USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՊԵԿ-ը ավելի քան մեկ միլիոն դրամով 6 հատ հեռուստացույց է գնել. թե ինչ են դիտելու, հայտնի չէ
2016-08-13 01:35:00
Տպել Տպել

«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հունիսի 20-ին «Դելտա-Դայանա» ընկերության հետ գույքի ձեռքբերման պայմանագիր է կնքել:

Ըստ այդմ, ՊԵԿ-ը գնել է 6 հատ հեռուստացույց: Դրանցից 3-ը «Toshiba 32» մոդելի հեռուստացույցներ են, որոնցից յուրաքանչյուրի համար ՊԵԿ-ը վճարել է 180 հազար դրամ:

Գնել են նաեւ 2 հատ «Samsung 40H5100» մոդելի հեռուստացույց, որոնցից յուրաքանչյուրի համար վճարվել է 226 հազար դրամ, իսկ 1 հատ «Samsung 48j5200» մոդելի հեռուստացույցի համար վճարել են 350 հազար դրամ:

Այսպիսով ՊԵԿ-ը 6 հատ հեռուստացույցի համար պետբյուջեից ծախսել է ընդհանուր 1 միլիոն 342 հազար դրամ: Թե ինչ պիտի դիտեն, դեռ պարզ չէ: 
armlur.am

Այս նյութը դիտել են - 5710 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook