USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դիպուկահարները նորից անցել են իրենց սև գործին. Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)
2016-07-25 00:33:00
Տպել Տպել

«Եթե սնունդի, կապի խնդիրները չլուծվեն, այս երեկո կորոշվի, թե ինչ քայլեր պետք է արվեն»,- Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ Խորենացի փողոցում կազմակերպված ասուլիսում ներկայացրեց իրավիճակը ՊՊԾ գնդում։

34 ժամ Սասնա ծռեր խումբը սնունդ, էլեկտրական հոսանք, ջրամատակարարում,  բժշկական ծառայություն չունի, գիշերվանից արդեն հեռախոսակապ չունեն։

«Վարչակազմը գնում է սրացման և սադրիչ քայլերի։ Երեկ նույնիսկ փորձ են արել մոտենալ տարածքին և պատ քանդել, բնակիչների կողմից հաստատված փաստ է։ Մթնոլորտի թեժացման նոր քայլ՝ տարածքի վրայով ռազմական ուղղաթիռ է թռել։ Դիպուկահարները նորից անցել են իրենց սև գործին։ Սա ցույց է տալիս, որ իշխանությունները հանգիստ մթնոլորտում պատրաստ չեն բանակցել»,- հայտարարեց Ալեք Ենիգոմշյանը՝ հույս հայտնելով, որ ողջամտությունը կտիրապետի վարչախմբի մոտ, չեն գնա արյունահեղության, քայլերի, որ ճակատագրական կլինեն Հայաստանի համար։

Ալեք Ենիգոմշյանը հիշեցրեց Ժիրայր Սեֆիլյանի ցանկությունը՝ հանդիպել տղաներին, հասկանալ մտադրությունները, մաքսիմումն ու մինիմումը, հետո հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ իր գլխավոր թեման չի լինելու հրաժարականի պահանջը, այլ իրավիճակի հանգուցալուծման փորձերը. «Սակայն սկզբունքորեն նա չի հրաժարվում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից»։

Պրն Ենիգոմշյանը առաջարկում է իշխանություններին՝ տալ խոսափող Ժիրայր Սեֆիլյանին և նա կպատասխանի բոլոր հարցերին։

Համակարգող խումբը իրավիճակի ելնելով հանդես եկավ հայտարարությամբ։

«Կսկսենք անհնազանդության գործընթաց, կստեղծենք բազմաթիվ գլխացավանքներ՝ Սերժ Սարգսյանի ու վարչակազմի համար։ Այնպես կանենք, որ ոչ հայավարի, բռնապետի անպատժելի թվացող ուժային քայլերը ժողովրդի այնպիսի զայրույթ կբերեն, որի տակից նա դուրս չի գա,- հայտարարեց Համակարգող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը։

Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ այս պահին Գլինկայի փողոցի կողմից ոստիկանական ուժեր են տեղակայված. դա այն հատվածն է, որտեղ, ըստ լուրերի, որոշել էին պատ քանդել։

 
a1plus.am
Այս նյութը դիտել են - 4957 անգամ
Թողնել մեկնաբանություն
2016-07-29 10:53:00 Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook