USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչքան անվստահ է իրեն զգում ՀՀԿ-ն
2016-10-11 09:26:00
Տպել Տպել

Այն, ինչ կատարվեց երեկ Վանաձորում պարզապես խայտառակություն էր: Ընդդիմադիր ուժերը՝ ունենալով մեծամասնություն քաղաքի ավագանիում, նախապես ձեռք բերելով համաձայնություն՝ քաղաքապետի միասնական թեքնածուի շուրջ, չկարողացան Քրիստ Մարուքյանին քաղաքապետ ընտրել: Պատճառն էլ այն է, որ ավագանու 4 ընդդիմադիր անդամ իրենց ձայները տվեցին ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանին՝ խախտելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը:

Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք ՀՀԿ-ն ճնշում է գործադրել այդ 4 իբր ընդդիմադիր գործիչների վրա, թե՞ գաղտնի համաձայնության է եկել ավագանի անցած ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: Եվ «Լուսավոր Հայաստանը», ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է ամենինչ անեն՝ այս դավաճանությունը խաբեությունը բացահայտելու և հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու համար: Այլապես այս դեպքը մեծ վնաս կհասցնի նրանց՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Իսկ բացահայտելու ձևերը շատ պարզ են: Ավագանու անդամները, իսկ ընդդիմությունը Վանաձորում ունի 18 մանդատ 33-ից, այսինքն մեծամասնություն է կազմում, կարող են անվստահություն հայտնել նորընտիր քաղաքապետին, այդ քվեարկությունն էլ տեղի կունենա բաց ձևաչափով և բոլորը կտեսնեն այդ 4 «հերոսներին», որոնք պայմանավորվածության են եկել իշխանությունների հետ: Դե իսկ եթե այդ երեք ուժերից մեկը հրաժարվի անվստահություն հայտնել ու փոխել քաղաքապետին, կհասկանանք, որ դա եղել է այդ ընդդիմադիր ուժի քաղաքական որոշումը, հանրությունն էլ կիամանա, թե այս ընտրություններին ով է լինելու ՀՀԿ-ի կցորդը, ինչը մյուս երկու ուժին լրացուցիչ ձայներ կապահովի:

Հ.գ. Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչքան անվստահ է իրեն զգում ՀՀԿ-ն...նրանք դիմեցին այս խայտառակ խարդախությանը, որ նույնիսկ այս մեկ քաղաքը՝ Վանաձորը չվերադարձնեն ժողովրդին: Իրենք գիտեն, որ դրանից հետո դոմինոյի սկզբունքով իրենց կառուցած արատավոր համակարգը կփլուզվի: Եվ սա գիտակցելով, հասարակությունը պետք է էլ ավելի ուժեղացնի ճնշումը իշխանությունների և ընդդիմության վրա, պահանջելով արդարություն:

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 6889 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook