- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայաստանի հանրային կյանքում ոստիկանության հանդեպ հանրային ուշադրությունը, հատկապես Մարտի 1-ից հետո միշտ է մեծ եղել: Սակայն հուլիսի 17-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը ցուցաբերեց բացառիկ իներտություն ու անկարողություն:
«Հայկական ժամանակ» թերթում քաղաքական ակտիվիստ Դանիել Իոնեսյանը գրել է, թե առաջին բանը, որ պարզ դարձավ ՊՊԾ գնդի գրավման հենց առաջին օրը, այն էր, որ Հայաստանում ոստիկանները սարսափելի վախկոտ են. «Բանն այն է, որ Սասնա ծռեր ջոկատի 30 անդամները ՊՊԾ գնդի գրավման ժամանակ գրեթե զինված չեն եղել…. Ընդամենը բեռնատարով կոտրել են դարպասները, և մեկ շնչով գրավել այն՝ ստանալով նաև ամբողջ գնդի զենքը»,- գրում է հեղինակը՝ ավելացնելով, որ այդ զենքով խմբի անդամները 2 շաբաթ շարունակ դիմադրում էին իրավապահներին:
Ոստիկանության կողմից այս պնդումն առայժմ չի հերքվել:
ՊՊԾ գնդի գրավման առեղծվածը իսկապես ոստիկանության մեծագույն ամոթն է, և այս առնչությամբ այդ կառույցը, որի ղեկավար Վովա Գասպարյանը մեզ բոլորիս անընդհատ կերակրում է իր իրականացրած բարեփոխումների մասին ճառերով, պարտավոր է շատ լուրջ բացատրություն տալ: Մենք՝ հարկատուներս, վճարում ենք ոստիկանության մեծաթիվ բանակին ամենևին ոչ նրա համար, որ նրանք վերջին վախկոտի նման լքեն ծառայության տարածքը, իսկ անզեն ու խաղաղ ցուցարարներ տեսնելուն պես գելուգազանի նման հարձակվեն վրան:
Իսկ եթե ՊՊԾ-ի վրա հարձակվողները ոչ թե Պավլիկն ու մյուսներն էին, այլ, ենթադրենք, իրական ահաբեկիչներ, որոնք պատրաստվում էին պայթեցնել ողջ գունդն ու հարակից ողջ թաղամասը: Այդ ժամանակ ի՞նչ վիճակում էին հայտնվելու Երևանն ու երևանցիները. այս հարցի պատասխանը ոստիկանապետ Վովա Գասպարյանն ունի՞, եթե այո, թող բարձրաձայնի՝ մենք էլ իմանանք: Իրականում ՊՊԾ գնդում գտնվող բոլոր ոստիկանները պարտավոր էին մինչև վերջ կռիվ տալ գունդը պահելու համար: Եթե նրանք դա չեն արել, բացառությամբ զոհված գնդապետի, ով փաստացի փրկել է ոստիկանության դեմքը, իրավապահ չեն:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ առաջին գծում կանգնած 18 տարեկան զինվորը մինչև վերջին փամփուշտը, անգամ քարով ու բահով կռվելով պահում է դիրքը, իսկ սրանք Երևանի սրտում հաշված րոպեների ընթացքում հանձնում են ՊՊԾ-ն՝ զենք-զինամթերքի ողջ պաշարով: Իսկ ՊՊԾ-ում այնքան զենք կա, որով կարելի էր ողջ քաղաքը պաշարել:
Պատկերացնո՞ւմ եք, եթե սահմանի պաշտպանությունը վստահված լիներ այս ոստիկաններին: Ստացվում է, որ սրանք ասլան են կտրում անզեն քաղաքացի տեսնելիս, երբ իրենք մահակ ու հատուկ միջոց ունեն, իսկ դիմացինը՝ ոչինչ, և հարձակվելու դեպքում «հաղթանակը» երաշխավորված է: Վայրագության արդյունքում 17-ամյա տղան, որը նույնիսկ ցուցարար չէր, այլ պատահական անցորդ, կորցրեց աչքը: Այս անգամ ոստիկանությունը լկտիությամբ ու ցինիզմով գերազանցեց անգամ ինքն իրեն՝ վերջին մի քանի տարիների պատմության մեջ առաջին անգամ ձեռք բարձրացվեց լրագրողների վրա: Իրենց մասնագիտական պարտքը կատարող մի խումբ լրագրողներ դաժան ծեծի են ենթարկվել, որոշները ստացել են մարմնական ծանր վնասվածքներ:
Ընդհանրապես զարմանալ կարելի է, թե ոստիկանությունը ինչպիսի ջանքեր ներդրեց մարդկանց փողոց հանելու համար: Նախ այդ երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությունն անգամ պաշտոնական հաղորդագրություններ չտարածեց: Ոստիկանության անունից ընդամենը գրառումներ էին արվում լրատվության վարչության պետի ֆեյսբուքի էջում: Այն էլ ստացվեց այնպես, որ այդ գրածները հանդարտեցնելու փոխարեն՝ էլ ավելի էին սրում ու գրգռում իրավիճակը:
ՊՊԾ գնդի գրանցման առաջին օրը շատ քիչ մարդիկ էին դուրս եկել փողոց: Մարդիկ գազազեցին ու հունից դուրս եկան ոստիկանների անտրամաբանական բռնություններից հետո, երբ բերման ենթարկվեցին անգամ 80-ամյա տատիկներն ու ծեծի ենթարկվեցին իրենց տանը նստած սարիթաղցիները: Այնպիսի տպավորություն էր, թե ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ով այդ օրերին այդպես էլ չհամարձակվեց փողոց դուրս գալ, հրահանգել էր ենթականերին՝ անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց:
Այսքանից հետո ճիշտ ժամանակն է ոստիկանապետ Վովա Գասպարյանին հարցնել՝ հիմա դուք ոստիկա՞ն եք, թե՞ ահաբեկիչ….
Բա դուք բարեփոխվե՞լ էիք ու դրա համար միջազգային կառույցներից միլիոնավոր դոլարների վարկ եք վերցրել: Բացի նոր համազգեստից ու տեխնիկական սարքավորումներից՝ ուրիշ էլ ի՞նչն եք բարեփոխել: Սարիթաղցիներին ծեծող քաղաքացիական համազգեստով խուժաննե՞րն էին ձեր բարեփոխված ոստիկանները, թե՞ ձեր ապաշնորհ ֆոտոշոփ անողները: Մի առիթով ինքը՝ Վովա Գասպարյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ ոստիկանի միսիան այսպես է ձևակերպել «Երևելի և աներևելի անարդարության մեջ փորձել լինել արդար, մեղավորների մեջ փորձել լինել անմեղ: Աստված բոլորիդ հետ… չա-չա-չա»:
Երբ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին ներկայացրեց որպես ոստիկանապետ, նշեց, որ նրանից ակնկալում է նոր ոճի աշխատանք: Նոր ոստիկանապետի առջև խնդիր դրվեց վերականգնել հանրության վստահությունը և ամեն ինչ անել, որ քաղաքացին իրեն իրավահավասար զգա: Վերջին իրադարձությունների ֆոնին, թե ինչ են զգում հայ քաղաքացիները, թերևս անիմաստ հարց է: Իսկ ինչպե՞ս է իրեն զգում նախագահ Սերժ Սարգսյանն այն մտքից ու համակարգը դեռ շարունակում է «բարեփոխվել չա-չա-չա ոճով»:
Դավիթ Մանուկյան
hayeli.am
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..