ հարուցեք, հլը ասեք՝ բա որ դու հսկող դատախազ ես եղել ու մերժել ես, բա ինչո՞վ ես դու զբաղվել, բա էս պետությունը քեզ ինչի՞ է փող տալիս, որ վիզդ հաստացնես, գնաս նստես կայազորային բաժինը, 20 լիտր բենզի՞ն մուրաս:
Բա երբ ես էդ դեպքը ներկայացնում էի որպես կենցաղային դեպք, քողարկում էի ու փող էի առնում, բա Բադալյան Վարազդատն ի՞նչ էր անում»: Հարություն Ոփանյանը պատմել էր, թե ինչպես է Ռազմական ինստիտուտի նախկին պետ Մարտին Նազարի Կարապետյանը սեփական «չայնին» բացել ինստիտուտում ու դարպասները փակել, որ զինվորներն ուրիշ տեղից առեւտուր չանեն: Ինքը քրգործ է հարուցել, բայց «վերեւների» զանգով այն կարճել են:
ՊՆ-ն պարզաբանել էր, որ «Զինառ» ՓԲԸ-ի այդ թեյարանի հետ կապված իսկապես գործ է հարուցվել, բայց՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների համար եւ հետագայում այն կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Հարություն Ոփանյանի խոսքերով՝ «Եթե էդ գործը հարուցվել է, հետո հանցակազմի բացակայության պատճառով գործը կարճվել է, նյութերի նախապատրաստման ընթացքում չէի՞ն տեսնում, որ հանցակազմ չկա, ինչի՞ էին հարուցել: Կարճ ու կոնկրետ ասեմ՝ էդ ծամած գործ է»: Մենք ճշտեցինք՝ ի՞նչ նկատի ունի՝ «ծամած» ասելով՝ նա պատասխանեց. «Էդ էն ա, երբ մեկը վերեւից զանգում ա, ասում ա՝ ճղեք, շպրտեք աղբադույլը»:
Ինչ վերաբերում է իր իրեն վախեցնելու համար իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի վրա կրակելուն, որը հերքել էր Արծրուն Հովհաննիսյանը, Ոփանյանը խոստացավ առաջիկայում փաստեր ներկայացնել: Նա ասաց, որ գիտի, թե ում մոտ է հիմա այդ մեքենան, այն կարող են փորձաքննության ենթարկել ու պարզ կլինի, որ մեքենայի վրա կրակել են»: Ոփանյանը շուտով տեսագրություններ է հրապարակելու, որոնք ապացուցելու են իր խոսքերի ճշմարտացիությունը. «Սպասեք անակնկալների, կունենաք տեսանյութեր»,- ասաց նա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Բեռլինում բեռնատարը մխրճվել է տոնավաճառի մեջ,կան զոհ ..(Տեսանյութ)

Մահացել է Արմեն Երիցյանը...

Italy quake: Powerful tremor near Norcia destroys buildings

Հայտնի է Երևան-Մոսկվա ողբերգական վթարից տուժածների անունները. ամբողջական ցուցակ (թարմացվում է)

FALSE ALARM OF ACTIVE SHOOTER CAUSES TRAFFIC NIGHTMARE AT LAX

Ուղիղ միացում Ազատության հրապարակից.մեկնարկել է երթ (տեսանյութ)

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 8-ը օգոստոսի, 2016թ․

08.08.16 Ուղիղ միացում Ազատության հրապարակից

Ուղիղ միացում Խորենացի փողոցից ու Ազատության հրապարակից

ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկ ջոկատայիննե՞ր են բերվել

Ինչ հաբեր են ընդունում քաղաքացիական հագուստով ոստիկանները գրոհից առաջ

Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներից մեկն իր վրա բենզին է լցրել ու փորձել է ինքնահրկիզվել

Մտավորականներ,որ նայում եք այս նկարին, չե՞ք ուզում մի նամակ գրեք ձեզ բավարարող պաշտոնյային և խնդրեք, որ արյուն չլինի...

Վիրավորվել են մանկահասակ երեխաներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է. Գալա

Ինչպես են ոստիկանները Սարի թաղում «հատուկ միջոցներ» կիրառում. Բացառիկ տեսանյութ

Սարի թաղում քաղաքացիական անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» ՀԸ թղթակիցն ու օպերատորը

Սարի թաղում քաղաքացիներին և լրագրողներին հետապնդողների մեջ եղել են Մհեր Սեդրակյանի թիմակիցները

Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը

LIVE. ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ

Կան մի քանի տասնյակ վիրավորներ. ՊՊԾ գնդում գործողություններ են իրականացվում

Սարի թաղում հարձակման են ենթարկվել «Ազատության» լրագրողները

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոն, 29-ը հուլիսի, 2016թ․

Ուղիղ հեռարձակում

Հայտնի են ՊՊԾ գնդում վիրավորված անձանց անունները


