Սերժ Սարգսյանին գտնելու ակնկալիքովԳԱԼԱ-ն կապ հաստատեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ՝ պարզելու համար՝ որտեղ է Սերժ Սարգսյանը, արդյոք այս լարված իրավիճակում նա Հայաստանում է, թե ոչ: Սակայն Հակոբյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել նախագահական:
Իհարկե բացատրեցինք, որ նման իրավիճակում աշխատանքային այդ ընթացակարգը չի ողջունվում, որ ընդամենն այո կամ ոչ պատասխան ստանալու համար կարելի է ավելի օպերատիվ աշխատել:
Հակոբյանը սակայն կրկնեց նույնը՝ հարցը ձեւակերպել եւ ուղարկել գրավոր:
Տեղեկատվության ստացման հարցումն ուղարկված է, սպասում ենք պատասխանի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները եւ արդարացի հարցադրումները, թե որտեղ է եւ ինչու է լռում փաստացի ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձը: