- 2025-03-19 20:41:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
- 2025-03-19 12:22:00Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը
- 2025-03-19 11:39:00Նկարում Սերգեյ Մարտիրոսյանն ու Դավիթ Մելքումյանն են. այս երկու անձինք 2023 թվի սեպտեմբերին՝ Եվլախում, ստորագրեցին Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը.Arthur Hambardzumyan
- 2025-03-19 10:59:00ՇՏԱՊ. Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը
- 2025-03-17 23:15:00Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
- 2025-03-13 21:09:00Վարդան Ղուկասյանի ճակատագիրն այլևս գտնվում է Աստծո ու դատավորի ձեռքերում…
- 2025-03-13 12:51:00Քոչարյանն ու Դոգը՝ Փաշինյանի հիմնական մրցակիցներ․ հարցումներ և իրականություն
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին սաստիկ զայրացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Պրն Շարմազանովն այնքան է զայրացել, որ ավելի խելացի բան չմտածելով` պարզապես հիշեցրել է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է (երեւի Լավրովին է հիշեցրել)։
Իսկ ելույթի մնացած մասը նվիրել է Թուրքիային «նախշելուն»` հիշեցնելով, որ այդ երկիրը միշտ ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում է ունեցել, հանցագործ է, պատերազմ է հրահրում եւ այլն։ Այլ կերպ ասած` ՀՀԿ խոսնակը ենթադրել է, որ Ռուսաստանում այդ մասին չգիտեն, եւ տեղյակ է պահել` որպեսզի հաջորդ անգամ նրանք Թուրքիայի դրական դերակատարման մասին չխոսեն։
Սա, իհարկե, պարզունակ մոտեցում է, որովհետեւ, վստահեցնում ենք, Ռուսաստանը շատ լավ գիտի Թուրքիայի վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի նկատմամբ։ Առավել եւս` գիտի ծագումով հայ, թիֆլիսաբնակ Քալանթարովների գերդաստանից սերած Լավրովը։ Եվ եթե ամեն ինչ շատ լավ իմանալով խոսում է Թուրքիայի «դրական դերակատարման» մասին, նշանակում է` այս փուլում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում բավականին մերձեցել են։ Անկախ նրանից` դուր է գալիս դա մեզ, թե ոչ։
Իսկ ինչպիսի՞ն է մե՛ր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Տեսեք` Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, հետո հայտարարվեց, որ քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` «փոխզիջումների համատեքստում», եւ Հայաստանի իշխանական շրջանակները դա ներկայացրեցին որպես մեծ նվաճում։ Այսինքն` կարող էին նաեւ միակողմանի զիջումների մասին խոսել, բայց փոխզիջումների մասին են խոսել։ Կողմերի «զիջումներն» էլ կարծես թե մոտավորապես հայտնի են. հայկական կողմը պիտի տարածքներ զիջի (ենթադրաբար` առնվազն հինգ շրջան), ինչի դիմաց ադրբեջանական կողմը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը (կամ որեւէ այլ միջանկյալ կարգավիճակ, բայց` հաստատ Ադրբեջանի կազմից դուրս)։ Սա, կրկնում ենք, հայկական կողմը գնահատում է որպես փայլուն հաջողություն եւ համարյա իդեալական տարբերակ։
Ու հիմա տեսեք, թե ինչ է ստացվում։ Ըստ էության` Ռուսաստանն էլ է մոտավորապես նույն տարբերակն առաջ քաշում։ Պարզապես նրանց համար կարեւոր է ոչ այնքան ԼՂՀ ապագա կարգավիճակը, այլ տարածքների վերադարձից հետո իրենց խաղաղապահների ներկայությունը։ Թուրքիան էլ կարծես թե առանձնապես դեմ չէ` նրանք բազմիցս տարբեր առիթներով հայտարարել են, որ եթե հայկական կողմը վերադարձնի «օկուպացված տարածքները», իրենք կբացեն հայ-թուրքական սահմանը (այլ կերպ ասած` «դրական դերակատարում կունենան»)։ Խնդիրն, իհարկե, այն չէ` Թուրքիան անմիջական մասնակցություն կունենա՞ կարգավորման բանակցություններում, թե ոչ։ Իհարկե չի ունենա, դա բացառված է. բանակցային ֆորմատը կարող է փոխվել միայն կոնսենսուսով, իսկ հայկական կողմը դրան երբեք չի համաձայնվի։ Բայց ի՞նչ տարբերություն` մեզանից բացի բոլոր կողմերին ձեռնտու տարբերակը Թուրքիա՞ն է առաջարկում, թե՞ Ռուսաստանը։ Կամ ենթադրենք` առաջարկվող տարբերակը ոչ թե մեզանից բացի բոլորին է ձեռնտու, այլ Ադրբեջանի՛ց բացի բոլորին։ Միեւնույն է` կարեւորը ոչ այնքան բանակցային ֆորմատն է, որքան առաջարկվող տարբերակի էությունը։
Իսկ այդ հարցում Հայաստանն իրեն ոչ թե հասուն սուբյեկտի պես է պահում, այլ խռովկան երեխայի։ Ապրիլյան պատերազմ եղավ` ռուսներից խռովեցին, հետո «Իսկանդերներ» տվեցին` նորից սկսեցին ռուսների արեւով երդվել, հետո Լավրովն ինչ-որ բան ասաց` նորից խռովեցին, եւ այսպես շարունակ։ Առանց հասկանալու, որ նման հարցերում խռովել-չխռովելն անիմաստ է, պետք է հասկանալ, թե «խաղացողներից» որն ինչ շահեր ունի, որն է քո սեփական շահը, հնարավո՞ր է արդյոք առկա ռեսուրսներով հասնել դրան, եւ եթե հնարավոր չէ` ինչպե՞ս պետք է իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով։
Եվ որ ամենակարեւորն է` այդ ամենը պիտի պարզ ու հստակ ներկայացնել հասարակությանը։ Եվ ոչ թե դրսում հայտարարել, որ «տարածքներ կարգավիճակի դիմաց»-ն իդեալական տարբերակ է, իսկ ներսում քարոզել «ոչ մի թիզ հող»։ Հակառակ դեպքում հերթական անգամ ժողովուրդն ապաշնորհ իշխանությունների գործունեության արդյունքները կընկալի որպես «հայի բախտ» ու չի հասկանա, թե ինչո՞ւ «հայերին չեն սիրում»։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

