USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վովա Գասպարյանի նոր խեղկատակությունն է. գնացել՝ մարդկանց տնից բերել է. Վարուժան Ավետիսյան
2016-07-20 22:47:00
Տպել Տպել


Վովա Գասպարյանի նոր խեղկատակությունն է. գնացել՝ մարդկանց տնից բերել է. Վարուժան 
Ավետիսյան

«Դա Վլադիմիր Գասպարյանի հերթական խեղկատակությունն է, բացի այն, որ հանցագործ է, նաեւ խեղկատակ է», անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հոր կողմից այսօր հնչած հայտարարությանը՝ այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ Էդգարը չի կարող մեզ հետ խոսել, քանի որ ծառայություն է իրականացնում: «Սերժիկական հանցագործ եւ ապազգային ռեժիմի հերթական հատուկ օպերացիան է, որը կազմակերպված եւ իրականացված է գավառական ճղճիմ մակարդակով: Մեկնաբանության որեւէ կարիք չկա: Ամեն ինչ պարզ եւ ակնհայտ է: Ես հորդորում եմ լրատվամիջոցներին՝ այս կեղտը չշրջանառել եւ մեր հասարակության ուղեղներն ու ինֆորմացիոն դաշտն այս աղբով չծանրաբեռնել: Բոլորին ամեն ինչ հասկանալի եւ հայտնի է: Էս մարդկանց ծնողները պատանդ են ռեժիմի ձեռքին: Եվ մենք ազատագրելու ենք ե՛ւ էդ պատանդներին, ե՛ւ բոլոր մյուսներին՝  մեր ժողովրդի հետ միասին: Մեր ժողովուրդը հիմա համախմբվում է, ապստամբության օղակն ընդլայնվում է եւ սեղմելով սերժիկական ռեժիմի կոկորդին՝ խեղդելու է: Ուրիշ տարբերակ չկա»,- ընդգծեց Ավետիսյանը:

Մեր դիտարկմանը, որ մարդն ուղիղ հայտարարություն է անում՝ Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Բայց կազմակերպել է ոստիկանությունը: Ոստիկանության կազմակերպած ասուլիսն ինչ էիք պատկերացնում, որ ի՞նչ լիներ: Համակենտրոնացման ճամբարում գերուն ինչ էլ ասեն՝ կասի»:

Հարցին, թե այսինքն, դուք պնդում եք, որ ճնշումների ազդեցության տա՞կ են Էդգարի եւ մյուսների ծնողները նման հայտարարություն արել, վերջինս պատասխանեց. «Այո, բնականաբար, գնացել, էդ մարդկանց տնից բերել են, ասել են այսպես ասեք, այսպես ասեք: Թե ինչպես կարող էին մարդիկ  գալ ու էդպիսի բաներ ասել: Դուք չե՞ք տեսնում ինչպիսի լայնածավալ բռնություններ են սկսվել երկրում: Հիմա էս ցուցարարները հանցագործնե՞ր են, որ իրենց դատում են: Քրեական գործեր են հարուցել իրենց վրա: Կարո Եղնուկյանը հանցագո՞րծ է, որ իմ հետ հեռախոսով խոսելու համար ձերբակալում են: Իմ համոզմունքն այն է, որ ժողովուրդը պետք է ֆիզիկապես ոչնչացնի ՀՀ բոլոր ղեկավարներին»:

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունում կազմակերպված ասուլիսի ընթացքում մի քանի անձինք, ներկայանալով որպես ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի կազմում գտնվող տղաների ծնողներ, հայտարարել էին, որ նրանք իրենց կամքով չեն ընդգրկվել «Սասնա ծռեր» խմբի կազմում՝ ակնարկելով, որ նրանց առեւանգել են:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 3434 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook