- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Խորենացի փողոցում երեկ տեղի ունեցած միջադեպերի ու բախումների պատճառը հիմնականում համարվում էր սադրանքը տարբեր ակտիվիստների կողմից: Երեկվա ակցիայի ընթացքում հատկապես շատ ակտիվ էին մի քանի անձինք, ովքեր շարունակ ինչ-որ կոչեր էին անում, «Հիմա, հիմա» վանկարկում, ժամանակ տալիս ոստիկաններին: Խոսքը, հատկապես, Անի Նավասարդյանի, Մուշեղ Դանիելյանի եւ մի քանի ուրիշների մասին է, ովքեր ՊՊԾ գնդի տարածքում գտնվող անձանց սնունդ փոխանցելու հետ կապված շատ շտապ ու դյուրագրգիռ էին:
Մասնավորապես, նրանք ժամանակ էին տալիս ոստիկաններին՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբի անդամների սննդի հարցը լուծելու համար՝ սպառնալով ընդվզումներ իրականացնել: Քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը, ով ներկայանում էր որպես «Սասնա ծռեր» խմբի կազմում գտնվող Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկ, հայտարարում էր, որ պետք է ձեւավորել աշխատանքային խումբ, որը կապ է պահելու «Սասնա ծռերի» հետ, քանի որ «Սասնա ծռերն» է գործընթացը կարգավորելու: Նա նաեւ Խորենացի փողոցում հավաքված մարդկանց առաջարկում էր սնունդ գնել, փոխանցել «Սասնա ծռերի» անդամներին:
Ավելի ուշ որոշ ակտիվիստներ համացանցում սկսեցին գրել, որ բախումների եւ համատարած բերման ենթարկելու գործողությունների պահին Խորենացի փողոցից հեռացել է հիմնական ակտիվ երիտասարդներից Մուշեղ Դանիելյանը: Գրառում կատարողներն ուզում էին ցույց տալ, որ նա եւ մի քանի ուրիշները սադրել ու հեռացել են:
Բազմաթիվ էին նաեւ Անի Նավասարդյանին վերաբերող գրառումները: Շատերը նրա պահվածքում տարօրինակ գրգռվածություն էին նկատում եւ վստահեցնում, որ նա սադրում է:
«Ես չգիտեմ էս աղջիկն ով է, բայց ցավում եմ, որ մի քանի հազարանոց առողջ ու խելամիտ ցուցարարներ կարող են սրա պրովոկացիաներին կուլ գնալ»,- գրել էր ֆեյսբուքյան մի օգտատեր:
«20.07.2016 թվականի ցուցարարների ու ոստիկանների ընդհարումների պատճառը: Հ.Գ. Նայե՛ք ու հիշե՛ք ով չի ճանաչում: Խնդրում եմ շեյր արեք, որ բոլորը տեսնեն ու ճանաչեն....»,- Անի Նավասարդյանի նկարը հրապարակելով գրել էր մեկ ուրիշը:
«Սաղ ինքն արեց, որ ժողովուրդը բախվի ոստիկանների հետ, Նիկոլն ասեց մի ժամով գնում եմ Սարի թաղ ու գամ, խնդրում եմ, մի սրեք վիճակը, կգամ ու սննդի հարցով խոստացել են պատասխանել, կունենանք պատասխան, հանգիստ կանգնեք։ Գնաց ու էս աղջիկը սկսեց վերջնագրեր ներկայացրել ոստիկաններին, թե 15 րոպեից սննդի հարց չլուծեցիք, կտեսնեք ինչ կլինի, սկսեց կոչեր անել ժողովրդին... ու բախումը որ սկսվեց, ինքն առաջինը թռավ»,- ասվում էր մեկ այլ գրառման մեջ:
Անի Նավասարդյանի հետ կապ հաստատել այսօր մեզ չհաջողվեց: Նա անջատել է հեռախոսը: Նրա ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներից հասկացանք, որ նրան եւս երեկ բերման են ենթարկել, ապա ազատ արձակել: Այդ պրոցեսից հետո նա իր էջում գրառում է արել՝ փորձելով նաեւ պատճառաբանել երեկվա իրավիճակը.
«Ուշադրություն...Երեկ ես ոստիկանների հետ բախումը սկսելուց առաջ 15 րոպե ժամանակ գոռացի, որից հետո՝ պայմանը չբավարարելու դեպքում պիտի գործողություն սկսեինք...Ես ի նկատի ունեի իջնել, Տիգրան Մեծ փողոցը փակել, բայց ինձ տղեքը տեղում ասացին, որ ինչ փողոց փակել... դու չգիտես... դու հետ անցի... Ու որոշակի ջանքերով ինձ հետ տարան...
Իմ մեղավորությունն էն ա, որ ես չպնդեցի Տիգրան Մեծ իջնելու անհրաժեշտությունը...Հետո արդեն ինձ բերման ենթարկեցին: Հիմա տանն եմ, լավ եմ: Երեկոյան 7-ին իջնելու ենք Խորենացի: Ոչ մի բան մեզ չպիտի կանգնացնի, որովհետև մեր թանկ տղեքը էնտեղ են»,- գրել է Անի Նավասարդյանը:
Մենք զրուցել ենք ակտիվիստներից Մուշեղ Դանիելյանի հետ, ում սադրիչ լինելու հետ կապված եւս, ինչպես նշեցինք, կասկածներ էին հնչում:
«Գիտեմ, ինչ-որ ավել-պակաս բաներ են գրում: 3 օր է՝ մենք այնտեղ ենք գիշեր-ցերեկ, հոգնածությունը շատ էր, ոտքի վրա կանգնել չէր լինում: Դա էր պատճառը, որ անընդհատ գնում էի, գալիս էի: Գնում, լողանում էի, որ մի քիչ ուշքի գայի, մի քիչ քնեի ու գնայի: Կան մարդիկ, որ էդ պահը չարաշահել են, գրել են, որ մենք փախել ենք: Ինչի՞ց պիտի փախնեինք»,- մեզ հետ զրույցում ասաց Դանիելյանը:
Անդրադառնալով հավաքի ընթացքում սադրելու վերաբերյալ մեղադրանքներին՝ նա ընդգծեց, որ ինքը հակառակը՝ փորձում էր հանգստացնել Անի Նավասարդյանին:
«Ժողովուրդը փրփրած էին ուղղակի, քանի որ էդ հացի թեման էր քննարկվում: Դա առիթ հանդիսացավ, որ լուրջ դժգոհություն սկսվի: Դրանից սկսվեց լարվածությունը: Հետո Փաշինյանն ասաց, որ պայմանավորվել է, նորից կզանգի ներսում գտնվող տղաներին՝ իմանալու, թե արդյո՞ք կա հացի խնդիր: Ժողովուրդը, ես էլ ասացինք, հիմա զանգեք...Հետո Փաշինյան ասաց գնում եմ Սարի թաղ, մեկ ժամից կգամ՝ էդ հարցը կլուծենք: Բայց լարվածությունը գնալով շատանում էր...Շատերը սկսեցին գոռալ՝ «հիմա, հիմա»: Անին ասաց՝ 10 րոպե ենք տալիս, 15 րոպե ենք տալիս, ես փորձեցի իրեն մի քիչ հանգաստացնել, մեր մեջ մի քիչ էլ վեճ եղավ, ասացի մի ասա տենց բաներ, սպասենք, բայց մարդիկ կային՝ չէ՛, չէ՛, ի՞նչ սպասենք...»,- իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար ներկայացրեց ակտիվիստը:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..