- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ժամանակին ՀՅԴ-ն առաջարկում էր և անգամ պնդում, որպեսզի ՀՀ օրենսդիր մարմինը լինի երկպալատ, որպեսզի սփյուռքահայությունը ևս հնարավորություն ունենա մասնակցելու հայրենիքում իրականացվող օրենսդրական աշխատանքին: Սահմանադրական «բարեփոխումների» գործընթացի ծավալման շրջանում այս գաղափարը «մոռացվեց»:
Սերժ Սարգսյանին Սփյուռքը պետք է այնպիսի «մասնակցությամբ», որ հեռու մնա Հայաստանի ներքաղաքական գործընթացներից, ընդհանրապես քիթը չխոթի ՀՀ քաղաքական կյանքի մեջ և ավելորդ գլխացավանք չպատճառի ՀՀԿ ղեկավարին:
Սերժ Սարգսյանին Սփյուռքը պետք է այնքանով, որ լիքը տրանսֆերտներ ուղարկի, որպեսզի այստեղ մնացած մի բուռ ժողովուրդը կարողանա գոյատևել:
Եվ նաև պետք է այնքանով, որ ինքն այցելի այս կամ այն գաղթօջախ, և տեղի համայնքի ջոջերը պատվեն իրեն: Դրա համար էլ հիմա նրան զայրացնում են «Բեյրութ ու Հալեպ» սարքելու մտադրությամբ հանդես եկող սեֆիլյանականները, նրանց սատարող հայտնի ու անհայտ սփյուռքահայերը (թեպետ, հայաստանցի հայերն էլ եթե բողոքի ցույցեր են անում, անմիջապես Բ26-ականների գրիչներն այդ ամենի տակ գունավոր հեղափոխության նենգ ծրագրեր են «բացահայտում»):
Սերժ Սարգսյանին պետք են յուրիվարդանյանների տիպի ձեռնասուն նախկին սփյուռքահայեր:
Իսկ ավանդական Սփյուռքի ներկայացուցիչների ցանկացած ըմբոստ վարքագիծ գնահատվում է որպես «Բեյրութ ու Հալեպ» (ի դեպ, այս երկրից անգամ փախան սիրիահայերը, որոնք, չդիմանալով անօրինություններին, գերադասեցին ապրել օտար երկրներում): Օգոստոսի 1-ի նրա ելույթից հետո մնացած փոքրաթիվ սիրիահայերն էլ են հեռանալու հայրենիքից:
Իր ղեկավարման ութ տարիների ընթացքում 300 հազար հայաստանաբնակի գաղթական է դարձրել, հիմա էլ հայրենիքի հետ հույսեր կապող փոքրաթիվ սփյուռքահայերն են լքելու երկիրը: Մեր այն հայրենակիցները, որոնք պատերազմից էին մազապուրծ փախել ու հանգրվանել հայրենիքում՝ հավատով, թե այստեղ իրենց կյանքին վտանգ չի սպառնում: Այնինչ մինչ օրս սիրիահայության համար ծրագրված ոչ մի խնդիր չի լուծվել (իբր, հատուկ նրանց համար ավան պետք է կառուցեին):
Այսքանից հետո մնում է զարմանալ, թե մի ամբողջ գերատեսչություն ինչո՞ւ է ստեղծել Սերժ Սարգսյանը:
«Սփյուռքի նախարարություն» կոչվածի անելիքը ո՞րն է:
Միայն այն, որպեսզի Հրանուշ Հակոբյանն իր կուսակցական առաջնորդի արտերկրյա այցերի ժամանակ սփյուռքահայ գաղթօջախների հայությանը դրոշակներով հանի փողոց՝ Սարգսյանին դիմավորելու համար:
Իսկ հայրենիքում ընդվզող սփյուռքահայը Սերժ Սարգսյանի համար «ահաբեկիչ» է կամ էլ «ահաբեկչությանը» օժանդակող: Հայրենիքում անհնազանդ սփյուռքահայերը պետք է լինեն միայն բանտում: Արևի երես չպետք է տեսնեն, որպեսզի չխաթարեն երկիրը անօրինության, անարդարության, անպատժելիության ու չքավորության գիրկը նետած Սարգսյանի անդորրը:
Ինչպես սովետի ժամանակ խորհրդային ղեկավարությունն էր ատում «ախպարներին», այնպես էլ հիմա Սերժ Սարգսյանն է ատում սփյուռքահայությանը: Նրան կարող է հանդուրժել միայն այն դեպքում, երբ փող է ուղարկում հայրենիք: Այլ դեպքերում դատավճիռը պատրաստ է:
Կիմա Եղիազարյան
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..