USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Թե ինչպես Աղվան Հովսեփյանի կադրը դարձավ Կուտոյանի «մարդը» «Hayeli»
2016-09-10 20:22:00
Տպել Տպել
Այսպիսով՝ նախկին  գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի անսպասելի հրաժարականից հետո այդ պաշտոնի նոր թեկնածուի անունը հայտնի է, նա Արթուր Դավթյանն է, որ Կոստանյանի տեղակալներից է եղել։
Կոստանյանը, հիշեցնենք, առողջական խնդիրների պատճառաբանությամբ հեռացավ դատախազությունից, մոտ ապագայում նա աշխատանքի կանցնի հյուպատոսական կորպուսում, կնշանակվի Վրաստանում Հայաստանի դեսպան։
Ինչեւէ։
Գլխավոր դատախազի պաշտոնին հավակնող Արթուր Դավթյանը հետաքրքիր ճանապարհ է անցել։ Նա դատական իշխանություն է մտել Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ, բայց այսօր Գլխավոր դատախազ է դառնում իբրեւ իշխանության երիտթեւի ներկայացուցիչ։
Ինչպես հայտնի է իշխանությունը սահուն սերնդափոխության է գնում, պաշտոնների են նշանակվում մարդիկ, որոնք տեղավորվում են հայտնի երիտթեւում։
Սկսենք սկզբից։ Արթուր Դավթյանը ծնունդով Շիրակի մարզի Հոռոմ գյուղից է, նրա հայրը եղել է Հոռոմի գյուղապետը։ Դավթյանը դատաիրավական համակարգ մուտք է գործել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շնորհիվ, Հովսեփյանն է նրա համար ճանապարհ հարթել, առաջընթաց ապահովել։
38-ամյա Դավթյանն 2016թ. հունիսի 22-ին է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, մինչ այդ երեք տարի զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնը, ավելի վաղ՝ Երևան քաղաքի շենգավիթ վարչական շրջանի դատախազ է աշխատել։ Սակայն բախտը նրան ժպտացել է 2006 թվականից հետո, երբ ախատանքի է անցել գլխավոր դատախազության մարդու իրավունքների դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի, հետո , վարչության պետի տեղակալի պաշտոններում։ Այս ժամանակ էլ նրա առաջ կանաչ լույս է բացվել։
Բանն այն է , որ ի պաշտոնե նա մշտապես սերտ կապերի մեջ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի ու աշխատակիցների հետ, խոսքը նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանի մասին է, որ 2006 թվականից մինչեւ 2011-ը եղել է ՀՀ օմբուդսմեն։ Եւ ամենակարեւորը, նա հենց այդտեղ է ծանոթացել ներկայումս ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի հետ, որը 2006-2007 թթ եղել է ՄԻՊ ավագ խորհրդական, իսկ 2008-2010 թթ. ՄԻՊ աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։ Կուտոյանն ու Դավթյանը մտերմացել են, ապա դարձել յուրայիններ՝գալարելով երիտթեւը։
Մամուլում այսօր արդեն Դավթյանի վարած աղմկահարույց «գործերի» մասին է գրվել, սակայն դա չէր կարող խանգարել, որպեսզի նա նշանակվեր ՀՀ գլխավոր դատախազ մի պարզ պատճառով, որի մասին արդեն խոսեցինք։ Նա իր բեմելն էլ կարելի է ասել տապալել է․ Այսօր Ազգային ժողովում հանդիպելով խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներին եւ իր հայտարարություններով ամբողջովին «գծի մեջ» է եղել, այն գծի, նա իրեն պահել է իսկական Հանրապետական, օրինակ ասել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ինչպես նաեւ իրավաչափ է համարել «հաց բերողի» պատիժը:«Նրան մեղադրանք է առաջադրվել զինված խմբին օժանդակելու համար: Նրա մեղադրանքի նկարագրությունը չի արտացոլվում հաց տանելով:
Նա օրեր շարունակ գտնվել է զինված խմբի հետ եւ տեղում իր համապատասխան գործունեությամբ ապահովել է զինված խմբի հանցավոր գործողության արդյունավետությունը: Հաց տանելը չի կարելի մարդկայնորեն սխալ կամ վատ բան համարվել, բայց կոնկրետ իրավիճակում մենք չունեինք սովի մեջ մեռնող մարդիկ եւ կոնկրետ այդ անձը գտնվում է քրեակատարողական հիմնարկում ոչ հաց տանելու համար եւ հաց տանելը չի դատապարտվել»,-ասել է Դավթյանը։
Դե, ինչ սկիզբն իսկապես խոստումնալից է:
Անի Սահակյան

hayeli.am

 
Այս նյութը դիտել են - 3257 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook