- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-13 09:53:00Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
- 2024-12-12 21:32:00Էրդողանը կմտնի՞ Երևան
- 2024-12-08 01:58:00Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
2015 թվականը ժամեր հետո, կազմ պատրաստ, «ճամպրուկները» հավաքած, իր տեղը կզիջի «նորին մեծություն» 2016 թվականին:
Շուտո՜վ, շատ շուտո՜վ, մեր դռներից ներս կմտնի Նոր Տարին՝ 2016 թվականը:
Կնստենք տոնական սեղանների շուրջ, կշնորհավորենք միմյանց ամենաբարի ցանկություններով ու մաղթանքներով: Կգոհանանք Աստծուց մեր ամեն մի հաջողության համար, իհարկե՝ անհաջողության համար էլ, քանի որ նա մեզ խորհել կտա թե մենք որտե՛ղ ենք թերացել, կամ ՝ պարզապես ճիշտ չենք վարվել:
USArmenianews.com նորակազմ լրատվական կայքի անձնակազմը ցանկություն ունեցավ տոնական օրերի առիթով իր էջերը լցնել շատ շատերի ցանկություններով ու բարեմաղթանքներով,ովքեր սիրով պատասխանեցին մեր ուղարկված երկու հարցերին.
1. Որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել Ամանորը,
2. Ամանորյա Ձեր բարեմաղթանքը՝ Հայաստանի և Սփյուռքի հայությանը:
Ստորև ներկացանում ենք նրանց պատասխանները:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՇՆՈՐՀԱՎՈՐ 2016 ԹՎԱԿԱՆ...
«USArmenianews.com» կայքի սիրելի ընթերցողներ
Սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ «USArmenianews.com» կայքի բոլոր ընթերցողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Հրանուշ Հակոբյան |
|
Ամանորն ընտանեկան տոն է: Ես դեռ մանկուց դաստիարակվել եմ այն արժեքներով, որ Նոր Տարին հարկավոր է դիմավորել տանը` հարազատների հետ: Այս տարին եւս բացառություն չի լինի` 2016 թ. գալուստն ազդարարող զանգերը կդիմավորեմ ընտանիքիս, հարազատներիս հետ: |
|
Ամանորն ամենաընտանեկան, ամենագեղեցիկ և խորհրդավոր տոնն է բոլորիս համար: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս, պատրաստվում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել տանը` ընտանիքիս հետ, մերձավորներիս շրջանում: |
|
Ջերմորեն շնորհավորում եմ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:Լիահույս եմ, որ 2016 թվականը թե գյուղատնտեսության և թե ընդհանուր առմամբ մեր երկրի տարբեր ոլորտներում արգասաբեր ու բեղուն կլինի:
Թող նոր տարին հայ ժողովրդի համար խաղաղության, կայունության ու հզորացման տարի լինի և դրական փոփոխությունների, հաջողված ձեռնարկումների, աննահանջ առաջընթացի և բարեկեցության տարի լինի հատկապես հայ գյուղացու համար: |
|
Ամանորը պատրաստվում ենք անցկացնել Վարշավայում, մեր կեցավայրում՝ ընտանիքի հետ միասին: Ի դեպ, այս տարին մեր ընտանիքի համար որոշակի իմաստով յուրահատուկ է, քանզի առաջին անգամ է, որ մենք Ամանորը դիմավորելու ենք Հայաստանի սահմաններից դուրս: ՈՒրախ ենք, որ մայրիկս արդեն մեզ հետ է, իսկ տոներին մեզ կմիանա նաև քույրս: Այնպես որ, ավանդույթները չենք խախտի, և ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, Ամանորը կդիմավորենք մեր ողջ ընտանիքով, պարզապես այս անգամ՝ Լեհաստանում:
2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ցույց տվեցին, թե ինչ հզոր ուժ է հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն ամբողջ աշխարհում, թե ինչպես կարող ենք մենք հպարտանալ և ոգևորվել մեկս մյուսի հաջողություններով, առավել ևս, երբ դրանք ծառայում են ընդհանուր նպատակներին: Ես մաղթում եմ, որ այդ միասնության ոգին, որն արդեն համակել է մեզ բոլորիս, մշտապես ուղեկցի մեզ՝ նպաստելով շարունակական հաջողությունների կերտմանը համահայկական նշանակության խնդ
|
|
Ամանորն ընտանեկան տոն է, և ես այն անշուշտ անցկացնելու եմ Երևանում ընտանքիս և հարազատներիս միջավայրում:
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
|
|
Ամենայն հավանականությամբ այս տարի Ամանորն ընտանիքիս հետ Երևանում կնշենք: Ժամանակ առ ժամանակ կարոտում ես այսօր արդեն շատերի կողմից ավանդական երևանյան ամանորյա «մերժելի» մոտեցմանը, երբ մի օրվա մեջ այցելում են գրեթե բոլոր հարազատներին ու նրանք էլ նույն օրը փոխադարձաբար գալիս են քո Նոր Տարին շնորհավորելու:
Ողջ աշխարհի հայությանը մաղթում եմ առատ ու դժգոհելու առիթներից զերծ տարի: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի ընտանիքում թեկուզ փոքր դրական տեղաշարժ լինի, տղամարդկանց հաջողվի նորմալ վաստակել, կանայք սիրված լինեն ու գնահատված, իսկ երեխաները իսկապես ստանան իրենց երազած նվերները... Թո՛ղ այս տարի փոփոխությունների առաջին նշանները շատ արագ տեսանելի լինեն ծանոթ-անծանոթների անկեղծ ժպիտներում... |
|
Ամանորը հայկական իրականության մեջ համարվում է նախևառաջ ընտանեկան տոն, մյուս կողմից՝ այս տարի մեր ընտանիքը համալրվեց իմ երկրորդ թոռնիկով, հետևաբար Ամանորն այս տարի ևս անցկացնելու եմ ընտանիքիս, հատկապես թոռնիկներիս հետ:
Ինչպես բազմաթիվ հայ ընտանիքներ, մենք նույնպես, հյուրընկալում ենք հարազատների, ընկերների ու հարևանների: Մենք ենք հյուր գնում նրանց, շնորհավորում միմյանց՝ տոնը ավելի ջերմ ու ուրախ դարձնելու համար: |
|
Ամանորը սովորաբար դիմավորում և անցկացնում եմ Երևանում ընտանքիս հետ: Այս տարին ևս բացառություն չէ: Մի լավ ավանդույթ էլ կա «Օրինաց երկիր» կուսակցությունում ձևավորված՝ ամեն տարի հավաքվում ենք մեր մեծ թիմով, ընկերներով, հարազատներով միասին նշելու Ամանորը:
2015թ.–ը մեր ժողովրդի համար հոգսաշատ, բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներով լի տարի էր: Սակայն, լինելով լավատես մարդ, վստահ եմ, որ հաջորդող մյուս տարիներին մեր ժողովուրդն ավելի լավ է ապրելու, բայց դրա համար պետք է իրականացնել համառ, քրտնաջան և պատասխանատու աշխատանք, պետք է անել հնարավորը մեր երկրում փոփոխություններ բերելու դեպի լավը, գեղեցիկը, լուսավորը, որ մեր ժողովուրդը կարողանա իսկապես ապրել արժանապատիվ կյանքով: |
|
Մեր ընտանիքում տարիներ շարունակ ձևավորված ավանդույթ կա ամանորը անցկացնել ընտանիքի հետ միասին, տանը: Մի տեսակ ջերմություն և քաղցրություն կա այդ ավանդույթի մեջ՝ նոր եկող տարին դիմավորել քո սեփական բնակարանում, հարազատներով շրջապատված: Չգիտեմ երբևէ կփորձեմ ձերբազատվել այդ սովորույթից, այնուամենայնիվ այն նոր եկող տարվան տալիս է նոր շունչ և ջերմություն:Քանի որ աշխատանքիս բնույթով շատ եմ շփվում աշխարհի տարբեր անկյունում գտնվող հայերի հետ, դրա համար նաև շատ եմ կապված նրանց հետ՝ նրանց հոգսերով տարված, նրանց լավ օրերով ուրախացող:
Նախ և առաջինը թող ամեն եկող տարին Հայաստանում և աշխարհի տարբեր անկյունում ապրող հայերին բերի խաղաղություն և բարիք, անկախ հեռավորությունից միասնությունն ավելի ամրապնդվի մեր մեջ, տարեցտարի վերանա սփյուռքահայ, ղարաբաղահայ, հայաստանահայ տարանջատումները և բոլորիս հոգեբանության մեջ լինի միայն Հայ բառը: |
|
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ գալիք նոր տարին և Սուրբ ծնունդը:
Թող անցնող տարում մնան բոլոր անհաջողություններն ու դժվարությունները: Ցանկանում եմ գալիք տարին լինի առողջության, հաջողության և նորանոր ձեռքբերումների տարի: |
|
Ամանորն ընտանիքիս հետ նշելու եմ Եգիպտոսում: Սովորաբար շատ լարված աշխատանքային տարին փորձում եմ ավարտել Հայաստանից դուրս և նոր ու թարմ գաղափարներով վերադառնալ տուն:Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին մաղթում եմ ուրախ տոներ և առնաց կորուստների տարի:
Թո՛ղ 2016 թվականն իսկապես հայ ժողովրդի համար լինի ձեռքբերումների, հաջողության, սիրո և երազանքների իրականացման տարի: Հայաստանյան Մասնաճյուղի Տնօրեն՝ Դավիթ Ղուլյան
|
|
Սովորաբար Ամանորն անց ենք կացնում տանը, ընտանեկան միջավայրում: Այս տարի ևս չենք խախտելու ավանդույթը:
Հայաստանի և Սփյուռքի իմ հայրենակիցներին թիվ մեկ մաղթանքս և մեծագույն ցանկությունս՝ խաղաղությունն է, որի համար պետք է լինենք միաբան, ամուր, հաստատուն և իմաստուն: Վստահ եմ որ այդպիսին կանք ու կլինենք նաև 2016-ին: |
|
Դեռևս մանկության տարիներից այն ինձ համար եղել է ընտանեկան տոն, ուստի մշտապես նախ ընտրում եմ Ամանորի և հատկապես սուրբ ծննդյան տոները անցկացնել Հայաստանում` հարազատներիս հետ: 2015թվականը թե՛ Հայաստանում և թե՛ ամբողջ աշխարհում լի էր բազում իրադարձություններով: Մեր ազգի համար այն հատկապես կարևորվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում, Հռոմի պապի մատուցած պատարագը`նվիրված եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու կողմից 1915թ-ի ցեղասպանության զոհերի Սրբադասման արարողությունը: Հայաստանը և սփյուռքը մեկ մարմին են և ունեն մեկ սիրտ` հայի սիրտ : Մաղթում եմ, որ այդ սիրտը բաբախի համախմբվածության և միասնականության ուժով:
Թո՛ղ որ 2016թ-ը լինի խաղաղություն տարի ամբողջ աշխարհում : |
|
Ամանորը միշտ տոնել եմ տանը ու այս տարի նույնպես լինելում եմ տանը ՝ ընտանիքով: Դա ամենագեղեցիկ ու սպասված ընտանեկան տոնն է: Հայաստանի և սփյուռքի հայությանը մաղթում եմ, որ գալիք 2016 թվականը խաղաղություն և բարեկեցություն պարգևի: Յուրաքանչյուր հայկական ընտանիքում թող բալիկ ծնվի ու առողջություն բոլորին: ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր՝ Թևան Պողոսյան |
|
Ընտանիքի անդամների հետ ենք անցկացնելու Ամանորը՝ Երևանում կամ իմ ծնողների գյուղերից մեկում: Ցանկանում եմ սեփական երկրում արժանապատիվ ապրելու հնարավորություն: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյան |
|
Ամանորը կամ Նոր տարին, որն իր մեջ պարունակում է «նոր»-ը, յուրաքանչյուրիս համար սպասումների, երազանքների, ցանկությունների, անավարտ գործերը կյանքի կոչելու նորովի սկիզբ է: Մենք՝ հայերս Ամանորն ընկալում ենք որպես ընտանեկան տոն: Ընտանեկան տոնի ավանդույթը մեզ փոխանցվել է մեր ծնողներից, մենք էլ, մեր հերթին, այն փոխանցում ենք մեր զավակներին: Այդ ավանդույթը խախտել եմ մի քանի անգամ, պետք է խախտեմ նաև այս տարի: Դուստրս և թոռնիկս որոշել են Սուրբ ծնունդը և Ամանորը դիմավորել ԱՄՆ-ում, որտեղ ունենք բազմաթիվ հարազատներ և ընկերներ, ինձ մնում է Ամանորն անցկացնել հայրենիքում՝ մնացած հարազատներիս և ընկերներիս հետ, Երևանից դուրս: Ամենից առաջ ցանկանում եմ, որ Նոր տարին խաղաղություն բերի աշխարհի բոլոր ժողովուրդներին, որ ոչ մի մայր չզգա որդու կորստյան ցավ, որ յուրաքանչյուր մարդ անխռով վայելի Աստծո կողմից տված այն մեծագույն նվերը, որը կոչվում է ԿՅԱՆՔ: Սիրելի հայրենակիցներ՝ Հայաստանում և Սփյուռքում, վստահ եմ, որտեղ էլ լինենք, «Հայաստան» լսելիս՝ մեր սրտի զարկերն արագանում են: Մեզ՝ բոլոր հայերիս կապողը, ընդհանրացնողը մեր հայրենիքն է: Գիտեմ նաև, որ սփյուռքահայ մեր հայրենակիցներն ապրում են անբացատրելի կարոտով առ հայրենիք: Հավատացե՛ք, մենք էլ՝ ապրելով Հայաստանում կարոտում ենք մեր հայրենիքը, կարոտում ենք, քանի որ ամեն օր ավելի ու ավելի ենք օտարվում հայրենիքից, կարոտում ենք, քանի որ հայրենիքը միայն այն տարածքը չէ, որի վրա ապրում ես, հայրենիքը նաև քո հարազատներն են, ընկերները, բարեկամները, ովքեր իրենց տեղն իրենց «տան» մեջ չեն գտնում ու լքում են այն՝ յուրաքանչյուրն իր հետ տանելով մեր սրտի մեկ մասնիկը: Հայրենիքը մեր բզկտված, մասնատված, աշխարհով մեկ սփռված սրտերից կորցրել է իր ջերմությունը: Պատճառները գիտեք բոլորդ… Սիրելիներս, Ամանորի գիշերը առաջին բաժակը բարձրացրեք Հայաստանի լինելիության, բիբլիական հայրենիքի հավերժության համար և հիշե՛ք. հիվանդ մորը չեն լքում:
|
|
Ամենայն հավանականությամբ ընտանեկան հարկի տակ նշենք, իսկ Հայաստանի և Սփյուռքի հայրենակիցներիս մաղթում եմ առողջություն, հաջողություններ ու ամենաշատը խաղաղություն և հանդուրժողականություն։
ՀՀ ԱԺ Պատգամավոր՝ Մարտուն Գրիգորյան |
|
Ինչպես միշտ Ամանորն անց եմ կացնելու մեր տանը, ընտանիքիս ու հարազատներիս հետ: Ինձ համար մեծագույն հաճույք է մեծ ընտանիքով որեւէ տոն նշելը:
Հայաստանին ու աշխարհահռչակ հայությանը մաղթում եմ խաղաղություն, շենություն ու լիություն: Թող բոլորն առողջ լինեն, ուրախ եւ երջանիկ: |
|
Ամանորը պայծառ ու լուսավոր տոներից է, երբ նորի սպասման տրամադրություն ունես ու տարվա ընթացքում բացասական լիցքերը ցրելու և նորացված, մաքրված, ձերբազատված վատ երևույթներից ու հիշողություններից, ցանկանում ես ոտք դնել Նոր տարվա շեմին: Ամանորը նաև ընտանիքի տոն է, ինչը հնարավորություն է տալիս ընտանիքի բոլոր անդամներին հավաքվել և միասին տոնել: Ես էլ շատերի նման Նոր տարին դիմավորում եմ հայրենիքում, տանը ընտանիքիս հետ միասին: Ամփոփում ենք անցնող տարին, արձանագրում ընտանեկան ձեռքբերումներն ու հաջողությունները, նախագծում գալիք տարվա ընտանեկան ռազմավարությունը:
Նոր տարվա բարեմաղթանքներից ամենակարևորը՝ Հայրենիքի սահմաններն ամուր թո՛ղ լինեն, մեր զինվորը զենքն օգտագործելու հնարավորություն թո՛ղ չունենա. խաղաղությունն այսօր օրախնդիր է: |
|
Ավանդաբար, Ամանորը, մեծ սիրով և ուրախությամբ դիմավորում ու անցկացնում եմ իմ տանը՝ ընտանիքիս հետ. միմյանց մաղթանքներ ենք հղում, ջերմորեն գրկախառնվում,անպայման շնորհավորում ենք մեր մտերիմներին, առաջին հերթին, Լոս Անջելեսում բնակվող իմ զավակներին և մի քանի օր շարունակ, մեր օջախ այցելող մտերիմ մարդկանց հետ ճաշակում ենք համեղ ուտեստներ, շրջում ենք Երևանում, պարզապես քայլում մեր սիրած փողոցներով... Կյանքի կարևոր շրջափուլում ենք. բոլորիս դուռն է թակում 2016 թվականը. կուզենայի, որ սիրով, նոր սպասումներով ու լավի ակնկալիքներով դիմավորեինք այն՝ թե սփյուռքում, թե հայրենիքում... մեծագույն ակնածանքով եմ վերաբերվում,մասնավորապես, մեր այն հայրենակիցներին, ովքեր հանգամանքների բերումով բնակվում են հայրենիքից հեռու, սակայն հոգով և սրտով, մտածումներով ու սպասումներով միշտ հայրենիքի հետ են, ապրում են նրա հոգսերով ու խնդիրներով, իրավամբ հպարտանում են հայրենյաց սահմանները անառիկ պահող մեր քաջասիրտ զինվորներով, սրտատրոփ ցանկանում են մեկ օր շուտ տեսնել,իրոք, արդարացի, ծաղկուն, բարեհամբույր, աշխարհասփյուռ իր զավակներին իսկապես սպասող ու իր հարկի տակ առնող Հայաստան... |
|
Ե՛վ Ամանորը, և՛ Սուրբ Ծնունդը դիմավորելու եմ տանը` ընտանիքիս հետ, բոլորիս ծանոթ եւ հարազատ հայկական ավանդույթներով և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ծնունդը փառաբանելով: Եվ չնայած անցնող տարին ինձ դատապարտեց ցմահ տխրության, այնուամենայնիվ հույսս չեմ կորցրել և հավատում եմ, որ 2016-ը իր հետ բերելու է միայն լավն ու բարին: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին մաղթում եմ խաղաղություն: Թող չարիքը վերանա Երկիր մոլորակից և թագավորի միայն Լույսն ու անսահման Սերը: Թող ոչ մի մայր չսգա իր զավակի կորուստը և մեր զինվորները տուն վերադառնան ողջ ու առողջ: Կուզենայի, որ մեր երեխաների աչքերում ծվարած տխրությունը վերանար ու փոխարենը` արևի լույսի պես ուրախությու՛նը շողարձակեր նրանց աչքերում: Ցանկությունս է նաև, որ աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի հայը` չկորցնի հայկական ինքնությունը, հավատարիմ եւ կառչած մնա իր արմատներին: |
|
Լռում եմ, բայց անխոս լռությունս աղաղակում է հոգումս, սիրտս տառապում է ցավից, մտքերս նորից սավառնում են դեպի հեռուները… Տեսնես` աշխարհի մարդիկ գիտե՞ն, որ արցախցու համար ամեն բացվող օր մի «Նոր տարվա հրավառություն է»` սահմանից եկող կրակահերթերի արձագանքների տակ: Այստեղ մեզ համար կյանքը հավերժական տոն չէ, սա սահմանն է, իսկ սահմանի մոտ մահվան խորհուրդը բեկվում է հավերժության ու անմահության հաղթանակով և առ Աստված ուղղված մեր աղոթք-մրմունջներով… |
|
Ամանորը դարեր ի վեր, հատկապես հայերիս համար, համարվել է ընտանեկան տոն։ Չխախտելով դարերով ձևավորված ավանդույթը՝ տարեմուտը, բնականաբար, նշելու եմ ընտանիքիս հետ, իմ հայրական օջախում։
Կանգնելով հնի ու նորի խաչմերուկում, մեզնից յուրաքանչյուրը, բնականաբար, մի հետադարձ հայացք է ձգում՝ փորձելով ամփոփել անցնող տարին և դրա հաշվառումով էլ նախանշել նոր տարվա անելիքները։ |
|
Նոր Տարին դիմավորելու եմ տանը, ընտանիքիս հետ: Ամբողջ հայությանը մաղթում եմ առողջություն, հաջողություն և երջանկություն: Հայաստանի մեր հայրենակիցներին մաղթում եմ նոր տարի, որը կվերահաստատի իրենց հավատը ապագայի նկատմամբ: |
|
Մեծ սիրով և բարի մաղթանքներով ցանկանում եմ շնորհավորել համայն հայության Սուրբ Ծնունդն ու Նոր Տարին։ Թող 2016-ը առողջության, նպատակների իրագործման, սիրո ու համերաշխության տարի լինի։ Խաղաղություն մեր ընտանիքներին և Հայրենիքի սահմաններին։
|
|
Ամանորը անցկացնելու եմ Հայաստանում: Ամբողջ աշխարհի հայությանը ցանկանում եմ միասնություն, խաղաղություն և բարեկեցություն, իսկ ձեր խմբագրությանը ցանկանում եմ հայ մշակույթով ջերմացնել մարդկանց սրտերը 2016թ. և ընդմիշտ: Հարգանքներով` ՀՀ Գրողների Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյան |
|
Ամանորը սովորաբար տանն ենք դիմավորում:
Ճիշտն ասած տարեմուտին այնքան գործ է լինում անելու, որ տոնական տրամադրության չափաբաժինն աննկատ անցնում է հոգնածությանը: Մինչև Նոր Տարին՝ դեկտեմբերի 31-ին ամուսնուս ծննդյան օրն է, բայց այնպես է ստացվել, որ նրա տարեդարձը միշտ նշել են հունվարի մեկին: Այս տարի ևս բացառություններ դժվար լինեն, իհարկե հոգու խորքում փոփոխություններ և հրաշքներ սպասելու իրավունքից չօգտվել չեմ կարող.... Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայրենակիցներիս Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ: |
|
Ամանորը անցկացնելու եմ տանը՝ ընտանիքիս հետ: Ցանկանում եմ բոլորին առողջություն, հաջողություն և երջանկություն: Թող երբեք պատերազմ չլինի: Թող միշտ լինի արև, կապույտ երկինք և ամենայն բարիք ամբողջ հայ ազգին: Հայաստանի Մշակույթի Վաստակվոր Գործիչ, 70-ականների Երևան Նվագախմբի Գեղարվեստական Ղեկավար՝ Վազգեն Ասատրյան |
|
Ամանորն ինչպես միշտ, այս տարի ևս դիմավորելու և անցկացնելու եմ Հայաստանում: Կարծում եմ, սա այն տոնն է, որ պետք է անցկացնել ընտանիքի անդամների հետ և որքան հնարավոր է ընդլայնված կազմով՝ թոռնիկներ, տատիկ-պապիկներ և այլն:
Ես շատ կուզեի, որ եկող՝ 2016թվ.-ը հայերիս համար լինի խաղաղության ու հոգևոր հանգստության տարի: |
|
Սիրելի՛ հայրենակիցներ: Ի խորոց սրտի շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը: Ցանկանում եմ, որ իմ հայրենիքում լինի միշտ խաղաղություն, մեր ազգը հարատևի անամպ երկնքի տակ: 2016 թվականին իմ հայրենակիցները թող ապրեն բարօրության մեջ, լինեն առողջ ու երջանիկ: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ: Դասական երգչուհի՝ Սալբի Մայիլյան |
|
Ամանորը անցկացնելու եմ այստեղ, ընտանիքիս, հարազատներիս և ընկերներիս հետ: |
|
Սիրելի Հայրենակիցներ.
Շնորհավորում ենք Ձեր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: |
|
2016 թվականը պատրաստվում եմ դիմավորել տանը, ընտանիքիս հետ:
Սրտանց շնորհավորում եմ իմ հայ ժողովրդի նոր տարին և Սուրբ Ծնունդը: Թող այս գալիք 2016 թվականը, իմ ժողովրդի համար լինի առողջության, հաջողության տարի: |
|
Դեռ չենք որոշել որտեղ, որովհետև պարզապես չենք հասցրել մտածել այդ ուղղությամբ: Սակայն, ընդամենը երեկ, մի շատ լավ բան իմացանք, որը, եթե իրականանա, ապա Ամանորը, եթե ստացվի, կնշենք հրաշալի մարդկանց հետ, հրաշալի մի կոլեկտիվի հետ, հարազատ մարդկանց հետ: Փակագծերը դեռ չեմ բացի)))
Ես չեմ ուզում տարանջատեմ Հայաստանի և սփուռքի հայությանը, որովհետև հայը, որտեղ էլ որ ապրի, մնում է հայ, անկախ բնակավայրից: Մենք մեկ ենք, մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ: |
|
Ես Ամանորյա տոները անցկացնելու եմ տանը՝ ընտանիքիս հետ, քանի որ փոքր երեխա ունենք և ընդհանրապես սիրում ենք տանը անցկացնել:
Մաղթում եմ բոլոր հայերին առողջություն ու բարիքներով լի Նոր՝ 2016 թվական: |
|
Դեկտեմբերի 28-ին վերադառնում եմ Հայաստան հյուրախաղերից, և Ամանորը նշելու եմ տանը ՝ ընտանիքիս հետ:
Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներին ցանկանում եմ համբերություն , իրենք հայերի երեսն են արտասահմանում և թո՛ղ այնպես ապրեն ու աշխատեն, որ բոլոր այլ ազգերը ճանաչեն, թե ինչ լավն ենք հայերս: Շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: |
|
Նոր տարին նշելու եմ նախկին Խորհրդային միության տարածքում:
Սփյուռքահայերին ցանկանում եմ, որ իրենք որակով Հայաստան տեսնեն, իսկ Հայաստանի հայերին ցանկանում եմ այդպիսի Հայաստան ստեղծեն: |
|
|
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան