USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 30 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կամ տղաներին «թույլ են տվել», կամ Կուտոյանը պետք է հրաժարական տա
2016-07-19 01:48:00
Տպել Տպել

Այս երկու օրը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասպարեզում չի երեւացել, ինչը նրա ոճի մեջ չէ։ Անգամ հասարակական կարգին սպառնացող թվացյալ վտանգների դեպքում, ինչպիսին էր, օրինակ, Րաֆֆու երթը, նա ակտիվորեն աղոթում էր։ Հիմա նա չի երեւում։ Գոնե մի «սուտի» խորհրդակցություն անցկացներ իր մոտ։ Միակ «լուրը» ոստիկանապետից գրոհի օրը նրա տեղակալ Հունան Պողոսյանի հայտնածն էր՝ որ Գասպարյանը գրոհայինների հետ բանակցություններին չի մասնակցում։ Նա եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, ինչպես ասում են, գլուխները կախ են ման գալիս։ Ըստ նախագահականին մոտ շրջանակից արտահոսած լուրերի, այդ նույն դիրքում են նրանք եղել հուլիսի 17-ին՝ նախագահականում, իրավապահ մարմինների պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ։ Միակը, որը պարծենալու բան է ունեցել, ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն է, որն ասել է․ «Իմ օրոք նման բան չեղավ»։ Թե որքանով է սա հավաստի, հայտնի չէ։

Նախագահականից հրաժարվում են պատասխանել, թե ովքեր են ներկա եղել խորհրդակցությանը։ Համենայնդեպս, իրավապահների փնթիությունն ու անկարողությունը վարկածներից մեկն է, առաջին պատասխանն այն հարցի, թե ինչպես եղավ, որ հիմնարկների, հաստատությունների ու այլ օբյեկտների պահպանությունն ապահովող պարեկապահակային հսկողության գունդը չկարողացավ «պահպանել» ինքն իրեն եւ հեշտությամբ «գրոհի ենթարկվեց» մի խումբ տղաների կողմից։

Ի դեպ, այս գնդի տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք կա, ինչպես նաեւ՝ սնունդ, եւ եթե «գրոհայինները» հասնեն պահեստներին, երկար կարող են պաշարված մնալ։ ԱԱԾ-ի հետ կապված իրավիճակն ուղղակի զավեշտալի է։ ՊՊԾ գնդի գրոհից 13 օր առաջ՝ հուլիսի 4-ին, Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը, նրա տեղակալ Վարուժան Ավետիսյանը, որը գրոհողների թվում է, բացատրում էին իրենց շարժառիթները, պատմում էին հետագա պլանների մասին։ «Պետության վարչախումբը չի կատարում իր հիմնական գործառույթը, որը ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործն է: Պետությունը ոչ միայն հրաժարվում է դա կատարել, այլեւ ներքին ճակատ է բացում ինքնակազմակերպվող անհատների եւ ուժերի դեմ: Այս իշխանությունների վերջնական նպատակն է Արցախը հանձնելու դիմաց իր իշխանությունը երկարաձգել: Ինքնապաշտպանությունը սրբազան իրավունք է, վեր է ամեն ինչից»,- այդ ասուլիսում հայտարարեց Վարուժան Ավետիսյանը։

Նա հայտարարեց նաեւ, որ ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի: «Կարող է զենք վերցնել եւ ֆիզիկապես ոչնչացնել այն իշխանավորներին, որոնք վտանգի տակ են դնում ժողովրդի գոյության իրավունքը եւ այդ ժողովրդին ծրագրված ձեւով, օտարի ձեռքով տանում են ցեղասպանության եւ հայրենազրկության»: Իսկ Չուգասզյանը նախազգուշացրեց․ «Այ, երբ որ ազատագրված տարածքների վերադարձը լինի, ապստամբությունը կտեսնեք: Ես ձեզ խոստանում եմ»:

Կարծում եմ՝ այս նույն մտքերը հնչելու են «գրոհայինների» դատավարության ժամանակ, եթե, իհարկե, նրանք ողջ մնան։ Ինչո՞ւ, լսելով այս պարզ նախազգուշացումները, որոնք հավասարազոր էին պատերազմ հայտարարելուն, ինչո՞ւ, լսելով նրանց «տղամարդու խոսքը», ԱԱԾ-ն նրանց չպահեց տեսադաշտում, այլ թույլ տվեց, որ գունդ մտնեն։ Եվ սա այն դեպքում, երբ այս պահին զինված խմբավորումներին վերաբերող մի քանի գործ են քննում քննչական մարմինները։

Սա հարց է, որը երկու պատասխան կարող է ունենալ։ Կամ տղաներին հատուկ են «թույլ տվել» գործողություն իրականացնել՝ ցույց տալու համար, թե ինչ դժվար է լինելու ԼՂՀ կարգավորման հարցում զիջման գնալը, կամ՝ ԱԱԾ-ն չկայացած կառույց է, եւ Կուտոյանը պետք է հրաժարական տա։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

 hraparak.am

Այս նյութը դիտել են - 7114 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook