USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Իրենք ահաբեկիչ չեն, հերոսներ են. առանց զոհերի չի լինի հեղափոխություն». «Հիմնադիր խորհրդարանի» անդամ
2016-07-18 16:53:00
Տպել Տպել

 

«Այսօր մենք ժողովրդի համախմբման խնդիր չունենք: Ինչպես տեսնում եք, ահագին մարդ է հավաքվել: Մեր հերոսները այս պահին անում են այն, ինչ հնարավոր է: Այդ մարդիկ, իրենց կյանքը զոհելով հայրենիքի համար, պատրաստ են ամեն ինչի, ժողովուրդը հավաքվում է ու կանգնում է մեր հերոսների կողքին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» ու «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման անդամ Սյուզի Գեւորգյանը, որն Ազատության հրապարակում մասնակցում էր հանրահավաքին:

Մեր հարցին՝ խնդրի հանգուցալուծումը ինչպե՞ս եք տեսնում՝ նա պատասխանեց. «Մենք դուրս ենք գալու փողոց, փակելու ենք ճանապարհներ: Դա տեւելու է մինչեւ այն պահը, երբ Սերժ Սարգսյանն իսկապես հրաժարական տա»:

Մեր դիտարկմանը, որ ոստիկաններն ասում են, որ արյուն կթափվի՝ Սյուզի Գեւորգյանը արձագանքեց. «Իշխանությունները արդեն վախից վերջին հույսն են իրենց փնտրում: Մենք տեսնում ենք, թե ինչ խուճապի մեջ են իրենք հենց հիմա»: Երբ ասացինք՝ սպանված գնդապետի որդու հարսանիքը պետք է լիներ, նրանց ընտանեկան երջանկությունը խաթարվեց, արյուն է թափվում, դա Ձեզ չի՞ խոչընդոտում, վախեցնում՝ Սյուզի Գեւորգյանը պատասխանեց. «Մեր հերոսները, որ հիմա ապստամբություն են կատարում, իրենք հիմա իրենց կյանքը արդեն իսկ զոհաբերում են:

Իրենք գիտակցում են, որ հեղափոխություն է եւ, կարծես թե, առանց զոհերի չի լինի հեղափոխություն: Մինչեւ այս օրը ինչքան զոհ ենք ունեցել, ինչքան երեխա է մնացել առանց ծնողի, ինչքան կյանք է խորտակվել, ինչքան մարդ հիմա Հայաստանում չի, զոհվել է, մահացել է: Ինչո՞ւ այդքանը հաշվի չեն առնում»:

Մեր դիտարկմանը՝ Դուք ասում եք՝ հերոսներ, հեղափոխություն, ֆեյսբուքում կան այլ ձեւակերպումներ այս ամենին՝ «ահաբեկչություն»՝ Հիմնադիր խորհրդարանի անդամը չհամաձայնեց. «Ժողովուրդը մեր հերոսներին ահաբեկիչ չի համարում:

Իրենք ահաբեկիչ չեն,  հերոսներ են: Չմոռանանք, որ նրանց թվում կան Արցախի հերոսներ, ինչպիսիք են Պավլիկ Մանուկյանը: Անգամ խոսք չի կարող լինել, որ իրենք ահաբեկիչ են: Իրենք ուղղակի իրենց ազգի հերոսն են»: Նա կոչ արեց իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ ասելով, որ դա բխում է իրենց շահերից. «Ինչքան երկարացնեն՝ ավելի վատ է լինելու»: Դիտարկմանը, որ ոստիկաններն ասում են՝ Սեֆիլյանին ազատ չեն արձակելու՝ նա արձագանքեց. «Դե կտեսնենք:

Կարծում եմ,արդեն պետք է հասկացած լինեին, որ ամեն ինչ հնարավոր է»: Սյուզի Գեւորգյանը վստահեցրեց, որ ինքը զինված հարձակման մասին նախապես չի իմացել. «1-2 ժամ ես ուշքի էի գալիս, որովհետեւ չեմ իմացել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 

aravot.am

Այս նյութը դիտել են - 3978 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook