USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարների հետ «թիթեռ» էին նկարում
2016-07-27 23:39:00
Տպել Տպել

Հանրության մի ստվար զանգված ամենավերջին լուտանքներով է հիշատակում Սերժ Սարգսյանին եւ նրա քաղաքական թիմին՝ վիրավորանքներով վանկարկելով՝ հեռացիր, եւ, ահա, ՀՀԿ-ականները որոշել են ավելի բորբոքել մարդկանց՝ առանց այդ էլ լարված նյարդերը:

Երեկ նժդեհական այդ կուսակցության պաշտոնական կայքից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Դավթաշեն, Նուբարաշեն, Արաբկիր վարչական շրջաններում Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը եւ նշված վարչական շրջանների ղեկավարները (բացառությամբ ՀՅԴ-ական Արաբկիրի), հավաքվել էին գեղեցիկ կահավորված սենյակներում եւ «թիթեռ էին նկարում»:

Այո, նրանք զբաղված էին կուսակցության հզորացման կարեւորագույն աշխատանքով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական անդամատոմսեր էր բաժանում մի քանի քաղաքացիների:

Իհարկե, Տարոն Մարգարյանը բազմիցս է ապացուցել, որ իրեն չի սպառնում երկրում կամ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակները համարժեք ընկալելու «դժբախտությունը», բայց որ իշխող ՀՀԿ-ում այդպիսիք շատ են, մի փոքր անհավատալի էր թվում:

Փաստն այն է, որ Տարոն Մարգարյանը եւ մյուս ՀՀԿ-ականներն իրենց այդ քայլով երեկ ուղերձ հղեցին առ այն, որ Հայաստանում դեռ գտնվում են մարդիկ, այդ թվում երիտասարդներ, որոնք պատրաստ են Սերժ Սարգսյանի հետ կիսել նրա հասցեին հնչող լուտանքները: Ինչպես ասում են՝ ճաշակի հարց է»: 

Այս նյութը դիտել են - 5846 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook