- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ժիրայր Սեֆիլյանի ու իշխանությունների միջեւ բանակցություններ են ընթանում՝ ՊՊԾ գնդի տարածքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ: Այդ մասին մեզ հետ զրույցւոմ քիչ առաջ տեղեկացրեց «ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա նշեց, որ բանակցություններում խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելուն վերաբերող Ժիրայր Սեֆիլյանի առաջարկին:
- Պարոն Ավետիսյան, ի՞նչ է կատարվում այս պահին ՊՊԾ գնդի տարածքում:
- Այս պահին հանգիստ է մեզ մոտ: Լուրեր էինք լսում, զրուցում էինք, մեր առօրյայով...
- Հայկ Կյուրեղյանն ասում էր, որ անհանգիստ եւ լարված վիճակ է: Հանդարտվե՞ց:
- Կար էդպիսի բան, հիմա կարգավորվեց:
- ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սնունդ է ուղարկվել: Սնունդը հասա՞վ ձեզ:
- Այո, սնունդ ուղարկվել էր երեկ, այսօր էլ բերեցին: Հենց նոր սնունդ բերեցին, չոր սնունդ են ուղարկում՝ պահածոներ, հաց:
- Ձեր պահանջների հետ կապված որեւէ արձագանք կա՞ իշխանություններից:
- Հիմա պարոն Սեֆիլյանի առաջարկած տարբերակով բանակցություններ են ընթանում:
- Ո՞ւմ եւ ո՞ւմ միջեւ:
- Իշխանությունների եւ Սեֆիլյանի: Պրոցեսը դժվարությամբ, բայց որոշակի առաջընթաց արձանագրում է, ինչը կառուցողական է եւ ողջունելի: Հիմա տեսնենք՝ ինչ կլինի: Մենք ուզում ենք, որ ճիշտ հանգուցալուծում ունենա եւ այս դեպքը եւ առհասարակ երկրում սկսվող փոփոխությունները: Ուզում ենք, որ ցնցումներ չլինեն:
- Ի՞նչ նկատի ունեք բանակցություններ ասելով: Պարոն Սեֆիլյանի հետ բանակցություններն ուղի՞ղ են, թե՞ միջնորդավորված ձեւով:
- Միջնորդավորված չէ, բայց մանրամասներ չգիտեմ, ես ընդամենը շատ աղքատիկ ինֆորմացիա ունեմ, որ կա պրոցես, որը ողջունելի է: Հիմա թե ինչ, ինչպես ՝ դա չգիտեմ:
- Վարդան Օսկանյանի ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը իրավիճակի լուծման տարբերակ է առաջարկում. կոչ է անում ստեղծել տարբեր քաղաքական ուժերից կազմված խումբ, որի վրա կդրվի երկու կողմերի հետ բանակցելու լիազորություն՝ հարցին քաղաքական ու անարյուն լուծում տալու նպատակով: Ինչպե՞ս եք վերաբերում այս առաջարկին:
- Ես համոզված եմ, որ եթե այսպես կոչված քաղաքական ուժերը, գործիչները ուզում են, որ մենք նորմալ պետություն ունենանք, պետք է նախեւառաջ իրենց գործած մեղքերը խոստովանեն, իրենց սխալներն ընդունեն, քաղաքական գնահատական տան Հայաստանի երրրորդ հանրապետության ծննդյան օրվանից առ այսօր տեղի ունեցած գործընթացներին, դրանց պատճառներին, դրանց մեղավորներին, հստակ նշեն՝ ինչն ինչոց է, ապա ցույց տան տեսլականը, թե ինչպիսի Հայատսան են ուզում տենել: Միայն դրանից հետո է հնարավոր մտածել այդ մարդկանց հավատալու կամ երկրի ապագայի հետ կապված ինչ-որ մի բան այդ մարդկանց վստահելու իմաստով: Ցավալի իրականությունն այն է, որ այդ բոլոր քաղաքական ուժերը (չնչին բացառություններով), եւ իրենց ղեկավարները այս հակահայ եւ հակամարդ համակարգի կերտողներն են հանցագործ իշխանությունների հետ միասին: Պակաս մեղավոր չեն նրանք եւ թող դերասանություն չանեն: Մենք զինված ապստամբություն ենք նախաձեռնել երկիրը այս կեղտից մաքրելու համար, երկիրը ազատագրելու հմար: Թող լոլոներ չկարդան մեր գլխին, թե քաղաքական, չգիտեմ ինչ, չգիտեմ ինչ: Այս բոլոր 25 տարիների ընթացքում այդ կեղծ ընդդիմությունն է լեգիտիմացրել հանցավոր ռեժիմներին:
- Այս դեպքում դուք նկատի ունեք Օսկանյանի՞ն:
- Եվ ոչ միայն Օսկանյանին: Հարցը միայն Օսկանյանի անձը չէ: Մարդը չի կարող 6 երես ունենալ: Թող ուղիղ ձեւով ընդունեն իրենց կատարածը այսքան տարիների ընթացքում, Հայաստանին ու հայ ժողովրդին հասցված վնասը, հետո միայն ասեն, թե ինչպիսի Հայաստան են պատկերացնում: Պետք է նկատի ունենանք, որ հին քաղաքական սերնդի ներկայացուցիչները անելիք չունեն ապագա Հայաստանում, իրենք կարող են խորհրդականի կարգավիճակ ունենալ, բայց ոչ գործչի կամ պաշտոնյայի: Այլ կերպ մենք պետություն չենք ունենալու:
- Պարոն Ավետիսյան, ըստ ձեզ գիշերը ինչ-որ բան սպասվո՞ւմ է:
- Մենք միշտ հնարավոր ենք համարում եւ միշտ պատրաստ ենք: Մենք մեր զգոնությունը չենք կորցնում:
- Այսօր երկու պատանդ ազատ արձակեցիք, ո՞րն է դրա պատճառը:
- Մեկը կար, որ վատ էր զգում, մենք նրան ազատ արձակեցինք: Հետո մյուսին Սեֆիլյանը առաջարկեց որպես բարի կամքի դրսեւորում էլի ազատ արձակեցինք, որովհետեւ ամսի 23-ին այդ երիտասարդի նշանադրությունն էր, ինչպե՞ս կարող էինք երիտասարդին պահել:
- Այդտեղ էլի մարդիկ չկա՞ն, որ ինչ-որ պատճառներ ունեն: Հնարավո՞ր է նրանք էլ ազատ արձակվեն:
- Ապագան ցույց կտա, մենք դաժան պատանդառուներ չենք եւ պատանդ չենք պահում բառի իսկական իմաստով: Իրավիճակն այդպես թելադրեց, ինչ-որ առումով իրավիճակի հետ ստիպված հաշվի ենք նստում:
- Ոստիկանները թույլ չեն տալիս պատնեշն անցնել եւ մուտք գործել ՊՊԾ գնդի տարածք. հնարավո՞ր է ձեր միջնորդությամբ դա տեղի ունենա:
- Ոչ, մենք դիմել ենք, սակայն թույլ չեն տալիս լրագրողներին անցնել այս կողմ: Նրանք վախենում են, որ մարդիկ կտեսնեն այստեղ տեղի ունեցողը, այստեղի միջանձնային հարաբերությունները, ոստիկանների կարգավիճակը: Հենց մարդիկ տեսնեն՝ կիմանան, որ այստեղ նոր Հայաստան է ծնվում, սա Հայաստանի ազատագրված տարածքն է՝ նոր արժեքային համակարգով եւ հարաբերություններով: Դրա համար իրենք չեն ուզում, որ ժողովուրդը տեսնի այստեղ կատարվողը:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..