- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2025-01-11 09:58:00Վարդան Ղուկասյանը դիմել է ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
- 2025-01-10 21:10:00«Ժողովուրդ». Նոր «Մասկի շոուներ» կլինեն․ Փաշինյանը հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել իր ընդդիմախոսներին
- 2025-01-09 12:10:00Ալիևը Փաշինյանի հետ համաձայնեցված խա՞ղ է տանում. իրականում նոր արյան հոտ է փչում
- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Մինչ ողջ Հանրապետության ուշադրությունը կենտրոնացած էր Վանաձորում ու Գյումրիում տեղի ունեցող ընտրական գործընթացների վրա, ու բոլորը, շունչները պահած, հետևում էին, թե ովքեր են, ի վերջո, դառնալու Վանաձորի, Գյումրվա քաղաքապետեր, նախագահ Սերժ Սարգսյանն այդ ընթացքում որոշում էր կայացնում ՀՀ ԿԱ ՊԵԿ ղեկավարի անձի շուրջ. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:
Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Այսպիսով արդեն վստահաբար կարելի է ասել, որ, Սերժ Սարգսյանի հոժար համաձայնությամբ, Հայաստանի տնտեսության կառավարման բոլոր լծակներն այլևս գտնվում են վարչապետ Կարեն Կարապետյանի տրամադրության տակ, ով, մինչև վերջ հավատարիմ մնալով իր սկզբունքին, ՊԵԿ ղեկավարի պաշտոնում առաջարկել էր «Գազպրոմի» ղեկավարին, ով լիովին համապատասխանում է Կարապետյանի` կառավարության վերաբերյալ ունեցած տեսլականին:
Թե հատկապես ինչն է փոփոխության ենթարկելու Հարությունյանը ՊԵԿ-ում, իհարկե, ցույց կտա ժամանակը, բայց որ անելիքները հսկայական են, իսկ շատ խնդիրներ էլ` անլուծելի, կասկած չի հարուցում. միայն այն հանգամանքը, որ այսուհետ ևս համաշխարհային ֆինանսական խոշորագույն կազմակերպությունների բարի կամքից է կախված լինելու այն հարցը, թե Հայաստանը հատկապես ինչ հարկային օրենսգրքով է ղեկավարելու ոլորտն, ու բիզնեսի ինչ խաղի կանոններ են գործելու երկրում, գործնականում անհնար է դարձնում Հարությունյանի հետ կապվող հույսերի իրականացումը, քանի որ, ինչպես վերջերս ընդունված նոր Հարկային օրենսգրքի ընդունման պրոցեսը ցույց տվեց, եթե համաշխարհային կառույցները որևիցե բան փորձում են պարտադրել Հայաստանին, ապա մեր երկիրը, որպես կանոն, չի ունենում իրեն անհրաժեշտ դիմադրողականության այն մակարդակը, որը պետք է թույլ տար նրան` «ոչ» ասելու ցանկացածին, ով կփորձեր իրեն պարտադրել սեփական շահերից չբխող բաներ, իսկ այս պարագայում`մի ողջ Հարկային օրենսգիրք, որը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Ասել կուզի` ՊԵԿ-ը մի ոլորտ է, բնագավառ, որի նորմալ կենսագործունեությունը ավելի շատ կախված է ոչ թե այն հանգամանքից, թե ով է անձնապես ղեկավարում այդ համակարգն, այլ այն բանից, թե ինչպիսի վերաբերմունք ունեն ֆինանսական համաշխարհային խոշորագույն կառույցները մեր երկրի նկատմամբ:
Իսկ այն, որ նրանց ունեցած վերաբերմունքն այնքան էլ դրական չէ, կասկածի տեղիք չի տալիս. բանը հասել էր նրան, որ արդեն իսկ հնչում էին հստակ սպառնալքներ, թե եթե ԱԺ-ը չընդունի նոր Հարկային օրենսգիրքը, ֆինանսական կառույցները կպատժեն Հայաստանին ու այլևս վարկ չեն տա:
Այսքանից հետո, սակայն, շատ բնական հարց է ծագում`եթե Կարապետյանն այս ամենից շատ լավ տեղյակ է, ապա ինչո՞ւ է համաձայնել Սարգսյանի առաջարկին ու սեփական մարդուն կարգել ՊԵԿ ղեկավար: Մի՞թե չի հասկանում, որ չափազանց կարճ ժամանակահատվածում փոշիացնելու է այն վստահությունը, որ հասարակության որոշակի հատված տածում է իր նկատմամբ:
Հարցի պատասխանը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել, առավել քան ակնհայտ է: Իրականում չի բացառվում, որ Հարությունյանի նշանակումն ամենևին էլ Կարապետյանի սրտով եղած չլինի:
Համենայն դեպս` ակնհայտ է, որ ներկայիս ՊԵԿ ղեկավարին մի կերպ է հնարավոր եղել համոզել գալ ու ղեկավարել մի ոլորտ, որը հասարակության աչքերում ամենավարկաբեկվածն է պետական ողջ ապարատում: Չնայած ՊԵԿ-ը համարվում է հզորագույն լծակ` երկրի կառավարման համակարգում, բայց դրա «սեփականշնորհումը» Կարապետյանի կողմից կարող է ունենալ միանգամայն հակառակ հետևանքներ հենց վարչապետի համար. նրա ունեցած նպատակները հեռահար են, իսկ ժողվրդական վարկանիշի հարցը`կենսական, ուստի` Կարապետյանին ամենևին էլ հարկավոր չէր սեփական անունը կապել մի կառույցի հետ, որը, բացի համազգային անեծքից, ուրիշ այլ բան իր ողջ գոյության ընթացքում առայժմ չի վաստակել:
Իսկ Սերժ Սարգսյանին, ինչ խոսք, Հարությունյանին ՊԵԿ ղեկավար նշանակելը ձեռնտու է բոլոր առումերով. նախ` այլևս կձերբազատվի անձնական պատասխանատվություն կրելուց ու ՊԵԿ-ի, դրա ղեկավարի հետ ասոցացվելուց, երկրորդ` առիթ կունենա` հարկ եղած դեպքում և կասկածի տակ առնելու Կարեն Կարապետյանի հեղինակությունն ու մասնագիտական պոտենցյալը` մատնանշելով այն բոլոր բացթողումներն ու խնդիրները, որ, անկասկած, ապագայում առաջանալու են հարկային մարմիններում:
Ասել կուզի`Կարապետյանը լիովին հայտնվում է Սարգսյանի ձեռքերում, ով իր ուզած պահին կարող է օգտագործել այն լծակները, որ ունի Կարապետյանի դեմ` նրան քաղաքականապես լիկվիդացնելու համար:
Առերևութորեն վստահելով ու Կարապետյանին հանձնելով երկրի կառավարման բոլոր թելերն ու հիմնական լծակները` Սարգսյանը հրաշալի լծակներ է ձեռք բերում Կարապետյանի դեմ` նրան 100%-ոց խամաճիկի վերածելու. Հարությունյանին ՊԵԿ ղեկավար նշանակելու Սարգսյանի քայլը ոչ այլ ինչ է, եթե ոչ դավ`նյութված վարչապետի դեմ:
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»