- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հուլիսի 29-ի գիշերը, Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում եւ Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները հատուկ գործողություններ իրականացրեցին, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին Երեւանի տարբեր հիվանդանոցներում: Բնակիչները Armtimes.com-ին պատմել էին, որ այդ օրը ոստիկանները պայթուցիկ առարկաներ են գցել Սարի թաղի տները, որոնց պայթյունից բազմաբեկորային վնասվածքներ են ստացել: Այդ օրը նույնիսկ 2 ամսական երեխա է հոսպիտալացվել, իսկ 16-ամյա մի տղա կորցրել էր ձախ աչքը: Armtimes.com-ի թղթակիցն էլ միջադեպից րոպեներ առաջ Սարի թաղում ականատես է եղել, թե ինչպես է մի քաղաքացի ասել, որ իրեն վատ է զգում եւ հաբ ընդունել, որից հետո անարգել անցել է ոստիկանական պատը, վերցրել մահակն ու հարձակվել ցուցարարների վրա: Թե ինչ հաբեր էին ընդունել քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնց բազմաթիվ լրագրողներ եւ քաղաքացիներ ճանաչել էին, փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչութան պետ Աշոտ Ահարոնյանից:
-Պարոն Ահարոնյան, համացանցում տեսանյութ է տարածված, որտեղ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինչ-որ բան են գցում բերանները: Ի՞նչ են ընդունում:
-Կա հարուցված քրեական գործ, բոլոր տեսանյութերն ուսումնասիրվում են:
-Այսինքն՝ կոնկրետ այդ դեպքո՞վ է հարուցված քրեական գործը, թե՞ առհասարակ միջադեպի հետ կապված:
-Միջադեպի հետ կապված ամեն ինչ:
-Այդ քաղաքացիական հագուստով ոստիկանները տարբերակիչ նշան չունեին…:
-Խնդրում եմ, միանշանակ մի ասեք:
-Տարբերակիչ նշան ունեցե՞լ են:
-Դեռ պետք է պարզվի՝ քաղաքացիականները ոստիկա՞ն են, թե՞ ոստիկան չեն: Ծառայողական քննությունը մեզ մոտ կա: ՀՔԾ-ում կա քննություն:
-Այլ հարց տամ:
-Առաջին հարցին պատասխանեմ՝ կա հարուցված քրեական գործ, դիմեք իրենց (ՀՔԾ):
-Ոստիկանությունն ունի հոգեմետ դեղեր, որոնք նախատեսված են ոստիկանության ծառայողների համար հատուկ գործողություններ իրականացնելու ժամանակ օգտագործելու նպատակով:
-Համարեմ անհեթեթ հարց, չպատասխանեմ:
Որքան էլ անհեթեթ թվա հարցը, բայց Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ տեսանյութում պատկերված անձինք ընդունել են հոգեմետ դեղերից պատրաստված հաբեր: Մեր տեղեկություններով, դրանք պատրաստվել են ՀՀ ոստիկանության լաբորատորիայում, խիստ գաղտնի պայմաններում: Այդ հաբերը կապտագոն տեսակի ամֆետամիններ են, որոնց բաղադրությունը տարբեր է լինում (ըստ պանաջարկի):
Ի՞նչ է ամֆետամինը
Ամֆետամին (ալֆա մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակն է), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով։ Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է: Երեւանում դեռեւս 2010 թվականին մի խումբ քաղաքացիների կողմիցապօրինի եղանակով փորձ է արվել ստանալ կապտագոն, որն իրավապահները բացահայտել են: Օրինակ՝ ոմն Հ. Համբարձումյանը 2010թ. մայիսին Ա. Մելիքյանից տեղեկանալով առանձնապես խոշոր շափի՝ 15 կգ «ամֆետամին» թմրամիջոցի գնորդի առկայության մասին, դրա վերաբերյալ տեղեկացրել Է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց 3 փողոցի թիվ 12 կիսակառույց տան հողամասում իրացնելու նպատակով «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու լաբորատորիա կառուցած Արմեն Բաղդասարյանին: Իրացնելու նպատակով նշված լաբորատորիայում առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու եւ դրա 1 կիլոգրամն Աղվան Վարդանյանին 1500 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ Ա. Մելիքյանի եւ Ա. Բաղդասարյանի հետ նախնական համաձայնությամբ, 2010թ. մայիսի 19-ին, գնորդ Ա. Վարդանյանին փոխանցելու համար, Երեւանի Նոյ թաղամասում Ա. Բաղդասարյանից ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի աղի նմուշը, որից հետո նույն օրը, Ա. Մելիքյանի եւ Ա. Վարդանյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, այն ապօրինի իրացրել Է վերջինիս: Սա փաստում է, որ նման հաբեր ստանալն առանձնապես բարդ բան չէ:
Ամֆետամինի օգտագործման իրավական կարգավորումը
ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի ընդունման արդյունքում ամֆետամինը դարձավ հսկման երկրորդ ցանկի նյութ։ Այն խստորեն վերահսկվում է բազմաթիվ երկրներում: Որոշ երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան և Ճապոնիան, արգելել են անգամ փոխարինող ամֆետամինի գործածումը բժշկական նպատակներով: Այլ երկրներում, ինչպիսիք են՝ Կանադան, ԱՄՆ-ը, Թայլանդը եւ Մեծ Բրիտանիան, ամֆետամինը սահմանափակ գործածման ցուցակում է եւ թույլատրվում է բժշկական կիրառման համար: Հայաստանում ամֆետամինը ներառված է «Թմրամիջոցների,հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի(ցանկի)» ցուցակ N2-ում՝ «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն)նյութեր, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունումսահմանափակ է», իսկ բրոլամֆետամինը, դեքսամֆետամինը եւ լևամֆետամինը՝ ցուցակ N1-ում՝ «Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնցշրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է»:
Ի՞նչ ազդեցություն կարող է գործել մարդու վրա ամֆետամինը
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամֆետամինը և մեթամֆետամինը լայնորեն կիրառվում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի զինված ուժերի կողմից՝ որպես խթանիչ և ակտիվությունը բարձրացնող միջոցներ: Երբ հայտնի դարձան ամֆետամինի կախվածություն առաջացնելու հատկությունները, կառավարությունները սկսեցին խստորեն վերահսկել դրա վաճառքը։
Ամֆետամինի վաճառքը
Ամֆետամինը մինչ օրս անօրինականորեն սինթեզվում է գաղտնի լաբորատորիաներում և վաճառվում սև շուկաներում, հիմնականում՝ եվրոպական երկրներում: ԵՄ անդամ երկրներում, 2013 թվականի տվյալներով, շուրջ 1,2 միլիոն երիտասարդ անօրինական ճանապարհով գործածում են ամֆետամին կամ մեթամֆետամին
Ե՞րբ է այն սկսել լայնորեն կիրառվել
Իսլամական պետության հանցագործների մոլեգնության հետևում կանգնած են «սարսափի հաբերը»-«կապտագոն» հզոր ամֆետամինը, որը սպանում է խղճահարությունը եւ ֆիզիկական դիմացկունություն տալիս:
«Il Giornale» պարբերականը հրապարակել է Ջան Միկալեսինի հոդվածը, որը պատմել է, որ կապտագոնն առաջին անգամ կիրառվել է Կահիրեում: «Սարսափի միկստուրան» տարածվում էր «արաբական գարնան» հետ մեկտեղ, որպես հեղափոխության երկարացման և խստացման դեղ, որն ամբոխին կատաղություն էր տալիս, որոնք պատրաստ էին իրենց զոհաբերել Թունիսից մինչև Եգիպտոս, Լիբիայից մինչև Սիրիա:
Մահացու ամֆետամինը մղձավանջ դարձավ Մերձավոր Արևելքի համար. էքստազի մեջ մարդիկ կոտորում եւ սպանում են ժպիտը դեմքին եւ դատարկությունը՝ գլխի մեջ: Առաջին քիմիական թեստերն անցկացրել է Իտալիայի ոստիկանությունը (կարաբիներները): 2013 թ. ժամանելով Լիբիա, որպեսզի փորձեն զինյալների խումբը վերածեն «կանոնավոր բանակի», եւ արյան հետազոտության շնորհիվ նրանք հասկացան, որ պոտենցիալ կուրսանտների առնվազն 30% թմրամոլ է:
Այսօր, կապտագոնն Իսլամական պետության զինյալների մոլեռանդությունը կենդանական վայրենության /ագրեսիվության/ է վերածում: Այս դեղահաբերը, որոնք այժմ արտադրվում են Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներում, վերածվել են պատերազմի և ահաբեկչության իսկական վառելիքի՝ եզրափակում է հոդվածի հեղինակը:
Տվյալ պրեպարատները թմրանյութ են, որը ոչ միայն բարձրացնում է վստահության զգացմունքը, բայց եւ զրկում է հանգստի ու քնի անհրաժեշտությունից: Մեծ քանակի դեպքում ինտենսիվ հոգեկան խթանում է առաջանում, իսկ ակտիվ անքնությունը կարող է տեւել մինչեւ 3 օր: Հոգեխթանիչների երկար կիրառումը կարող է հոգեկան խանգարումներ առաջացնի, որոնք հաճախ ուղեկցվում են ցնորքներով եւ զառացանքներով, որն ագրեսիայի ծայրահեղ աստիճանի է հանգեցնում (ինչը մինչ այժմ նկատվում է օկուպացված Ուկրաինայում):
RIA Novosti-ին էլ անդրադառնալով նույն թեմային, 2015 թվականին գրել էր՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունն արտադրում է ուժեղ ներգործող ամֆետամին կապտագոն՝ սեփական կարիքների, ինչպես նաև արտաքին շուկաներում իրացման համար։ Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել էր Թմրանյութերի ու հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչության գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը: Նա նշվում է, որ այդ թմրամիջոցի ազդեցության տակ գրոհայինները դառնում են ավելի ագրեսիվ ու դաժան։
Ուկրաինական հեղափոխության ժամանակ նույնպես օգտագործվել է ամֆետամին: 2014 թվական, մայիսի 11-ին Կիևի օդանավակայանում, խիստ գաղտնիության ռեժիմում ժամանել է ինքնաթիռը, որը դիմավորել են ուժային կառույցների ներկայացուցիչները, այլ ոչ թե օդանավակայանի աշխատակիցները: Այս չվերթի գաղտնիությունը հասկանալի դարձավ այն բանից հետո, երբ ինքնաթիռից բեռնաթափեցին թունավոր նյութերով և ամֆետամինի փաթեթներով բեռնարկղեր: Հայտնի է, որ ուղաթիռում եղել են «Աջ հատվածի (սեկտորի)» և «Asbsothajo» մասնավոր լեհական ռազմական ընկերության մարտիկները, (շուրջ 70 մարդ): Բացի այդ, ինքնաթիռից բեռնաթափվել է ռազմական զինամթերք, ՆԱՏՕ-ի նմուշի համազգեստ, 500 ամֆետամինի փաթեթ և թունավոր նյութերի նշումներով բեռնարկղեր (կոնտեյներներ): Ժամանածները հատուկ ուշադրություն դարձրեցին այդ բեռնարկղերի (տարողությունների/կոնտեյներների) տեղափոխմանը, որը հատուկ անվտանգության միջոցառումներ էր պահանջում:
Բեռն ուղեկցում էր ԱՄՆ ԿՀՎ-ի աշխատակից Ռիչարդ Մայքլը, ինչն արդեն վկայում է բեռի կարևորության մասին: Կիևի ՈւԱԾ-ի ցուցումով մարտիկները, բեռը և թունավոր նյութով բեռնարկղերը չեն ստուգվել և լքել են օդանավակայանի շենքը մգեցված ապակիներով մեքենաներով:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


