USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 02 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պատգամավորների գրագողությունը
2016-07-20 13:28:00
Տպել Տպել

Պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Խաչատուր Քոքոբելյանն անհարմար իրավիճակի մեջ են հայտնվել: Եվ այդ վիճակի մեջ նրանց գցել է կառավարությունը, թեև վերջինս այն կարծիքին է, որ մինչ իր գցելը՝ պատգամավորներն արդեն ընկած էին: Բանն այն է, որ հայ-ռուսական հակաօդային համաձայնագրի կնքումից հետո նշված երկու օրենսդիրները ներկայացրել էին Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նոր նախագիծ, որով առաջարկվում էր նորովի կարգավորել ավիացիայի ոլորտն ու փոխել օդային քաղաքականությունը:

 Ինչ խոսք, այլ մոտեցում դրսևորելու մեջ որևէ վատ բան չկա: Բայց երբ նրանց նախագիծն ընթերցեցին գործադիրում, անմիջապես հասկացան, որ եղածը բոլորովին բանի նման չէ: Ու հարցը միայն այն չէր, որ փաստաթուղթն իրավական կարգավորման առումով թերի էր:

Մի բան էլ կար, ինչն անհնար էր չնկատել: Կառավարությունն անմիջապես հասկացավ, որ Բագրատյանն ու Քոքոբելյանն իրենց ծանր գործը թեթևացնելու համար որոշել էին անցնել կարճ ճանապարհով ու փաստացի զբաղվել էին... գրագողությամբ: Գործադիրն իր հիմնավորման մեջ այդ մասին ակնարկել է այսպես. «Հարկ է նշել, որ ներկայացված նախագծի դրույթները կարծես օտարալեզու նյութի թարգմանության արդյունք են և չեն համապատասխանում հայոց լեզվի շարադասության կանոններին, հետևապես, բովանդակային առումով անհասկանալի են: Բացի այդ, նախագծով նախատեսված հարաբերությունների կարգավորումը շատ խճճված է ու խրթին»:

Հիմա Բագրատյանն ու Քոքոբելյանը կարող են գոհ լինել Աստծուց, որ իրենց նախագիծը հավանության չարժանացավ, այլապես հետո ստիպված էին լինելու երկար-բարակ բացատրություններ տալ այն երկրների օրենսդիրներին, որոնց աշխատանքը կամ, ինչպես ասում են, հեղինակային իրավունքը յուրացրել են:

shame.am

Այս նյութը դիտել են - 6517 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook