USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Չեմ հասկանում, իդիոտիզմն արդեն պետական գաղափարախոսությո՞ւն է դարձել
2016-08-17 11:53:00
Տպել Տպել

Չգիտեմ, ինչ աստիճանի տգետ, անհուսալի տխմար պիտի լինեն, որ հայտարարեն, թե Սասնա ծռերը ՊՊԾ-ում գտնվող բանկոմատից 14 մլն. դրամ են գողացել։

Պատկերացնո՞ւմ եք, չորս կողմից ոստիկանական մի քանի պատնեշով շրջափակված, անգամ հեռախոսային կապից զրկված մարդիկ 14 մլն. դրամ են գողացել, հետո զենքները վայր դնելուց հետո տեսախցիկի առջև մեկ առ մեկ ստուգվել՝ հո ձեռքներին ասեղ բա՞ն չի մնացել որպես սառը զենք, ապա իրավապահների, ոստիկանների խիստ հսկողությամբ տարվել կամերաները...

Եվ այսքանից հետո ինչ-որ տխմարագույն գլուխներ հայտարարում են, թե նրանք 14 մլն. են գողացել։

Եթե ՊՊԾ կոչվածից մարդիկ դուրս են եկել միանգամայն դատարկ ձեռքերով ու դատարկ գրպաններով, և այդ ամենը տեսագրվել է ու կատարվել առնվազն մի քանի տասնյակ իրավապահների ներկայությամբ, ուրեմն «սև կատուն» պիտի այլ տեղ փնտրել։ Կարո՞ղ է այդ 14 միլիոնի թղթադրամներով ապստամբները թիթեռներ ու ճնճղուկներ են սարքել և ոստիկանների գլխավերևով թռցրել իրենց տները։ Ախր ամենավերջին, ոչ Դոստոևսկու հերոս իդիոտն էլ կհասկանա, որ այդ գումարը, եթե իրոք եղել է, թռցրել են հենց, այսպես կոչված, իրավապահները։ 
Չեմ հասկանում, իդիոտիզմն արդեն պետական գաղափարախոսությո՞ւն է դարձել։

Կամ գուցե միշտ էլ եղել է, չենք նկատել։

Մի փոքրիկ երկրում այսքան անմեղսունակներ կլինե՞ն։

 Հ.Գ  Ոնց որ սրանց մեջ մեկը չկա, որ գոնե 4-րդ դասարան ավարտած լինի։Վարդգես Օվյանի ՖԲ էջից    

Այս նյութը դիտել են - 7474 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook