USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Խայտառակություն ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը
2016-08-04 21:53:00
Տպել Տպել
 
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը պարզաբանում է տարածել օրերս ՌԴ պետդումայի պատգամավոր Ժիրինովսկու աղմուկ հանած հայտարարության կապակցությամբ, որտեղ նա Հայաստանը որակել էր ոչ մեկին չհետաքրքրող երկիր, ասել, թե Հայաստանն առանց Ռուսաստանի ոչինչ չի կարող եւ օգտագործել «թքած Հայաստանի վրա…» արտահայտությունը:

 

Եվ ահա, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի հանրապետության դեսպանի պաշտոնը զբաղեցնող Օլեգ Եսայանը հանդես է գալիս այդ կապակցությամբ. «Պարոն Ժիրինովսկուն միշտ էլ բնորոշ է եղել քաղաքական անհեթեթությունը, որի վառ դրսևորումներն են տարբեր հարցերի առնչությամբ նրա կողմից արված անլուրջ մեկնաբանությունները: Այս առումով լրջորեն վերաբերվել Հայաստանի վերաբերյալ արտահայտություններին և հատկապես փորձել դրանք ներկայացնել դրանք որպես Ռուսաստանի դիրքորոշում` նույնպես անլրջություն է: Պարբերաբար Ժիրինովսկու կողմից երևույթների արտառոց մեկնաբանությունները դարձել են նրա քաղաքական գոյատևման դրսևորումներից, որոնց նպատակն է ուշադրություն հրավիրել սեփական անձի վրա։ Դա հատկապես ակնառու է սեպտեմբերին Ռուսաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ»:

 Ահա, թե ինչ է ասում մարդը, որին Հայաստանի հարկատուները վճարում են, որպեսզի նա Ռուսաստանում ներկայացնի Հայաստանի շահը, պաշտպանի Հայաստանի պետական արժանապատվությունը:

 Եթե քաղաքական անհեթեթությամբ բնորոշվող Վլադիմիր Ժիրինովսկին սեպտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրությունից առաջ «թքած ունենար» Օլեգ Եսայան ֆիզիկական անձի վրա, ապա դրա անհեթեության, արտառոցոթյան, լրջության վերաբերյալ կարծիքներն իհարկե կլինեին Օլեգ Եսայանի զուտ կամ «սուգուբը» ներքին գործը, եւ Օլեգ Եսայանը լիովին իրավասու կլիներ անձամբ որոշել՝ «թքածը» Ռուսաստանի՞ վերաբերմունքն է, թե միայն Ժիրինովսկու:

 Բայց, Վլադիմիր Ժիրինովսկին օգտագործել է «թքած Հայաստանի վրա» արտահայտությունը, եւ Ժիրինովսկին Հայաստանի դեսպանատան դիմաց կանգնող անտուն եւ թափառական մեկը չէ, այլ ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, այսինքն ՌԴ պետական կնիք կրող մի մարդ: Եվ մի անձ, որը ամբողջ հայկական դահլիճներ էր «էքստազի» հասցնում՝ այդ թվում ծափահարություններ եւ գոհունակ ժպիտ կորզելով անեւ այդ դահլիճների առաջին շարքերում նստած Հայաստանի դեսպանից, երբ նրան հրավիրում էին զանազան հայկական տաշիր-տուշիներին եւ խոսեցնում Արարատից, Արեւմտյան Հայաստանից, Ղարաբաղը «մերն է»-ից եւ այլն:

 

Արդյոք Օլեգ Եսայանը այդ համերգների, տաշերի եւ տուշիների կազմակերպիչներին երբեւէ խորհուրդ է տվել այլեւս բեմ չտրամադրել այդ անլուրջ, անհեթեթ մեկնաբանություններով հայտնի մարդուն եւ հայկական պետական ու ազգային խնդիրներն այդպիսով չվերածել անլրջության ու անհեթեթության:

 Համերգի կազմակերպիչներին Եսայանի խորհուրդների մասին պատմությունը լռում է, իսկ ահա ՌԴ ԱԳՆ-ին «մեր տեսակետները հայտնելու» մասին Եսայանը խոսում է անձամբ: « ՌԴ պետդումայի էկսցենտրիկ պատգամավորի ցինիկ արտահայտությունների մասին մեր տեսակետներն ենք հայտնել ՌԴ ԱԳՆ, որտեղից համապատասխան պարզաբանումներ ենք ստացել»:

 Հետաքրքիր է, ի՞նչ տեսակետ է հայտնել Եսայանը, եւ ամենակարեւորը՝ ինչո՞վ: Եվ հայտնել է անձնակա՞ն, թե՞ պաշտոնական տեսակետ: Որովհետեւ, եթե հայտնվում է պաշտոնական տեսակետ՝ ինչի համար Հայաստանի հարկատուները վճարում են Օլեգ Եսայանին, ապա վճարողները պետք է տեղեկանան նրա պաշտոնական գործունեության մասին, տեղեկանան, թե նա ինչպես պաշտպանում Հայաստանի շահը: Ըստ այդմ, ՌԴ ԱԳՆ «մեր տեսակետները» պետք է հայտնվեն հրապարակավ, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն, թե ի՞նչ տեսակետ է հայտնել Եսայանը:

 Ըստ այդմ, պետք է պարզ լինի, թե ինչ «համապատասխան պարզաբանում» է տվել ՌԴ ԱԳՆ-ն: Որովհետեւ, շատ հավանական է, որ այդ պարզաբանումը տվել է այդ ԱԳՆ հայտնի դեմքը՝ խոսնակ եւ պարուհի Մարիա Զախարովան: Իսկ նա կարող էր տալ ամենատարբեր բնույթի պարզաբանում, սկսած քաղաքականից, վերջացրած խորեոգրաֆիկով՝ հայ ժողովրդի սիրտը շահելու համար ասենք պարի հրավիրելով հարգարժան դեսպանին եւ հաճոյախոսելով, որ նրան ոչինչ չի խանգարում պարել հիանալի:

lragir.am

Այս նյութը դիտել են - 6751 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook