USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Քլինտոնի ու Թրամփի ճամբարները դժգոգ են մամուլի աշխատանքից
2016-10-07 15:20:00
Տպել Տպել
Clinton Trump

Լրատվամիջոցները դարձել են կարևոր դերակատարներ 2016 թվականի նախագահական քարոզարշավում ի շնորհիվ Դոնալդ Թրամփի, ով մեղադրել է մամուլը կոմպետենտության պակասի մեջ, ասում է Ամերիկյան մամուլի ինստիտուտի փորձագետ Թոմ Ռոսենսթեյլը:

Միևնույն ժամանակ Քլինտոնի աջակիցները ևս դժգոհություն են արտահայտել մամուլի աշխատանքի վերաբերյալ՝ մեղադրելով լրատվամիջոցներին «արհեստական հավասարակշռություն» պահելու մեջ: Ըստ Քլինտոնի ճամբարի՝ իրենց բերած փաստարկները համեմատելի չեն Թրամփի առաջ քաշած փաստարկների հետ:

«Եթե իմ աշխատանքը նրանում է, որ վերլուծեմ այն, ինչ ասել է Հիլարի Քլինտոնը և բացահայտեմ՝ արդյո՞ք դա ճշմարտություն է, թե ոչ, ապա ես պետք է լրջորեն լուսաբանեմ այն ամբողջությամբ, անկախ նախորդ օրը Դոնալդ Թրամփի արած հայտարարություններից», ասում է Թոմ Ռոսենսթեյլը:

Իսպանական ռադիո և հեռուստատեսային RTVE ընկերության վաշինգտոնյան թղթակից Դորի Թորիբիոն չի հավատում, որ լրագրողները կողմնակալ են եղել:

«Մամուլը քննադատում է Դոնալդ Թրամփին ոչ թե իր հետ գաղափարական կամ քաղաքական տարաձայնություններ ունենալու, այլ իր գործողությունների և հայտարարությունների պատճառով»:

Թորիբիոն նշում է, որ իր համար որպես ներգաղթյալի դժվար էր լուսաբանել Թրամփին, ով վարկաբեկել է ներգաղթյալներին և կանանց, սակայն նա եղել է անկողմնակալ:

Մամուլի ազգային ակումբի ներկայացուցիչ Թոմաս Բառի համար լրագրողի գործը կայանում է պատմությունից փաստեր քաղելու մեջ:

«Ժողովրդավար երկրում դա է լրագրողի հիմնական դերը. ընտրողներին և հանրությանը տեղեկացնել, թե ինչ է ասում թեկնածուն և որքանով է նրա ասածը ճշմարիտ»:

Սակայն Ռոսենսթեյլը կարծում է, որ լրագրողների կողմնակալությունը կունենա շատ տխուր հետևանքներ:

«Մեզ անհրաժեշտ են լրագրողներ, ովքեր կհանդիսանան այլ քաղաքացիների դիտորդներ՝ ճշմարտությունը և իրականությունը բացահայտելու համար, իսկ թե ինչպես է այն ընկալվում, դա արդեն քաղաքացիների գործն է»:

Ամեն դեպքում անկախ նրանից, թե որ թեկնածուն հաջորդ հունվարին կտեղափոխվի Սպիտակ տուն, այս քարոզարշավը կմնա պատմության մեջ որպես հիշարժան և արտասովոր ոչ միայն թեկնածուների, այլև լրագրողների համար:

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 1132 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook