- 2024-12-19 11:12:00Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Հայկական թատրոն առաջացել է Ք․ Ծ․ Ա․ առաջին հազարամյակում՝ Գիսանե և Անահիտ չաստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Ունենք պատմական բազմաթիվ վկայություններ, թե ինչպես է մեր երկրում խրախուսվել թատրոնների գոյությունն արքաների կողմից։ Ժամանակին մարդիկ առավոտից մինչ երեկո գնում էին թատերահրապարակներ։ Բեմի վրա տեսնում էին իրենք իրենց ապրումները, հույզերը, սովորությունները։ Նայում էին թատերգությունները, հուզվում, ուրախանում, քննարկում, ապրում և սպասում հաջորդ արարին։ Մշակույթի այս տեսակը որոշակիրեն անկում է ապրում քրիստոնեության մուտքով, որովհետև այլևս եկեղեցիներում էր բեմադրվում Քրիստոսի իրական կյանքի պատմությունը՝ առաջնորդելով հավատացյալին դեպի հավիտենականություն։
Հարկ է նշել, որ հայ թատերգությունը շարունակում է պահպանել իր ազգային ավանդները, որոնք ավելի են զարգանում և ընդարձակվում 19-րդ դարից հետո։
Թատրոնի նկատմամբ մշտապես հատուկ բարձր վերաբերմունք է եղել Լոռվա աշխարհում, որտեղ ստեղծվել են մնայուն ավանդույթներ։ Դրան նպաստել է ոչ միայն հասարակության անհատնում սերը դեպի մշակույթի այս տեսակը, այլ նաև անհատների բուռն մասնակցությունն այդ կյանքին։ Անժխտելի է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, ինչպես նաև իր երեսունամյա հոբելյանը բոլորած Տիկնիկային թատրոնի գործունեության դերը։ Լոռիում հասուն հանդիսատեսի համար միշտ կարևոր խնդիր է եղել զարգացնել նաև մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությունը, որպեսզի վաղը կյանքի բոլոր ոլորտներում ունենան գործի, ծառայության արժանապատիվ շարունակողներ, առողջ սերունդ։ Այս գիտակցությանն էր ուղղված, երբ երկրաշարժից ավերված, մութ ու ցուրտ 90-ականներին, երբ մի կողմից պատերազմ էր, մյուս կողմից սով, դերասան Սերգեյ Մելիքյանը քաղաքային իշխանության աջակցությամբ, խիզախեց նոր լույս ու ջերմություն բերել քաղաքին՝ նախկին ծաղկի սրահը վերափոխելով տիկնիկային թատրոնի։ Անցնող տարիներին այստեղ տեղի է ունեցել շուրջ հիսուն բեմադրություն, թատերախումբը հյուրախաղերով եղել է եվրոպական մի շարք երկրներում։ Նոր սերնդի պահանջներին ընդառաջ՝ տիկնիկյանին թատրոնի պատասխանատվությունն այսօր իր ուսերին է վերցրել երիտասարդ տնօրեն Սևակ Սարգսյանը, ում հաջողվել է առողջ մթնոլորտում իրականացնել ոչ միայն սերնդափոխության անհրաժեշտ խնդիրը, այլև թարմացրել է խաղացանկը, հին հերոսներին օժտելով նոր մեկնաբանություններով ու մոտեցումներով։ Նկատենք, որ երիտասարդ ղեկավարն իր շուրջն է կարողացել համախմբել բազմաթիվ մարդկանց, որոնց աջակցությամբ վերանորոգվել ու տեխնիկապես վերազինվել է թատրոնի համար կարևոր ենթակառուցվածքները, հագեցվել են լուսային սարքավորումները, ձեռք բերվել բեմական լույսերի կառավարման վահանակներ և ժամանակակից լուսարձակներ։ Սևակ Սարգսյանի նոր արարումների շարքին է պատկանում նաև օտարերկրյա հյուրախաղերի կազմակերպելը։
Աշխարհի բոլոր երկներում արվեստը կերտվում և պահպանվում է մարդկանց սիրո և հոգածության շնորհիվ։ Անհատներ կան, որոնք իրենց նյութական աջակցությունն են բերում, ուրիշներն բարոյական ու հոգևոր նեցուկն են կանգնում։ Կարևոր է ընդգծել, որ տարիներ շարունակ մեր հայրենիքի հեռավոր շրջաների մշակութային կենտրոնները, միշտ ի վնաս իրենց գոյության, ապահովել են մայրաքաղաքին որակյալ արվեստագետներով։ Այս առումով բավական է հիշատակել ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ներդրումը ոչ միայն հայրենի քաղաքին, այլև ողջ հայաստանյան թատերական հանրությանը։
Հետաքրքրական է, որ Լոռվա մշակութային կյանքի աշխուժացումը աղերսված է նաև Վանաձորում հայտնի մտավորականների ներկայությամբ, որոնք դարձել են այցեքարտը ողջ տարածաշրջանի, այդ առումով արժե հիշատակել պրոֆեսորներ Թերեզա Շահվերդյանին և Ֆելիքս Մովսիսյանին, քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանին, դրամատուրգ Սամվել Խալաթյանին, թեմի երիցագույն հոգևորականներից, արժանաշնորհ Տ․ Օհան ավագ քահանա Լուսարարյանին, նկարիչ Փափագ Ալոյանին, խմբավար Ռուզան Մխիթարյանին, բանաստեղծ Սամվել Միկոյանին, երաժշտահան Գագիկ Աղաբաբյանին, ՀՀ ժող․ արտիստ Հակոբ Ազիզյանին և շատ ու շատերի, որոնց բարերար ազդեցությամբ շարունակվում է պահպանվել Ս․ Հովհան Օձնեցուց, Հովհաննես Թումանյանից, Հրանտ Մաթևոսյանից ժառանգած, գուսան Սարգիս Զաքարյանով ու Հրաչյա Սարուխանով շարունակվող մնայուն և օգտաշահ մշակութային դրսևորումները։
Հայրենիքի համաչափ զարգացման համար չափազանց անհրաժեշտ է, որ պահպանվեն ու էլ ավելի զարգանան մարզերում գործող մեր մշակութային ու հոգևոր կառույցները, որոնք կարիք ունեն գուրգուրանքի, մշտական սիրո և հոգածության։ Այս հաստատությունները կապող, շաղախող օղակներ են անցյալի և ներկայի, որոնք պահպանում են ոչ միայն արվեստի պատմությունը, այլև ոսկեզօծում Հայրենիքի մշակութային կյանքը՝ իրենց յուրօրինակ, վառ գույներով։ Իսկ դրանց առաջին նկատողը, գնահատողը և արժեվորողը մեր մանուկներն են՝ իրենց երազներով և վաղվա պայծառ Հայաստանի հաղթական տեսիլքով։ Խոսող տիկնիկների և բեմում չարին հաղթող կերպարները թո՛ղ շարունակեն ապրել, արարել՝ մանկական հեքիաթները դարձնելով բյուրեղ և իրականություն։
Հովհաննես սարկավագ Գումրույան
ԱՄՆ արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ,
«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան