- 2024-11-25 19:30:00ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 2024-11-25 10:31:00 ԱՄՆ-ն կարող է օգնել Հայաստանին, եթե ՔՊ-ն չխանգարի
- 2024-11-21 20:34:00Հայաստանը հայտնվել է թմրամոլների ձեռքում. շոկային բացահայտում
- 2024-11-18 10:46:00 Անսպասելի պաշտոնանկություններ. ո՞րն է իրական պատճառը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումը հենց այնպես չեղավ, ու Հայաստանում տիրող իրավիճակը մի օր պետք է հանգուցալուծում ունենար. այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման գործունեությանը, վերջին շրջանում Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
«Այդ հանգուցալուծումը հենց ՊՊԾ գնդում տեղի ունեցավ: Այս գրավումից հետո մարդիկ ի պաշտպանություն հավաքներ էին անում` ի պաշտպանություն Պավլիկ Մանուկյանի, նրա որդու: Մարդիկ, չճանաչելով «Սասնա ծռեր»-ին, էդ մարդկանց մեջ էին տեսնում փրկությունը: Այս ամենից հետո Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ու լրագրողներին ասում՝ մոռացեք: Ես չեմ հասկանում սա»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր»-ի գործունեության մեջ կային քայլեր, որոնք իր համար անըմբռնելի են:
«Չնայած սրան` ես չեմ կարող չասել, որ պատմության մեջ երևի չլինի այնպիսի օրինակ, երբ հայրը որդուն վերցնում, գնում է մահանալու, կամ երբ մի եղբայրը նստած է, մյուս եղբայրները գնում են մեռնելու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե այս խումբն ավելի հզոր լիներ, ներսում դավաճաններ չէին լինի: «Չիպ ուղարկեցին ներս ու ստացան ինֆորմացիա»,- ասաց Եղիազարյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին` նա նշեց, որ դա ողբերգություն կրած ազգի առաջնորդի ելույթ չէր: «Սերժ Սարգսյանն իր ելույթը պետք է սկսեր նրանով, որ ասեր` հանգստացե՛ք լափել Հայաստանը: Նա փոխարենը իրավապահների համար շռայլեց գովերգական խոսքեր: Համարյա ոչ մի բան չունենք սպասելու այս հայտարարություններից հետո: Այս ելույթի ընթացքում կարելի էր ասել՝ հայե՛ր, ներողություն եմ խնդրում այս ութ տարիների համար, որ դուք այդքան նեղություն եք կրել»,- նշեց բանախոսը:
Նրա խոսքով՝ «Սասնա ծռեր»-ը շատ բան փոխեց մեր հասարակութան մեջ. «Արցախի մասին մոռացել են մարդիկ, «Սասնա ծռեր»-ի մասին են խոսում: Սա նրանից է, որ մենք ներսից ցավ ունենք: Մենք մոռանում ենք, որ ունենք արտաքին երկու թշնամի՝ Արևելքն ու և Արևմուտքը», ասաց Եղիազարյանը, նշեց նաև, որ «հենց էնպես մատաղացու չեն եղել «Սասնա ծռեր»-ի անդամները»: «Չեն դատվելու, եթե դատվեն, արտասահմանում շատ վատ բաներ կլինեն»,- կարծիք հայտնեց նա:
«Ես չեմ կարծում, որ նախաքննական մարմինը «Սասնա ծռեր»-ի համար պետք է լինի արդարության օազիս, նրանց արդարության օազիսը հայ ժողովուրդն է: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ ոստիկանի սպանությանը, ասեմ՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ դիրքից հնարավոր էր կրակել: Եթե հանկարծ մեկն ասի, որ 400 մետրից դիպուկահարը կրակել է, ես դա համարում եմ աներևակայելի մի բան և կարող եմ ասել, որ էդ հրացանի փողով երբեք, նույնիսկ 200 մետրից խփել չի լինի: Գոյություն ունի քամու ուղղություն, պետք է կարգավորել կրակի ուղղությունը, հիմա ո՞վ է հնարավորություն տվել, որ «Սասնա ծռեր»-ը կետեր դնի, քամու ուղղություն որոշի»,- ասաց Եղիազարյանը:
Խոսելով գլխավոր դատախազի հրաժարականի մասին՝ նա նշեց, որ չի հավատում այն պնդմանը, թե Գևորգ Կոստանյանը ուներ լուրջ առողջական խնդիրներ: «Դատախազն ասել է, որ չի կարող այս դեպքերը որակել «ահաբեկչություն», չնայած նրան գրություն էր եկել, որ սա պետք է որակվի որպես ահաբեկչություն»,- ասաց Եղիազարյանը:
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»
Ստամբուլի որոշ թաղամասեր հեղեղված են..