- 2025-03-19 20:41:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
- 2025-03-19 12:22:00Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը
- 2025-03-19 11:39:00Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan
- 2025-03-19 10:59:00ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը
- 2025-03-17 23:15:00Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Նաիրիտի» համակարգող խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Այն, ինչ իրենից ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցները, պարզ և հասարակ է՝ ամենօրյա տեղեկատվության հավաքում, մշակում և տարածում զանգվածային լսարանի շրջանում։ Ամենօրյա տեղեկատվության հսկայական քանակը տարածող միջոցների տեսակներն ու միջոցները բազմաթիվ են ու բազմազան։ Տեղեկատվական այս կամ այն աղբյուրի ընտրությունը հասարակությունը կատարում է՝ հիմնվելով տվյալ աղբյուրի կողմից տրամադրված փաստացի տեղեկատվության, դրա հավաստիության, անաչառության, անկողմնապահության, այս կամ այն քաղաքական ուժերից անկախության աստիճանից։ ԶԼՄ-ների` զանգվածների վրա ունեցած հսկայական ազդեցության շնորհիվ դրանք ճանաչվեցին որպես չորրորդ իշխանություն, որի հիմնախնդիրն է՝ ձևավորել հասարակական կարծիք, ազդել մարդկանց մտքերի, զգացմունքների, հայացքների վրա։
Ըստ Մամուլի և մյուս լրատվական միջոցների մասին ՀՀ օրենքի՝ մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցներն առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, հավասարության, մարդասիրության, տարակարծության, հանդուրժողականության, հարգանքի, խղճի ազատության սկզբունքներով և համամարդկային այլ արժեքներով, օժանդակում են հրապարակայնությանն ու ժողովրդավարությանը, մտքի, խոսքի, բազմակարծության ազատությանը: Այսօր Հայաստանում տարածված լրատվական միջոցներից ոչ բոլորն են առաջնորդվում վերոնշյալ օրենքով, մասնավորապես՝ խոսքի, մտքի բազմակարծության ազատությանը օժանդակման մասով։
Որևէ մեկի համար նորություն չէ իշխանական հովանու ներքո գործող հանրային և ոչ հանրային համարվող զանգվածային լրատվամիջոցների վերաբերմունքը Հայաստանում տիրող իրական պատկերի վերաբերյալ։ Ակամայից հիշում ենք Կարգին հաղորդման մի դրվագ, երբ տան մեծահասակ պապը անընդհատ կրկնում է․ «Հայաստանն եմ ուզում, Հայաստանն եմ ուզում»։ Որդին բարկացած ասում է․ «Հա, բայց մենք Հայաստանում ենք ապրում, ինչի՞ ես Հայաստանը ուզում»։ Պապը պատասխանում է․ «Ես Հ1-ի Հայաստանն եմ ուզում»։
Սա ընդամենը հումոր է, որը բացարձակ իրականություն է։
Այո՛, պատահաբար կամ սխալմամբ, եթե նայում ես Հանրային առաջին հեռուստաալիքը՝ բացահայտում ես, որ Հայաստանը կատարյալ դրախտային երկիր է, որտեղ չկան ո՛չ բողոքող քաղաքացիներ, ո՛չ տարրական պայմաններից զուրկ ապրող աղքատներ․․․ Հ1-ի Հայաստանում մարդիկ երջանիկ են, անհոգ։
Ցավոք, միայն Հ1-ով չի սահմանափակվում իրականությունը լղոզված, գունազարդված, ցավագին երևույթներից սրբագրված ներկայացնող լրատվամիջոցների ցանկը։ Ընդամենը օրեր առաջ Հայաստան էին այցելել մարդիկ, որոնք պատրաստ էին վերաթողարկել տարիներով անգործության մատնված, թալանված, իսկ մի որոշակի զանգվածի կարծիքով՝ անհույս վիճակում գտնվող «Նաիրիտ» գործարանը՝ իր ողջ հզորությամբ՝ երբեմնի հսկային նոր կյանք հաղորդելու ցանկությամբ։
«Նաիրիտում» 150 մլն դոլարի ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող անձանց ամեն օր չենք հանդիպի մեր երկրում, և վերջապես, երբ «EU ASIA Busines Finance Centre» Հոլդինգը Սլովակիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի 11 բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությամբ ժամանեց Հայաստան, հանդիպեց ՀՀ վարչապետի և Կառավարության մի շարք այլ անդամների հետ, քննարկվեց «Նաիրիտի» հարցը, նման կարևոր սենսացիան ոչ բոլոր լրատվամիջոցները լուսաբանեցին։
Ավելին, հանդիպումից երկու օր անց, Հոլդինգի անդամներից մի քանիսը հրավիրեցին մամուլի ասուլիս որին ներկա էին մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ իշխանական թևի ներքո գործող հեռուստատեսության ներկայացուցիչներից, սակայն, ընդամենը մի քանի լրատվական լուսաբանեց այդ ասուլիսը։ Այդ անտեսումը համարել որոշների տհասության կամ քաղաքական անհեռատեսության արդյունք` դժվար է:
Ակնհայտ է, որ նրանք շարժվում են իշխանությունների ցուցումով և թույլտվությամբ, լուսաբանում միայն այն իրադարձությունները, որոնք ձեռնտու են իշխող քաղաքական ուժին: Եվ ընդամենը այդ քայլով, կարելի է հասկանալ, թե ինչ վերաբերմունք ունի իշխանությունը տվյալ խնդրի նկատմամբ։ «Նաիրիտի» վերագործարկման հարցը, թվում է՝ հուզում է միայն աշխատանքից զրկված և Նաիրիտը իրենց տունը համարող նաիրիտցիներին, և հատուկենտ անհատներին, ինչպես նաև եվրոպական հոլդինգի անդամներին, բայց ոչ՝ մեր երկրի զարգացման համար պատասխանատու իշխանություններին։
Թվում է, թե «Նաիրիտը» սոցիալ-տնտեսական խնդիր է, և ոչ՝ քաղաքական, և կարծես անհասկանալի է իշխանական պրոպագանդայով զբաղվող ԶԼՄ-ների կողմնակալ վերաբերմունքը «Նաիրիտում» Եվրոպական ընկերության կողմից ներդրումներ իրականացնելու առաջարկի, նրանց այցի և ասուլիսը լուսաբանելու, ավելի շուտ՝ չլուսաբանելու հարցում։
Իրականում «Նաիրիտի» հարցը խորապես քաղաքական ենթատեքստ ունի, դա ցույց է տալիս իշխանությունների հայեցակարգը երկրի տնտեսությունը առողջացնելու, զարգացնելու իրական ցանկության կամ այդ ցանկության բացակայության, ինչ-որ բան անելու իմիտացիաներով հասարակությանը մոլորեցնելու մասին:
Կփորձեն զարգացնել երկրի տնտեսությունը, թե այն իսպառ մեռցնել` ցույց կտա ժամանակը, և Նաիրիտի վերաբերյալ կառավարության որոշումը պայմանավորված է հենց այդ հայեցակարգի բնույթով:
Ինչ վերաբերում է նման հեռուստաընկերությունների պահվածքին, կարծում ենք, որ ժողովրդի գիտակից հատվածը չի մնացել նրանց կողմից մատուցվող ինֆորմացիայի հույսին և լիարժեք տեղեկատվության համար դիմում է լրատվական այլ աղբյուրների»:

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor





