- 2025-03-19 20:41:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
- 2025-03-19 12:22:00Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը
- 2025-03-19 11:39:00Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan
- 2025-03-19 10:59:00ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը
- 2025-03-17 23:15:00Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Մոտ ապագայում հնարավոր է հայ քաղաքական միտքը հարստանա եւս մեկ շեդեւրով՝ Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանով, ով հայաստանյան քաղաքական դաշտում իր ներկայությունը ֆիքսելու հայտ է ներկայացրել։ Ու քանի որ բազմաչարչար հայ ընտրողը իրավունք ունի տեղեկանալու, թե ո՞ւմ է այսուհետ վստահելու իր բազմաչարչար ապագան, հրապարակում ենք մի հատված ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանի՝ «Разбор полета» ծրագրին Արա Աբրահամյանի տված հարցազրույցից։ Իհարկե, սույն հարցազրույցի ողջ հմայքն այն արա-աբրահամյանական ռուսերենով լսելն է, սակայն հայերեն թարգմանությամբ էլ այն որոշակիորեն պահպանել է իր «հմայքը»։
Եւ այսպես՝
Ի. Վորոբյովա- Բարև ձեզ: Մենք մեծ սիրով ողջունում ենք մեր այսօրվա հյուրին: Մեր հյուրն է Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:
Արա Աբրահամյան- Բարի երեկո, բարև ձեզ:
Ի. Վորոբյովա- Ուրախ եմ ողջունելու Ձեզ այստեղ: Մեր հերթական ծրագիրը սկսվում է ավանդական հարցից: Եվ դուք չեք կարողանա այն շրջանցել: Իսկ հարցը հետևյալն է. Որո՞նք են եղել այն բարդ որոշումները, որ կայացրել եք ձեր կյանքի ընթացքում, որոնք վերաբերել են ոչ միայն ձեզ, այլև ինչ-որ մարդկանց: Որոշումներ, որոնք կայացնելիս տատանվել եք, և այժմ կարող եք վերհիշել բոլոր մանրամասներով:
Արա Աբրահամյան - Գիտեք՝ սա ամենալավ, ամենահեշտ հարցն է ինձ համար, քանի որ ամենաբարդ որոշումը, որ կայացրել եմ՝ 1988 թ-ին է եղել, երբ ինձ նշանակեցին ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության վարչության պետի տեղակալ, և ես ստիպված էի հեռանալ Հայաստանից և տեղափոխվել Ռուսաստան ապրելու: Ես ունեմ հինգ եղբայր և մեկ քույր, ավելի ճիշտ՝ չորս եղբայր և մեկ քույր, մայր: Եվ դա ինձ համար բարդ որոշում էր: Մեր մոտ մեր քրոջ ամուսինը մեր եղբայր է։ Երկրորդ՝ իմ կինը, իհարկե, Մոսկվայից է: 7 ամիս ճնշում էր գործադրում ինձ վրա: Եվ ես հայտնվեցի Մոսկվայում: Ես միշտ լսում եմ իմ կնոջը: Ճիշտն ասած՝ դա անսպասելի բարդ որոշում էր: Ռուսերենի իմ իմացությունը, իհարկե, թույլ էր տալիս ինձ այստեղ ապրել: Գիտեք՝ կատակում եմ: Այնպես որ, դա իմ ամենաբարդ որոշումն է եղել, որ կայացրել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Գիտեք՝ Սովետական Միության ժամանակ ամեն ինչ այլ էր՝ այլ երկիր, այլ մշակույթ: Այն, ինչ կար այն ժամանակ, այժմ չկա: Ես կարող եմ ասել, թե ինչ կար այն ժամանակ, և որ այժմ չկա: Ի.
Վորոբյովա- Խնդրեմ՝ ասեք։
Արա Աբրահամյան- Ես շատ թե քիչ դաստիարակվել եմ Սովետական Միությունում: Այն ժամանակ վստահություն կար իշխանությունների, մարդկանց, ապագայի հանդեպ: Վստահությունը կարևոր հարց է: Վստահություն՝ ամեն ինչի հանդեպ: Այսօր, դժբախտաբար, այն չկա:
Եվ գիտեք՝ մարդիկ լավ զրուցում էին, ժպտում, ինչպես փիլիսոփա Սոկրատեսն է ասել, մարդուն բուժում է երեք բան. Առաջին՝ բառը: Ցանկացած հիվանդի կարելի է բառով բուժել: Մենք մոռացել ենք նման բաների մասին: Երկրորդ՝ դեղորայքը: Նա այն ժամանակ ասում էր, որ դրանք դեղաբույսերն են (Он тогда говорил- травы): Երրորդ՝ բժիշկը, վիրաբույժը:
Մենք մոռացել ենք բառերի մասին: Դրանք այն բաներն են, որ ես ինչպես եղել եմ, այնպես էլ մնացել եմ(Это веши, которые я какой был, я таким и остался): Այժմ մի փոքր փոխվել եմ: Ես մեծացել եմ հիվանդանոցում, գիտե՞ք: Իմ ծնողները բժիշկներ են, միանգամից ասեմ: Հայրս հիվանդանոցի գլխավոր բժիշկ էր, մայրս՝ բժիշկ: Եվ մենք ապրում էինք հիվանդանոցում: Ի. Վորոբյովա- Այժմ բավականին տարօրինակ է հնչում` մենք ապրում ենք հիվանդանոցում նախադասությունը։ Արա Աբրահամյան- Այո´, պատկերացնո՞ւմ եք, այժմ բավականին (да, представляете, сейчас очень довольны), բայց քանի որ հայրս հիվանդանոցի գլխավոր բժիշկ էր, մեզ տվեցին 4-5 մեծ սենյակներ, և մենք այնտեղ էինք ապրում 5 եղբայրներով և քույրիկս՝ առանձին սենյակում: Մենք ապրում էինք հիվանդանոցում: Գիտեք դուք ճիշտ եք. ծնողներս շատ էին ուզում, որ մեզնից մեկը դառնա բժիշկ։ Ես այդքան տաղանդավոր չէի։ Իմ եղբայրները ոսկե մեդալով են ավարտել՝ ողջ Հայաստանը գիտի։ Ոսկե մեդդալով է ավարել նաեւ քույրս. բայց մի քիչ ծանր։ Նրանք հասկանում էին՝ բժիշկ։ Հայերը ընդհանրապես էմոցիոնալ են. իրենց դժվար է բժիշկ լինել։ Հատկպաես հայրս տապառում էր դրանից. շուտ մահացավ, դժբախտ պատահար, շտապ օգնություն, ավարիայի տակ ընկավ։ Ես ողջ ժամանակ շփվում էի հիվանդների և բժիշկների հետ, և այլն: Մարդը բուժվում է, երբ ընկնում է հիվանդանոց, ոչ թե նրա համար, թե ինչ ազգ է( человек лечится, когда поподает в больницу не за то, что какую национальность): Այնտեղ չեն հարցնում, թե ինչ ազգ ես (Его там не спрашивают- какую тебе национальность): Երկրորդ՝ լավ մարդ ես, թե վատ: Նա հիվանդ է (Он больной): Նրան բուժում էին: Ես մեծացել եմ այս հոգով: Եվ այժմ էլ նույն կերպ եմ վերաբերվում: Տ. Ֆելգենհաուեր-Ինչպե՞ս եք որոշել, թե ուր ընդունվեք սովորելու, քանի որ, ինչպես հասկանում եմ, դուք այդքան էլ չէիք սիրում սովորել:
Արա Աբրահամյան- Գիտե՞ք ինչպես ես կասեմ ձեզ: Երբեմն, երբ շատ ես ցանկանում, հրաշք է տեղի ունենում: Ես ընդունվեցի գյուղատնտեսական ինստիտուտ: Ապա հայտնվեցի ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերական ձեռնարկությունում, որտեղ 7000 մարդ էր աշխատում: Ինձ նկատեց տնօրենը և իր օգնականը դարձրեց: Երբ ես տնօրենի օգնական էի, աշխատում էի շատ աչքի ընկնել: Շատ էի կարդում: Այլ ելք չկար: Այդ ժամանակ ես միշտ կրկնում էի, որ կյանքում 2 բան է կարևոր՝ իշխանությունը և շահը:
Գիտե°ք՝ դրանք լավ հասկացություններ են: Դուք լավ, գեղեցիկ կանայք եք: Ինձ շահավետ է ձեզ հետ զրուցել: Այն լավ, դրական բառ է:
Տ. Ֆելգենհաուեր- Եվ վերջին ավանդական հարցը. Ի՞նչ որոշման շուրջ եք այժմ տատանվում։
Արա Աբրահամյան- Այժմ ես ուրախ եմ( Я сейчас в восторге, как вы хорошо час прошел, я даже не чувствовал): Չեմ զգացել, թե ինչպես է ժամանակն անցել, և մենք չհասցրեցինք շատ բաների մասին խոսել, քննարկել: Ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ես բոլորի հետ էլ համաձայն եմ և երջանիկ եմ, որ այդպիսին եմ:
Նյութի աղբյուր Elq.am

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor





