- 2025-03-13 11:40:00Համախմբվելու ժամանակը. Վարդան Ղուկասյանի հարցում արդարությունը պե՛տք է հաղթանակի
- 2025-03-12 14:59:00Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
- 2025-03-12 14:20:00Լոս Անջելեսում տեղի է ունենալու ավտոերթ՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի
- 2025-03-11 15:18:00Free Vardan Ghukasyan he is Julian Assange of Armenia. Andranik Margaryan
- 2025-03-11 13:30:00Ինչու հետաձգվեց Վարդան Ղուկասյանի գործով նիստը եւ ԱՄՆ-ի փաստաբանական խմբի վերաբերյալ հնչող քննադատությունների մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱՄՆ նախագահական ընտրություններին մնում է ընդամենը կես ամիս։ Նոյեմբերի 8-ը քվեարկության օրն է նոր նախագահ եւ փոխնախագահ ընտրելու համար, թեեւ երդմնակալությունը տեղի կունենա միայն հաջորդ տարվա հունվարի 20-ին։
Իսկ այդ երկու ամսաթվերի միջեւ ամերիկյան ընտրիչները, որոնց դերը հաճախ այնքան էլ հասկանալի չէ այն երկրներում, որտեղ նման ինստիտուտը բացակայում է, պետք է հաստատեն ամերիկյան նոր առաջնորդին։ Թե՞ այնուամենայնիվ ընտրեն։ Փորձենք գլուխ հանել տվյալ ընթացակարգից։
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Ընտրությունների երկաստիճան համակարգը, որ կիրառվում է ԱՄՆ-ում, մշտական վեճերի եւ ոչ միանշանակ գնահատականների առարկա է ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս։ Գլխավոր պատճառը. ամերիկյան բնակչությունը նախագահին (նաեւ նրա հետ մեկտեղ առաջադրվող փոխնախագահին) ընտրում է ոչ ուղղակիորեն։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։
Համաժողովրդական քվեարկությունը տեղի է ունենում այսպես կոչված ընտրությունների օրը (Elections Day). նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող երեքշաբթի օրը։ Բայց ոչ նոյեմբերյան առաջին երեքշաբթին։ Եթե, օրինակ, նոյեմբերի 1-ը երեքշաբթի է, ապա ընտրությունների օրն ընկնում է ամսվա առաջին երկուշաբթիի (նոյեմբերի 7-ի) հաջորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 8-ին, ինչպես այս տարի։
Երեքշաբթին որպես քվեարկության օր ընտրվել է դեռեւս այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ը գյուղատնտեսական երկիր էր։ Ընտրական տեղամասեր հասնելու համար բազմաթիվ ֆերմերներին անհրաժեշտ էր մի ամբողջ օր (եւ էլի նույնքան՝ տուն վերադառնալու համար)։
Այդ պատճառով էլ երկուշաբթին ընտրությունների օր սահմանել չէր հաջողվում. կիրակի օրը մարդիկ գնում էին եկեղեցի։ Իսկ չորեքշաբթին, իր հերթին, այսպես կոչված շուկայական օր էր քաղաքներում, ուր ֆերմերները գալիս էին արդեն երեքշաբթի։ Դա հեշտացնում էր նրանց մասնակցությունը քվեարկությանը եւ նպաստում ընտրությունների մեջ նրանց ներգրավելուն։
Մինչեւ այդ օրը երկու հիմնական կուսակցությունները՝ Դեմոկրատականն ու Հանրապետականը, պետք է ներկայացրած լինեն ընտրիչների ցուցակը՝ անունների միանման քանակով։ Ըստ որում, ընտրությունների օրվան մասնակցող քաղաքացիները բնավ պարտադիր չեն տեսնի այդ անունները քվեաթերթիկում։
ՀԱՂԹՈՂԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ
Ընտրիչների թիվը յուրաքանչյուր նահանգում որոշվում է ըստ ամերիկյան Կոնգրեսում (535 մարդ. Ներկայացուցիչների պալատի 435 անդամ եւ 100 սենատոր) տվյալ նահանգի ներկայացուցչության։ Այդ թվին գումարվում են ընտրիչները Կոլումբիա տարածքից, որը կոնգրեսում ներկայացված չէ։ Դրանց թիվը հավասարեցվում է ամենից սակավ բնակեցված նահանգի (ինչպիսին տվյալ պահին Վայոմինգն է) ընտրիչների թվին. այսօր դրանք երեքն են։
Այսպիսով, ողջ ԱՄՆ-ի համար ընտրիչների ընդհանուր թիվը 538 մարդ է։
Համաժողովրդական քվեարկության ընթացքում գործում է «հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը. նահանգից ընտրիչներ են դառնում այն կուսակցության ներկայացուցիչները, որի թեկնածուն ձայների ավելի մեծ քանակ է ստացել։ Նահանգում տանուլ տված թեկնածուի կուսակցությունն այդ տարածքում մնում է առանց ընտրիչների։
Արդեն համաժողովրդական քվեարկության արդյունքներով, իմանալով առանձին նահանգներում կուսակցություններից յուրաքանչյուրի ստացած ընտրիչների թիվը, կարելի է որոշել հաղթողին։ Թեպետ դա չի չեղարկում երկրորդ աստիճանը՝ հենց ընտրիչների քվեարկությունը։
ԱՆՁԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Ընտրիչների ընտրությունը տեղի է ունենում յուրաքանչյուր առանձին նահանգում կուսակցական համագումարների ժամանակ։ Ինչպես արդեն ասվեց, նահանգների բնակիչները, մասնակցելով համաժողովրդական քվեարկությանը, կարող են նույնիսկ չիմանալ, թե կոնկրետ ում են իրենք «հանձնարարում» նախագահ ընտրելու իրենց լիազորությունները։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur







