USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սարգսյանը կարծում է՝ վարչապետին փոխելով, մարդիկ նրան կվստահեն, չարեչար սխալվում է:
2016-09-14 10:49:00
Տպել Տպել
Քառօրյա» պատերազմը ցույց տվեց, որ այսպես շարունակելու համար մենք ոչ ռեսուրս ունենք, ոչ էլ ժամանակ:Հայաստանն այսօր իրոք որակական փոփոխությունների կարիք ունի, առկա է նաև փոփոխությունների հասարակական պահանջ: 
Երբ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի հույսն են «սաքուլիկները», «դատարկ դհոլ» Գեղամյանը, «փուչիկ» կարենը, ամենամեծ սրիկայական կառույցը` ոստիկանությունը և ԱԱծ-ն, բացարձակ ոչ մի լավ ակնկալիք չունենանք Սերժի քաղաքական շախմատի փոխատեղումներից:
Սրանք և ողջ ՀՀկ ավազակաորջը քծնում են ռուսներին և այսօր վերածվել են Սարգսյանի քարոզչաքան գործիքի: 
Սերժ Սարգսյանը միայն նրանց է քննադատում և հրաժարականի դիմում պահանջում, ումից ռեալ վտանգ է տեսնում: 
Սերժ Սարգսյանի խոսքը գրոշի արժեք էլ չունի:
Արդեն բոլորի համար է ակնհայտ, որ նա դեմքի լուրջ արտահայտությամբ շատ հեշտորեն կարող է հայտարարել մի բան, բայց անել ճիշտ հակառակը։
Ստելը Սերժ Սարգսյանի համար դարձել է սովորական երևույթ։ Ասածիս վառ ապացույցների մասին և կարդացել եք և տեսանյութերն եք դիտել:
ՀՀԿ ոհմակը Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո հարձակվեց նրա վրա, ասելով, թե կադրային փոփոխություն է պետք, որպեսզի վստահության դեֆիցիտը վերականգնվի: Վստահության դեֆիցիտը կվերականգնվի միայն մի դեպքում` , եթե Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, ողջ ՀՀԿ ավազակաորջի հետ միասին: Սա արդեն քննարկման ենթակա չէ:
Հենց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության շնորհիվ է, որ հասարակությունը կորցրել է վստահությունը բոլորի նկատմամբ: Եթե Սերժ Սարգսյանը կարծում է՝ վարչապետին փոխելով, մարդիկ նրան կվստահեն, չարեչար սխալվում է:
Այս քայլով ևս մեկ անգամ Սերժ Սարգսյանն ապացուցում է, որ ինքը ոչ թե հասարակության վստահությունն է ակնկալում, այլ իր անձնական շահն է հետապնդում, և քանի դեռ իշխանությունը բռնազավթած սույն անձը բուրգի գլխին նստած է, ազգի առջև ծառացած բացմաթիվ կնճռոտ հարցերից ոչ մեկը իր լուծումը չի գտնելու, որովհետև այս բոլոր հարցերը իրենց լուծումը կգտնեն առանց Սերժ Սարգսյանի ու նրա ոհմակի գոյության, ովքեր պատրաստ են լաթի կտորի նման փռվել ռուսների ոտքերի տակ ու վերջնականապես սկուտեղի վրա նրանց մատուցել մեր պապերից ժառանգած այս մի բուռ հայրենիքն անգամ, միայն թե` իրենց թալանից կոպեկ անգամ չպակասի:
Հավատացած եղեք, որ Սերժի հրաժարականից հետո ինքնաոչնչացման ճանապարհով ողջ ՀՀկ-ն սոված, ատամները սրած գայլերի նման հարձակվելու և ոչնչացնելու են իրար, այդ թվում,նաև` «գլխավոր շեֆին»: 
Մնացած մեկնաբանությունները թողնում եմ ձեզ...

Այս նյութը դիտել են - 8498 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook