USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 24 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հանրային սեփականությունը վաճառելը՝ անօրինականություն է
2016-10-11 22:08:00
Տպել Տպել

Դուք Կարեն Կարապետյանից բացի պետական մի քանի հաստիք կրճատելուց և ընդամենը գողությունների մասին անհասցե, վերցական հայտարարությունների անելուց զատ այս ընթացքում որևէ այլ բան անելիս տեսա՞ք։
Մարդն, որն ուզում է իր անունը կապել երկրում դրական փոփոխությունների հետ առնվազն պետք է
ա. վերանայել նախորդ կառավարության որոշումները կամ տնտեսության այս կամ այն ոլորտին վերաբերող օրենսդրական նախագիծը,
բ. պետք է առարկեր սեփական տնտեսական քաղաքականությանը և պետք է հանրայնացներ այս նախագիծը, քանի որ պարտավոր է հանրությանն իրազեկել, թե ինչ է սպասվում իրեն, առանց այն էլ կործանվող տնտեսությամբ երկրում, վերջի վերջո մի փոքրիկ հույսը կամ դրական փոփոխությունը կարող է մի քանի ընտանիքի ստիպել հրաժարվել ճամպրուկները կապելուց և երկիրը լքելուց։
Այս երկուսից, պարզվում է, և ոչ մեկը չի արվել։
Առաջին մասով, նոր կառավարության օրոք ընդունվեց աղմկալի և խնդրահարույց հարկային նոր օրենսգիրքը, որը օրակարգ էր բերվել նախորդ կառավարության կողմից։
Այս հարկային օրենսգիրքը ոչ այլ ինչ է քան մահապատժի դատավճիռ մեր երկրում միջին խավի և փոքր ու միջին բիզնեսի համար, կամ էլ հայրենական տնտեսության մահախոսական։
Երկրորդ՝ աճուրդի է հանվել պետական գույքը՝ հրապարակի մասնաշենքերի մեկը, որպեսզի պետական բյուջե լցվի։
Միթե սա հեռատես մենեջերի որոշում է, բացի այն, որ հանրային սեփականությունը վաճառել է անօրինականություն է, այս մասնաշենքի վաճառքը չի ապահովելու պետական եկամուտների կայունություն։
Միթե հեռատես և ազնիվ մենեջերը, ինչպես ինքն իրեն հռչակել է Կարեն Կարապետյանը, փոխանակ անբարեխիղճներին ստվերից դուրս բերելու և նրանցից գանձված հարկերով պետական բյուջեի եկամուտներն ապահովելու, կշարունակի փոշիացնել և՛ պետական գույքը, և՛ այդ գույքից ստացված եկամուտները։
Մոսկվայից ժամանած մեր ընկերը ավելի շատ է ձև է առանց բովանդակության, իսկ նրա՝ ՝իբրև թե ինչ-որ բան անելու, կառավարությունում և լրատվական դաշտում արհեստական աժիոտաժներ ստեղծելը ավելի է ամրացնում արտագաղթելու մտադրություն ունեցողների մեջ ժամ առաջ Հայաստանը լքելու անհրաժեշտությունը։
Կարեն Համբարձումյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 5534 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook