USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Արգամ Աբրահամյանի հետ Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալված հայ գործարարը
2016-07-15 23:51:00
Տպել Տպել

«Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով օրերս ձերբակալված հայ գործարար Արման Մայիլյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, հայաստանցի է՝ ծնունդով Աշտարակից։ Երիտասարդ գործարարը, ըստ լուրերի, շատ սերտ կապերի մեջ Է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի։ Ավելին՝ Արտաշատի քաղաքապետ, վարչապետի որդի Արգամ Աբրահամյանն Արման Մայիլյանի երեխայի կնքահայրն Է։

Քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Արգամն ու Արմանը հաճախակի հանդիպումներ են ունենում Հայաստանում և Իսպանիայում։

Երեկ «Հայկական ժամանակ» թերթը գրել Էր, որ Արման Մայիլյանն օգնում Է հայաստանյան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու հարցում և արդեն իսկ հասցրել Է բազմաթիվ չինովնիկների համար տներ ու բնակարաններ ձեռք բերել։ Մայիլյանի ֆեյսբուքյան Էջի պատին նրա լուսանկարում ընդգծված երևում Է ՀՀԿ-ի կրծքանշանը, ինչից կարելի Է ենթադրել, որ գործարարը նաև ՀՀԿ անդամ Է։

Մենք փորձեցինք պարզել՝ Մայիլյանն իրո՞ք Արգամ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ Է։ Արտաշատի քաղաքապետարանի ընդունարանում մեր հարցը լսելուն պես ասացին, թե «անձնական հարց Է, պետք Է անձամբ ճշտել քաղաքապետից»։ Իսկ քիչ անց փոխանցեցին քաղաքապետի պատասխանը. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։

Ինչ վերաբերում Է Մայիլյանի ֆոտոյում երևացող ՀՀԿ կրծքանշանին, ապա ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն այսպես պատասխանեց. «Դա մինիմում ֆոտոմոնտաժ Է։ Մենք այդպիսի անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի կուսակցության անդամ չունենք»։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ Է հենց ՀՀԿ-ի և ոչ թե այլ կուսակցության կրծքանշանը ֆոտոմոնտաժ արվել Մայիլյանի կրծքին, Թադևոսյանն արձագանքեց. «Հարցրեք նրանց, ովքեր նման լուրեր գրել են, տարածել են կամ այդպիսի հետևություններ արել են»։

Իսկ իրեն հայտնի՞ Է իշխող վերնախավի հետ Մայիլյանի կապերի մասին։ «Հայտնի չէ, և չեմ էլ ցանկանում այս պահին այդ հարցին անդրադառնալ»»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1187 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook