USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սասնա Ծռեր խմբի հայտարարությունը
2016-07-25 22:56:00
Տպել Տպել














Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը:

Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:

Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: Բացի այդ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների և պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ: Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ և 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ:

Կոչ ենք անում շարունակել համախմբման պայքարը: Հաղթանակը շատ մոտ է:

galatv.am

Այս նյութը դիտել են - 3452 անգամ
Թողնել մեկնաբանություն
2016-07-29 10:53:00 Ուղիղ հեռարձակում
Ուղիղ հեռարձակում
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook