USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ վարչապետ. Ամեն մարդ առանց որևէ պրոբլեմի կարող է ցանկացած ապրանք ներկրել
2016-10-22 10:40:00
Տպել Տպել

Կոռուպցիայի ու մենաշնորհների խնդիրները թերևս Հայաստանի առաջ ծառացած ամենալուրջ ու առանցքային խնդիրներն են: Յուրաքանչյուր քաղաքացու առնչվում են այս խնդիրները և յուրաքանչյուր քաղաքացի նոր կառավարության ձևավորումից ու նոր ծրագրի հաստատումից առաջին հերթին փորձում է ստանալ այդ երկու երևույթների դեմ պայքարի մասին հարցերի պատասխանները:

Այս խնդրին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև լրատվական դաշտի մի խումբ ներկայացուցիչների տված հարցազրույցում: Սովորության համաձայն վարչապետի պատասխանները եղել են հակիրճ, բայց միևնույն ժամանակ բովանդակալից ու սպառիչ:

«Ոնց ենք պայքարելու մոնոպոլիաների դեմ՝ արդար, հավասար պայմաններ ստեղծելով: Ո՞նց ենք պայքարելու կուռուպցիայի դեմ` այն գործիքակազմով, որն օրենքն ունի, որն օրենքը թելադրում է: Օրենքով պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, հավասար դաշտ ստեղծելով՝ պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ: Հիմնականում ամենաշատ դժգոհություն առաջացնողը ընտանիքի մեջ, կամպանիայի մեջ, քաղաքում, փողոցում, երկրում՝ դա անարդարությունն է»,- ասել է վարչապետը:

Նրա համոզմամբ` լինելու են ոլորտներ, որտեղ այսպես թե այնպես ժամանակի ընթացքում բիզնես սկսողներից մեկն օբյեկտիվ պայմաններով դառնալու է գերիշխող: Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր:

Այնուհետև անդրադարձել է կոռուպցիայի խնդրին, մասնավորապես նշելով. «Պետք է միջավայրը փոխենք, որպեսզի և որոշում կայացնելը դարձնենք ավելի թափանցիկ, հանրության համար հասկանալի, եթե փաստեր լինելու են՝ պետք է օգտագործել և կիրառել այն օրենքը, որ գոյություն ունի, որպեսզի դեմն առնենք»:

Լրագրողի ճշտող հարցին, թե` ամեն մարդ այսօր կարո՞ղ է ցանկացած ապրանք ներկրել, վարչապետը պատասխանել է. «Առանց որևէ պրոբլեմի: Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»:

Անահիտ Գրիգորյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 5426 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook