USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է Հալեպի ռմբակոծումները
2016-10-19 13:34:00
Տպել Տպել
 
People remove belongings from a damaged site after an air strike Sunday in the rebel-held besieged al-Qaterji neighbourhood of Aleppo, Syria, Oct. 17, 2016.

People remove belongings from a damaged site after an air strike Sunday in the rebel-held besieged al-Qaterji neighbourhood of Aleppo, Syria, Oct. 17, 2016.

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի օրը հայտարարել էր, որ ռմբակոծումները դադարեցվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին:

Ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցմամբ հնարավորություն է տրվում քաղաքացիական բնակչությանը և ընդդիմության զինյալներին լքել Հալեպը, ինչպես նաև դուրս բերել հիվանդ ու վիրավոր մարդկանց:

ՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի որոշումը:

«Մենք կօգտագործենք այս դադարը՝ առավելագույնն անելու համար: Իհարկե, անհրաժեշտ է ավելի երկար դադար, որպեսզի հնարավոր լինի այնտեղ հասցնել համապատասխան տեխնիկա, սակայն յուրաքանչյուր դադար ողջունելի է», ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Երկուշաբթի օրը տեղի ունեցած ռմբակոծումների արդյունքում 23 մարդ է զոհվել Հալեպի հյուսիսում զինյալների վերահսկողության տակ գտնվող գյուղում:

Մեծ Բրիտանիայում գործող մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական կազմակերպությունը ասել է, որ ամենաշատը ռմբակոծման է ենթարկվել Քաթերջին, ուր փրկարարները փլատակներից դուրս էին բերում ռմբակոծության զոհերին:

Ռմբակոծությունները շարունակվում են այն ժամանակ, երբ դիվանագետներն անհաջող փորձեր են ձեռնարկում՝ դադարեցնելու սիրիական հակամարտությունը, որի զոհ են դարձել արդեն 300 հազար հոգի:

ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրներ մեղադրել են Ռուսաստանին և Սիրիային Հալեպում վայրագություններ իրականացնելու համար, սակայն ռուս պաշտոնյաները հերքում են դա:

Մի քանի կնքված զինադադարներ Սիրիայում խախտվել են, ներառյալ վերջերս հաստատված ռուս-ամերիկյան զինադադարի ծրագիրը: Նախորդ շաբաթվա վերջում Ռուսաստանի և այլ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումներից հետո շվեյցարական Լոզանում նախատեսվում է սկսել բանակցային նոր փուլ՝ սիրիական հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար:

amerikayidzayn.com

Այս նյութը դիտել են - 7102 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook