- 2024-11-22 10:38:00Հերթը ՔՊ խմբակցությանն է. է՛լ ովքե՞ր վայր կդնեն մանդատը
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2024-11-17 11:11:00Գիշերային պաշտոնանկություններ
- 2024-11-12 12:41:00 ՔՊ-ական պատգամավորը՝ նարկոսկանդալի կենտրոնում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Ազատության» հրապարակում, կարմիր գլխարկավոր ոստիկաններին մոտեցավ մի քաղաքացի.
- Պարոն ոստիկաններ, ես սփյուռքից եմ եկած ու մի խնդրանք ունեմ, չե՞ք օգնի:
- Ասա՛:
- Տարբեր երկներում եղած մարդ եմ, էքստրեմալ հակումներով, կսիրեմ վտանգավոր փորձություններով անցնել, ադրենալի համ զգալ...
- Լսի՛ր, այ ընկեր, ուզածիդ ի՞նչ է,- ջղայն ընդհատեց ավագ ոստիկանը:
- Հեչ բան, պարոն ոստիկան, եթե կարելի է դաժանաբար ոլորեք ձեռքերս ու իմ հեռախոսով նկարեք ինձ, շատ կուզենայի իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել, որ տեսնեն իմ ընկերները, որ ես ալ հայրենիքիս ազատության համար պայքարի իմ բաժինն ալ ունիմ:
Ոստիկանները տատանվեցին, մի կողմ անցան խորհրդակվեցին ու նորից մոտեցան սփյուռքահային:
- Լա՛վ,- ասաց ավագ ոստիկանը,- տու՛ր հեռախոսդ, այս մեր ծառայությունը ձրի չէ, 30 դոլլար արժե:
- Լա՛վ, լա՛վ, համաձայն եմ պարոն ոստիկան,- աշխուժացավ հյուրը, հեռախոսը մեկնեց ավագ ոստիկանին, դրամապանակից խնամաբար հաշվեց և մեկնեց նաև 30 դոլլարը:
Կարմիր գլխարկավոր ոստիկաններից երկուսը սիրով ու քնքշությամբ ոլորեցին հաճախորդի ձեռքերը, հապա դեմքի դաժան տեսք ընդունեցին և խորհուրդ տվեցին իրենց «զոհին» ևս ընդունել տառապյալի դեմք: Երբ տեսարանը արդեն պատրաստ էր, ավագ ոստիկանը մեծ հաճույքով մի քանի անգամ շրխկացրեց թանկարժեք հեռախոսի լուսանկարման կոճակից:
Բոլորը գոհ էին: Քաղաքացին քիչ հեռացավ, բայց նորից անբավարարված տեսքով մոտեցավ նույն ոստիկաններին:
- Պարոն ոստիկաններ, կներեք, իսկ չե՞ք կարող մի քիչ ինձ դաժանաբար ծեծել ձեր ռետինե ոստիկանական մահակներով ու տեսահոլովակ հանել, շատ կխնդրեմ:
Կարմիր գլխարկով ոստիկանները ապշած, երկար, մեկ իրար նայեցին, մեկ իրենց օտարերկրյա ազգականին ու նորից անցան խորհրդակցման:
Քիչ հետո ավագ ոստիկանը սիրով ընդունեց նոր առաջարկը:
- Տեսահոլովակը թանկ ծառայություն է,- ասաց,- արժե 150 դոլլար, եթե համաձայն եք, վճարեք և հետևեք մեզ:
Ճռճռան ու թարմ 150 դոլլարը ստանալուց հետո, ոստիկանները ուղեկցեցին քաղաքացուն իրենց ոստիկանական միկրոավտոբուսի հետևի մասը, չար աչքերից հեռու, և երկուսով սկսեցին տնգստել ռետինե մահակներով: Բայց այս անգամ նրանք դա արեցին առանց ձևականությունների, ոգևորված ու մեծ հաճույքով: Հետո գետնին տապալեցին ու մի քանի հարվածներ էլ ոտով հասցրին հետույքին:
Երբ, սիրով, ոտի կանգնացրին էքստրիմալասեր իրենց արտերկրյա ազգականին, պարզվեց որ ավագ ոստիկանը մոռացել էր սղմել «REC» կոճակը կամ թույլ էր սղմել, որի պատճառով տեսագրությունը չէր ստացվել:
Քանի որ մեծ ափսոսանք կար 150 դոլլարը հետ վերադարձնելու, ոստիկանները առաջարկեցին կրկնել տեսագրությունը:
Երկրորդ անգամ տեսագրությունը շատ հաջող ստացվեց ու ամեն ինչ շատ իրական էր երևում, ջարդված քիթ ու մռութ, ծեծից հոգնած ոստիկաններ:
Քանի որ արդեն մտերիմ հարաբերություններ էին ստեղծվել, մշտական հաճախորդը խնդրեց նաև մի քանի լուսանկարներ էլ անել ավտոմեքենայի մեջ, ձեռնաշղթաներով, իհարկե ոչ ձրի:
Երբ այդ խնդրանքներն էլ կատարեցին ՀՀ բարեխիղճ ոստիկանները, հանդուգն հաճախորդը չէր շտապում դուրս գալ մեքենայից:
- Մեկ ալ խնդրանք ունիմ, կարել է որ էն մի բանն էլ անիք, ո՞նց էր կոչվում է՜...,- ու մարդը սկսեց փորձել միտը բերել, թե ինչ է ուզում:
Ավագ ու փորձառու ոստիկանը իսկույն կռահեց իրենց սիրելի հաճախորդի միտքը:
- «Բերմա՞ն ենթարկել»:
- Հա՛, հա՛, էդ ալ կուզիմ...
- Ընկե՛ր լեյտենատ, բայց մեքենայի վառելիքը քիչ է, տեղ չենք հասնի,- մտավախությունը հայտնեց ավագին ավտոմեքենայի վարորդը:
- Մի՛ մտահոգվեք,- արձագանքեց համառ հաճախորդը,- վառելիքի փողն ալ առանձին կմուծիմ:
300 դոլլար ծառայությունների համար վճարելուց հետո, չհաշված իհարկե վառելիքի գինը, ուրախ խումբը շարժվեց դեպի ոստիկանական զորամաս:
Ոստիկանական զորանոցում շատ տխուր էր, ընդամենը մի ձերբակալված քաղաքացի տեսավ նա, պառկած զինվորական անկողնու վրա: Չկային բազմաթիվ ծեծված ու խոշտանգված ձերբակալվածները:
Մոտ երեք ժամից հետո միայն ծանոթ ոստիկանները խոստացել էին իրեն բաց թողնելու, իսկ իրենք մեկնել էին քաղաքի ընտիր խորովածանոցներից մեկում ճաշելու և նշելու հաջող գործարքը:
Տխրությունը ցրելու համար հետաքրքրասեր սփյուռքահայը մոտեցավ անկողնուն պառկած, ձերբակալված քաղաքացուն և փորձեց զրուցի բռնվել:
- Բարև ձեզ: Ձեզի ինչի՞ համար են ձերբակալել:
- Չեն ձերբակալել, ինքս եմ եկել:
- Դուք ալ փող եք մուծե՞լ, որ «բերման ենթարկեն»:
- Չէ՛, այ ախպեր, մերը ձրի է, մենք քաղաքացիական հագուստով ոստիկաններ ենք, մեզ ձրի են բերում: Բայց մի քանի «բերման ենթարկելու» համար դրամաշնորհներ են խոստացել: Դեհ, տունս գյուղում է, հեռու է, որոշել էի զորամասում քնել:
- Բա, որ գիշերը, ցույցից հետո բոլորին բռնեցին, տարան, նրանք որտե՞ղ են, այն ձերբակալված քաղաքացիները:
- Ա՛յ ախպեր, նրանց տուն են տարել:
- Քաղաքացիներին տուն են տարե՞լ:
- Ի՞նչ քաղաքացիներ, տո՛, մեր ոստիկաններն են, հո ոտով չէին գնալու տուն, հոգնած, չարչարված, ամբողջ օրը ցույցերում ու երթերում թափառելուց հետո: Տրանսպորտը գիշերները չի աշխատում, տաքսին էլ թանկ է մեզ համար:
Շա՜տ, շա՜տ հուզվեց սփյուռքահայ զբոսաշրջիկը: Նրան թվաց, թե իր տեսած բազմաթիվ երկրներից ոչ մի տեղ այդպես դաժանաբար չէին խաբել իրեն, ինչպես իր պապերի երկրում: Եվ եկավ այն համոզմունքին, որ իրոք որ հայ ոստիկանները աշխարհի բոլոր երկրների ոստիկաններից ամենից դաժանն ու անմարդկայինն են:
Մահից հետո՝ նույնիսկ վրեժ...
ԵՐԲ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ...
ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ
Օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է
Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան
Ցռան Վերգոն
Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին
Նիկոլ, դու հրեշ ես...Լալա Բաղրամյան
Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը...
Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել
Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»
Հաղորդավար Գրիշա Սանդալյանը առաջարկում է ստեղծել «Արտագաղթած հայերի համաշխարհային կոմիտե»
Վովայի եղբայր՝ Կարենը, կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս .Ցողիկ Փիլոյան
Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի. Լուսանկարներ
«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան
Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին
Դոն Պիպոն և իր բանդան խոստացել են ամբաստանյալներից մեկի դստերը իրենց աչքի առաջ բռնաբարել
Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ.Մխիթար Հայրապետյան
Վլադիմիր Գասպարյանի համակարգից հեռվացած նախկին խորհրդականը սպառնում ու շանտաժի է ենթարկում լոսանջելեսահայությանը...
Նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը
Հարազատներ, Հայեր
Ապրող մարդուն կանչել են Կենտրոնի ոստիկանություն և հետմահու պատվոգիր շնորհել
Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը