USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ուր ա Սերժը, ուր ա Վովան». ոստիկանի մայրը թույլ չի տալու իր որդուն ծառայել
2016-07-21 11:57:00
Տպել Տպել

Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բուժհաստատություններ են  դիմել 51 տուժած,որոնցից 29-ը` ոստիկան։ Նրանցից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

Այս պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։

Այս առիթով բավական անհանգիստ են նաև ոստիկանների ծնողները: «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժից պարզ է դառնում, որ ոստիկաններից մեկի մայրը դեմ է, որ իր որդին շարունակի ծառայությունը ոստիկանական համակարգում.«Գազը գցել են այս ու այն կողմ ու խեղդվել են էրեխեքը: Չեն իմաանում ժողովրդի կողմից լինեն, թե ղեկավարության: Էս ինչ ա կատարվում: Ժողովրդի դեմ թող դուրս գան, ասեն՝ խի են կոտորում էդ ջահելներին: Ուր են ղեկավարները, ուր ա Սերժը, ուր ա Վովա Գասպարյանը»,-ասել է ոստիկանի մայրը և հայտարարել, որ թույլ չի տալու իր որդուն շարունակել ծառայությունը ոստիկանական համակարգում:

politik.am

Այս նյութը դիտել են - 6604 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook