- 2025-03-29 19:17:00«Ես բլոգեր չեմ, ինձ հետաքրքիր չէ բլոգերությունը. ես չեմ աշխատում մարդու դժբախտության վրա ինչ որ էջեր կամ ինչ որ դիվիդենտ հավաքելու համար.Գևորգ Գևորգյան
- 2025-03-29 14:29:00ՀՀ իշխանությունները խափանում են վերադարձի բոլոր հույսերը` կտրկանապես մերժելով անգամ «Արցախ« բառի գործածությունը.Նատաշա Պողոսյան
- 2025-03-29 13:43:00Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Արա Աբրահամյանից
- 2025-03-28 20:22:00Ինչ իրավական զարգացումներ կարող են տեղի ունենալ Վարդան Ղուկասյանի գործով. iravunk
- 2025-03-17 23:15:00Լաս Վեգասի հայտնի հեռուստաընկերությունը կրկին անդրադարձ է կատարել Վարդան Ղուկասյանի դատական գործին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Մենք` որպես «նապաստակ», դատվում ենք». փաստաբանների մտահոգությունը
Փաստաբան Հայկ Հարությունյանը ՀՀ-ում ոստիկանների աշխատաոճը հակիրճ ու դիպուկ նկարագելու համար անեկդոտ է հիշում ու պատմում.
-Տարբեր երկրների ոստիկանների համար մրցույթ են կազմակերպում` իմանալու, թե որ երկիրն ավելի արագ կարող է բացահայտել գործը: Անտառում բաց են թողնում նապաստակ, ասում են` տեսնենք որ երկիրը շուտ կգտնի: Ամերիկացիները մեկուկես օրում են բացահայտում, գտնում իրենց տեխնիկայով, հատուկ միջոցներով: Անգլիացիներն իրենց շների միջոցով են բացահայտում, տեւում է մեկ օր: Հայերն ուղարկում են 2 տեսուչ` իրենց ցմփոր տեսուչներից, մտնում են ներս, 2 ժամ տուրուդմփոցից ձայն է գալիս ու, ձեռնաշղթաները գցած, արջին բերում են դուրս: Արջը գալիս է, մոտենում դատավորին, ասում է` «որտեղ պետք է ստորագրեմ, նապաստակը ես եմ»,-ասում է փաստաբանն ու շարունակում,-հիմա այդ արջի կարգավիճակում հայտնվել ենք մենք, որպես նապաստակ էլ դատվում ենք:
Փաստաբանների հանդիպումը լրատվամիջոցների հետ պատահական չէ. այսօր Գյումրիում որոշ փաստաբաններ մտահոգված են: Վերջին շրջանում անձանց նկատմամբ հաճախ մեղադրանքներ են ներկայացվում` ոստիկանների աշխատողների նկատմամբ դիմադրություն ցույց տալու կապակցությամբ, որը սահմանվում է քրեական օրենսգրքի 316 հոդվածով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Փաստաբան Թամարա Յայլոյանի խոսքով` այս գործերում ամենահետաքրքիրն այն է, որ չկան ապացույցներ, միայն ոստիկանների ու պաշտպանյալների ցուցմունքներն են, սակայն, չգիտես ինչու, մշտապես նախաքննական մարմինը, հետագայում նաեւ դատարանը արժանահավատ դիտում են ոստիկանության աշխատողների ցուցմունքները:
-Արժանահավատ դիտում են ոստիկանության աշխատողների ցուցմունքներն այն պարագայում, երբ որ մենք հաճախակի տեսնում ենք, թե ինչպես ոստիկանության աշխատողներն իրենց իրավունքներն ու պարտականությունները, անգամ այն տարրական կանոնները, որոնք իրենք պարտավոր էին իմանալ իրենց աշխատանքը կատարելիս, չգիտեն եւ իրենք խախտում են իրենց իսկ կողմից սահմանված օրենքներն ու կանոնները եւ պահանջում, որպեսզի քաղաքացիները ենթարկվեն իրենց անօրինական պահանջներին,-ասում է Թ.Յայլոյանը եւ օրինակ նշում: Փաստաբանի տեղեկացմամբ` ներկայում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է գործ, որտեղ ոստիկանության աշխատակիցները չեն կարող պատասխանել, թե որոնք են իրենց իրավունքներն ու պարտականությունները, արդյո՞ք իրավունք ունեն նմանատիպ պահանջ ներկայացնել, թե՞ ոչ:
Այս գործում, անկախ վերը նշվածից, մեղադրյալի կարգավիճակում հայտնվել են փաստաբանների պաշտպանյալները:
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը որոշ խնդիրներ է թվարկում եւ մատնանշում պատճառահետեւանքային կապը, քաղաքացիների անտեղյակությունն ու ոստիկանների ոչ արհեստավարժ լինելը:
-Խնդիրն այն է, որ եւ ոստիկանության, եւ քաղաքացիների վրա կան մարմնական վնասվածքներ, սակայն որպես մեղադրյալ ներգրավվում են միայն քաղաքացիները, ավելի ծանր մարմնական վնասվածքներ կան քաղաքացիների վրա, սակայն տուժողներ ճանաչվում են ոստիկանները: Ամիսներ են պետք, որպեսզի ապացուցես կամ չապացուցես, որ սա եղել է սադրանք կամ, համենայն դեպս, շարժառիթը չի եղել, ըստ օրենքի այն շարժառիթը, որն անհարժեշտ է քրեական օրենսգրքի 316 հոդվածի համար, բայց այդ ընթացքում քաղաքացիները գտնվում են կալանքի տակ,-ասում է փատաբանն ու եւս մեկ խնդիր մատնանշում.
-Ոստիկանությունն այսօր հանդիսանում է քաղաքացիների պաշտպանության տեսակետից ամենավտանգավոր կառույցը, այսօր ոստիկանությունը թիկունքով է կանգնած քաղաքացու իրավունքների նկատմամբ:
Փաստաբանը միաժամանակ նկատում է քաղաքացու մեղքը: Ասում է` քաղաքացիները երբեք ի սկզբանե հակված չեն իրենց իրավունքների պաշտպանությանը, չեն փորձում կանխել իրավունքների ոտնահարումը: Դիմում են մասնագետի օգնությանը, երբ իրավունքի խախտումն հետեւանք է առաջացրել: Փաստաբանը նաեւ ոստիկանների կադրային պատրաստվածության հարցն է բարձրացնում:
-Այսօր ոստիկանությունը, իրոք, գործելաոճով, կադրային պատրաստվածության աստիճանով եւ բարոյական տեսակետից լուրջ խնդիր է առաջացնում սովորական քաղաքացիների շրջանում: Մեկ քրեական գործ բացահայտելու համար ոստիկանությունը խախտում է տասնյակ քաղաքացիների իրավունքներ` անհարկի բերման ենթարկել, մասնավոր կյանքի խախտումներ, սակայն սրանք խախտվում են ցանկացած քրեական գործի շրջանակում,-ասում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը:
Փաստաբանը քաղաքացու եւ ոստիկանության միջեւ ծագած վիճաբանություններում ոստիկանության մոտեցումը սխալ է գնահատում: Ըստ Ա.Հայրապետյանի` եթե քաղաքացին ունենում է առերեւույթ հակաիրավական արարք, ոստիկանությունը նույն վարքագծով է մոտենում քաղաքացուն, որի իրավունքը, սակայն, ոստիկանը չունի:
-Մեր ոստիկանները կադրային առումով ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ են, դեռեւս չեն ելել փողոցային մտածելակերպից, տղայական մտածելակերպից ոստիկանության շատ աշխատակիցներ դեռեւս չեն ելել. այսինքն` եթե ոստիկանին ձեռք առնեն կամ վիրավորեն, արձագանքում է, բայց երբ որ գործը հասնում է հետեւանքին, ոստիկանը հետեւանքի մեջ մնում է միայն որպես ոստիկան:
Ոստիկանների նման պահվածքը, քաղաքացիների հանդեպ ոչ իրավական մոտեցումը Թամարա Յայլոյանը պայմանավորում է որոշ հանգամանքներով:
-Ամբողջ մեղավորությունը պետության վրա է դրված, յուրաքանչյուր անգամ, երբ որ նման դեպք է տեղի ունենում, մանրակրկիտ պետք է գործը քննվի, բոլոր հանգամանքները պարզվեն, իրականում մեղավորները պատասխանատվություն կրեն: Եթե չկան հիմնավոր ապացույցներ, անձանց նկատմամբ պետք է մեղադրանքներ չներկայացվեն, որպեսզի հաջորդ անգամ ոստիկանության աշխատակիցները գիտենան, որ իրենց յուրաքանչյուր գործողության համար պետք է պատասխանատվություն կրեն:
Այս վիճակից դուրս գալու եւ լուծման ուղիներ են նշում փաստաբանները: Ըստ նրանց` քաղաքացիները չպետք է լռեն, պետք է իրավունքների վերականգնման համար պայքարեն ու պահանջեն պատժել մեղավորներին:
Անի Մկրտչյան

Էջմիածնի քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանի կրակոցների հետևանքով կյանքից զրկված անձի գործով հայտարարվել է հետախուզում.armlur

Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան․ Ժողովուրդ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ոչ հարգալից վերաբերմունքը մտահոգություններ է առաջացրել

Թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն.Shamshyan

Փաշինյանը հրահանգել է՝ ազատման դիմումներ կգրե՛ք․ «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չի մարսելու. ինչեր է պատրաստվում բացահայտել Աղազարյանը ԱԺ-ում.armlur

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»


