USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
2015-12-30 12:48:00
Տպել Տպել

Սիրելի´ հայրենակիցներ,

Հարազա՛տ իմ էջմիածնեցիներ.
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում եմ ամենքիդ տոնական բարձր տրամադրություն, առողջություն, երջանկություն, հաջողություններ։ 
Անկեղծ ցանկությունս է, որ 2016 թվականը միայն ու միայն դրական փոփոխություներ մտցնի բոլորիս կյանքում, առօրյայում։ Թող որ 2016 թվականն աշխարհասփյուռ հայության համար իղձերի իրականացման տարի լինի։
Քաղաքապետարանի աշխատակազմի եւ համայնքային ավագանու անունից վստահեցնում եմ, որ մեզանից կախված հնարավորն արել ենք, որպեսզի երաշխավորենք մեր համաքաղաքացիների ուրախ տրամադրությունը։ 
Այս տարի եւս ուշագրավ դիզայներական նորամուծություն ենք մտցրել Էջմիածնի արտաքին տեսքի, ամանորյա ձեւավորման մեջ։ Չկասկածեք, որ այս անգամ էլ մեր քաղաքի հյուրերը հիանալու են տոնական Էջմիածնի լույսերով։
Ի դեպ, հարգելի՛ համաքաղաքացիներ, քաղաքային իշխանությունը տոնից տոն չէ, որ ապրում է էջմիածնեցու հոգսերով։ Էջմիածնին, էջմիածնեցուն ծառայելը մեր սրբազան պարտքն է ու պարտականությունը։ 
Մանրակրկիտ հաշվետվություն, ինչպես միշտ ես օրենքով սահմանված ժամկետում կներկայացնեմ, բայց եկեք այսօր միասնաբար արձանագրենք, որ քաղաքում կատարված կապիտալ աշխատանքների ծավալով ու քանակով 2015 թվականն առանձնահատուկ էր մեր քաղաքի համար։ 
  Թվենք միայն մի քանիսը կարեւոր աշխատանքներից, որ կատարվել են ավարտվող տարում։ Հիմնանորոգել ենք 11-րդ մանկապարտեզը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչության՝ ԶԱԳՍ-ի շենքը, գեղարվեստի դպրոցը, քաղաքին, այդ թվում՝ արվարձաններին, խաղահրապարակներ ենք նվիրել: 
Կանգնեցրել ենք մի քանի հոյակերտ հուշարձան, որոնցից Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանն իրենից մի ամբողջ հուշահամալիր է ներկայացնում՝ հրապարակով, համապատասխան ձեւավորմամբ։
Երկար կարող եմ խոսել Էջմիածնում կատարված աշխատանքների մասին, սակայն, առավել կարեւոր եմ համարում ընդգծելը, որ այդ ամենին կարողացել ենք հասնել էջմիածնեցիների հետ գործակցության շնորհիվ։ Ոչնչի չէինք հասնի, եթե մեզ չվստահեր, եթե մեզ չաջակցեր Էջմիածնի բնակչությունը։ 
  Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեմ էջմիածնեցիներին, որ քաղաքացիական բարձր գիտակցություն դրսեւորեցին՝ ակտիվորեն մասնակցելով Սահմանադրության բարեփոխման հանրաքվեին։ 
Էջմիածնեցին հերթական անգամ ապացուցեց, որ օրինապաշտ քաղաքացի է՝ պահպանողական, պետականամետ քաղաքացի, ապացուցեց, որ իրեն երկրի տեր է զգում եւ մտահոգ է պետության ապագայով։
Պետական մարմինների հետ գործակցությունը եւս անչափ կարեւոր է։ 
2015-ին մենք մարզադպրոցի հիմնարկեք կատարեցինք, որ կառուցվելու է պետբյուջեից՝ հայրենի իշխանությունների աջակցությամբ։ Մեզ, մեր քաղաքին, այսինքն, վստահում ու հավատում են նաեւ Հանրապետական իշխանությունները։ Նույնը կարելի է ասել եւ Մայր աթոռի հետ գործակցության մասին։ 
Միածնաէջ մեր քաղաքի բնակչությունը աստվածապաշտ, քրիստոնյա մարդիկ են, եւ մենք էլ սերտորեն համագործակցում ենք հայ եկեղեցու հոգեւոր իշխանության հետ։
  Ի դեպ, թանկագի՛ն էջմիածնեցիներ, գոհունակությամբ նշեմ, որ մեր աշխատանքը 2015-ին եւս գնահատվեց նաեւ տիտղոսների տեսքով։ 
«Լավագույն քաղաքային համայնք», «Ամենականաչապատ համայնք» տիտղոսներին ավելացավ նաեւ «Լավագույն մշակութային համայնք» կոչումը։ Իսկ ձեր խոնարհ ծառան մի քանի հարցումներով ճանաչվեց լավագույն համայնքապետ՝ արժանանալով նաեւ Հայաստանի Հանրապետության Համայնքների միության անվանական հուշամեդալի՝ տեղական ինքնակառավարման համակարգում նշանակալի ավանդի համար։ Ես համարում եմ, որ դա գնահատական է ամբողջ Էջմիածնին, բոլոր էջմիածնեցիներին։
  Եվս անգամ շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ, սիրելի՛ էջմիածնեցիներ, համոզմունք եմ հայտնում, որ նոր՝ 2016 թվականը մեր քաղաքի համար նորանոր ձեռքբերումների տարի է դառնալու։ 
Միասնաբար տարեցտարի կայացնելու ենք մեր երազանքների Էջմիածինը։


Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 
Այս նյութը դիտել են - 2020 անգամ
Թողնել մեկնաբանություն
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook